Գաղափար
Արտաքին տեսք
Գաղափար, իրականությունը մարդու գիտակցության մեջ արտացոլող հասկացություն։
Քաղվածքներ
[խմբագրել]- Գաղափարների դեմ զենք չեն արձակում[1]։
- Ամեն ոք, ով զոհվում է գաղափարի համար, զուր չի զոհվում[1]։
- Գաղափարները միակ բանն են, որ երբեք չեն մահանում[1]։
- Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում, զորացնում, ազնվացնում են... Բայց դրա համար պետք է մարդու գլուխը ենքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի։ Դժբախտաբար մեծ մասամբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ։
- Գաղափարները ոլորված մագաղաթներ են. խոսակցությունն է, որ կբանա զանոնք։
- Գաղափարներ ստանալը կնմանի ծաղիկներ քաղելուն, իսկ խորհիլը՝ ծաղկեփունջ կազմելուն։
- Սու՛տ է, աշխարհում չկա մի բան, հանուն որի կարելի է մարդ սպանել։ Չկա մի գաղափար, որի անունից թույլատրելի է զոհել մարդու կյանքը։ Չկա մի մեծ նպատակ, որի համար արժե մարդուց խլել ապրելու իրավունքը։ Եվ որքան մեծ են գաղափարն ու նպատակը, այնքան էլ պետք է բացառվի սպանության հնարավորությունը։ Իսկ եթե սպանությունն անխուսափելի անհրաժեշտություն է, ուրեմն, գաղափարներն ու նպատակները փտած են ներսից, ուրեմն, ինչ-որ բան էն գլխից կարգին չէ....[2]
- Պերճ Զեյթունցյան (Արշակ Երկրորդ վեպից)