Jump to content

Խաչիկ Հրաչյան

Վիքիքաղվածք-ից

Խաչիկ Հրաչյան (Խաչիկ Թադևոսի Մեսրոպյան, հուլիսի 1, 1912, Նորաշեն (ներկայիս Արարատի մարզ) — մայիսի 28, 1989, Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Աշխատանքը մայրն է ամենայն բարյաց[1]։
  • Մարդ պետք է գոհ լինի նրանով, ինչ բնությունից ստացել է[2]։
  • Երգը ծնվում է անընդհատ ջանքից[3]։
  • Արվեստը բնության բացատրություն չէ, ոչ էլ նրա կրկնությունը[4]։
  • Պետք է գնահատել անձնուրաց արաքը, եթե դա նույնիսկ ընկերդ է կատարել[5]։
  • Մենակ մարդն ամենադժբախտ արարածն է[6]։
  • Գործը ծնվում է սիրուց։ Իսկ կատարելությունը ընդհանուր ջանքերի արդյունք է[6]։
  • Ավելորդ հետաքրքրասիրությունը լավ բանի չի հանգեցնի[7]։
  • Կյանքը հիասթափությունների շղթա է, որ ընդհատվում է մահով[8]։
  • Արվեստը ծնվում է սիրուց և տառապանքից[9]։
  • Մարդը, որը ի վիճակի է ծաղրել ուրիշներին, չի կարող իր հաշիվները կյանքի հետ վերջացրած համարել[10]։
  • Համոզմունքը նման է զինվորի՝ նա հաղթում է լուռ համառությամբ, անաղմուկ, առանց փողհարության։ [11]։
  • Ով իսկականից սիրում է, չի կարող կեղծել[12]։
  • Դերասանությունը լավ է բեմի վրա, բայց ոչ կյանքում[12]։
  • Մարդը վստահությամբ է ուժեղ[13]։
  • Դեռ երբեք տգիտությունը մնայուն բան չի ստեղծել[13]։
  • Ով թշնամուց է սահմանազատվում՝ թշնամու հետ է[14]։
Ում խղճում ես, սիրել չես կարող։
Սերը ծնվում է խղճահարությունից,
Սերը ծնվում է հպարտությունից[15]։
  • Ամեն աշխատանք էլ պատվաբեր է[16]։
  • Կինն էլ պիտի շենքշնորհք ունենա, թե չէ՝ հա թող մարդը սելավի պես բերի ու բերի, մեկ է՝ տունը տուն չի դառնա[17]։
  • Որքան էլ մի բան լավ իմանաս, ուրիշներին տալու համար պիտի նորից աղբյուրներ նայես, ստուգես, ճշգրտես…[18]։
  • Մարդ պետք է կարողանա սթափ գնահատել իր կարողությունները[19]։
  • Ամեն մարդ պիտի որևէ օգտակար գործով զբաղվի[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. ↑ Հրաչյան Խաչիկ, Ներկա-բացակա։ Վիպակներ և պատմվածքներ, Երևան։ Սովետական գրող, 1987, 448 էջ, էջ 5։
  2. ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 16։
  3. ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 18։
  4. ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 30։
  5. ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 40։
  6. 1 2 Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 60։
  7. ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 69։
  8. ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 94։
  9. ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 95։
  10. ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 108։
  11. ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 115։
  12. 1 2 Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 122։
  13. 1 2 Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 127։
  14. ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 130։
  15. ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 152:
  16. ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 306։
  17. ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 310։
  18. ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 311։
  19. ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 314։
  20. ↑ Հրաչյան Խաչիկ, 1987, էջ 315։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Խաչիկ Հրաչյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: