Խաչիկ Հրաչյան

Վիքիքաղվածք-ից

Խաչիկ Հրաչյան (Խաչիկ Թադևոսի Մեսրոպյան, հուլիսի 1, 1912, Նորաշեն (ներկայիս Արարատի մարզ) — մայիսի 28, 1989, Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Աշխատանքը մայրն է ամենայն բարյաց[1]։
  • Մարդ պետք է գոհ լինի նրանով, ինչ բնությունից ստացել է[2]։
  • Երգը ծնվում է անընդհատ ջանքից[3]։
  • Արվեստը բնության բացատրություն չէ, ոչ էլ նրա կրկնությունը[4]։
  • Պետք է գնահատել անձնուրաց արաքը, եթե դա նույնիսկ ընկերդ է կատարել[5]։
  • Մենակ մարդն ամենադժբախտ արարածն է[6]։
  • Գործը ծնվում է սիրուց։ Իսկ կատարելությունը ընդհանուր ջանքերի արդյունք է[6]։
  • Ավելորդ հետաքրքրասիրությունը լավ բանի չի հանգեցնի[7]։
  • Կյանքը հիասթափությունների շղթա է, որ ընդհատվում է մահով[8]։
  • Արվեստը ծնվում է սիրուց և տառապանքից[9]։
  • Մարդը, որը ի վիճակի է ծաղրել ուրիշներին, չի կարող իր հաշիվները կյանքի հետ վերջացրած համարել[10]։
  • Համոզմունքը նման է զինվորի՝ նա հաղթում է լուռ համառությամբ, անաղմուկ, առանց փողհարության։ [11]։
  • Ով իսկականից սիրում է, չի կարող կեղծել[12]։
  • Դերասանությունը լավ է բեմի վրա, բայց ոչ կյանքում[12]։
  • Մարդը վստահությամբ է ուժեղ[13]։
  • Դեռ երբեք տգիտությունը մնայուն բան չի ստեղծել[13]։
  • Ով թշնամուց է սահմանազատվում՝ թշնամու հետ է[14]։
Ում խղճում ես, սիրել չես կարող։
Սերը ծնվում է խղճահարությունից,
Սերը ծնվում է հպարտությունից[15]։
  • Ամեն աշխատանք էլ պատվաբեր է[16]։
  • Կինն էլ պիտի շենքշնորհք ունենա, թե չէ՝ հա թող մարդը սելավի պես բերի ու բերի, մեկ է՝ տունը տուն չի դառնա[17]։
  • Որքան էլ մի բան լավ իմանաս, ուրիշներին տալու համար պիտի նորից աղբյուրներ նայես, ստուգես, ճշգրտես…[18]։
  • Մարդ պետք է կարողանա սթափ գնահատել իր կարողությունները[19]։
  • Ամեն մարդ պիտի որևէ օգտակար գործով զբաղվի[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հրաչյան Խաչիկ, Ներկա-բացակա։ Վիպակներ և պատմվածքներ, Երևան։ Սովետական գրող, 1987, 448 էջ, էջ 5։
  2. Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 16։
  3. Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 18։
  4. Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 30։
  5. Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 40։
  6. 6,0 6,1 Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 60։
  7. Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 69։
  8. Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 94։
  9. Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 95։
  10. Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 108։
  11. Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 115։
  12. 12,0 12,1 Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 122։
  13. 13,0 13,1 Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 127։
  14. Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 130։
  15. Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 152:
  16. Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 306։
  17. Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 310։
  18. Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 311։
  19. Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 314։
  20. Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 315։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Խաչիկ Հրաչյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: