Արշակ Երկրորդ (Պերճ Զեյթունցյան)

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
«Արշակ Երկրորդ» գրքի 1977 թ.-ի հրատարակության շապիկը

«Արշակ Երկրորդ», Պերճ Զեյթունցյանի պատմավեպը, որը լույս է տեսել 1977 թվականին[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • -Եթե հարկ լիներ, ինձ համար կդավաճանեի՞ր հայրենիքիդ,- անսպասելի մարտահրավեր նետեց նրան Փառանձեմը։
-Մի պղծիր լեզուդ,- զայրույթից կարմրեց Գնելը:
-Չէ, ասա, կդավաճանեի՞ր:
-Վայրենի հարցեր մի տուր:
-Ես կատեի և կանիծեի այն մարդուն, ով ընդունակ է փառքի, իշխանության կամ դրամի համար դավաճանել հայրենիքին.... Նույնիսկ` սիրո...
-Տեսնու՞մ ես, հենց ինքդ էլ պատասխանեցիր:
-Բայց ինձ համար դու պե՛տք է պատրաստ լինեիր,- սառը և հանգիստ իր դատավճիռն արձակեց նա[2]:
  • -Զինվորի դերը հեշտ է, սենեկապետ։ Ես այդ դերի համար շատ մարդիկ ունեմ։ Իսկական երջանկությունն այն է, որ մարդ մի հոգու դեր կատարի։ Անփոխարինելի դեր[3]։ - Արշակ
  • -Դուք բոլորդ անօրեն եք ու պիղծ,- հուսահատ գոռաց նա։- Ես չեմ կարող ձեզ հովիվ լինել ու ձեր մեղքերն ինձ վրա վերցնել։ Եթե վերցնեմ, դուք է՛լ ավելի մեծ չարիքներ կգործեք։ Ուրեմն ի՞նչ, բոլորը վայելեն մեղք գործելու հաճույքը, իսկ ես զրկվե՞մ։ Միակ զրկվա՞ծը լինեմ[4]։ - Ներսես
  • -Պատժվում են ոչ միայն դավաճանության, այլև հավատարմության համար.... Չէ՞ որ երկու դեպքում էլ նույն հարցն է ծագում. ինչու՞ է դավաճան. ինչու՞ է հավատարիմ։ Հենց այդ «ինչու»-ն է հավասարեցնում, նույնացնում ամեն ինչ.... Օրինակ, ինչու՞ ես դու հավատարիմ։ Ո՞րն է քո շահը։ Չէ՞ որ շահ ունես։ Տեսնու՞մ ես, որքան պախարակելի է քո հավատարմությունը, ամոթալի և անպատվաբեր.... Դու աշխատիր արանքում ապրել, դավաճանության ու հավատարմության արանքում.... Թեև այդ արանքը վաղուց լի է մարդկանցով և ազատ տեղ գրեթե չկա[5]։ - Հայր Մարդպետ
  • Սակայն հետզհետե պարզվեց, որ կա է՛լ ավելի իմաստուն և է՛լ ավելի մեծ ճշմարտություն. պարտապան լինելու մոռացումը և պարտք չվճարելու աշխարհի հինավուրց ու բնական օրենքը[6]։
  • Եթե ուզում ես մեկին երիցս անիծել, թող փոքր ազգի թագավոր դառնա[7]։ - Արշակ
  • Չէ՞ որ ես թագավոր եմ, իսկ դու ընդամենը՝ սենեկապետ։ Մեր միջև մեծ տարածություն կա։ Հո չե՞ս նեղանում, որ ես անցնում եմ այդ տարածությունը։ Չէ՞ որ այն պատկանում է ոչ միայն ինձ, այլև քեզ[8]։
  • Ծերերի երկիր է Հայկ Նահապետի ստեղծած երկիրը։ Ոչ թե միածին որդի Քրիստոսի, այլ ծերերի պաշտամունքն է այնտեղ իշխում։ Ծերությունն է սրանց միակ առավելույթյունը։ Ոչ թե խելքը, ընդունակությունը, կրթությունը, այլ միայն և միայն ծերությունը։ Իսկ ջահելությունը թերություն է, մե՜ծ, խոցելի՜, աններելի՜, աներևակայելի՜, անհանդուրժելի՜, անթույլատրելի՜, անտանելի՜ թերություն[9]։
  • Թող փակուղին միշտ լինի, թող միշտ լինի, փակուղին քանդելու տառապանքը։ Թող քանդվի և նորից կանգնի, քանդվի և նորից կանգնի... Որովհետև, եթե լրիվ քանդվեց, դեմ կառնես մեծագու՜յն փակուղուն, որ չգիտես որտե՞ղ է, ի՞նչ է, կա՞, թե՞ չկա, արժե՞ կռվել նրա դեմ, թե՞ չարժե, ինչու՞ է պետք կռվել և ինչու՞ պետք չէ... Եվ արդյոք իզուր չե՞ն եղել քո հաղթանակները մյուս բոլոր փակուղիների դեմ...[10]
  • (Տիրիթ) -Ես սիրում եմ յուրովի գործել։ Ոչ բոլորի նման։
(Հայր Մարդպետ) -Ուրեմն իմ Տիրիթը պետք է ազնիվ ու անբիծ մնա: Մեր օրերում դա է միակ յուրովին[11]:
  • Եվ հիմա ուզում են ամենաթանկ հարստությունը խլել նրանից, նրա զարդերից լավագույնը, որը թեև ոսկուց կամ ադամանդից չէ, գունավոր ապակի է ընդամենը, բայց արի ու տես, որ սիրտը դրան է կպել միայն[12]։
  • Սու՛տ է, աշխարհում չկա մի բան, հանուն որի կարելի է մարդ սպանել։ Չկա մի գաղափար, որի անունից թույլատրելի է զոհել մարդու կյանքը։ Չկա մի մեծ նպատակ, որի համար արժե մարդուց խլել ապրելու իրավունքը։ Եվ որքան մեծ են գաղափարն ու նպատակը, այնքան էլ պետք է բացառվի սպանության հնարավորությունը։ Իսկ եթե սպանությունն անխուսափելի անհրաժեշտություն է, ուրեմն, գաղափարներն ու նպատակները փտած են ներսից, ուրեմն, ինչ-որ բան էն գլխից կարգին չէ....[13] - Արշակ
  • -Բայց ասա, խնդրեմ, ո՞ր մի հայը իրեն պատրաստ չի զգում թագավոր դառնալու[14]։ - Վասակ Մամիկոնյան
  • -Արքաներին ոչ ոք չի սիրում, տեր իմ։
-Անկախ նրանից, լա՞վ մարդիկ են, թե՞ վատ:
-Աստվածներին էլ չեն սիրում, արքա: Պաշտում են, բայց չեն սիրում: Որովհետև աստվածներն ու արքաները գաղափար են, ոչ թե միս ու արյուն[15]:
  • Չէ, չի սիրել արքային։ Բայց ոչ էլ ատել է։ Պարզապես նրա կարիքն է զգացել։ Ո՞վ է կրակը սիրում կամ ատում։ Կրակը պետք է սառած մարմինը տաքացնելու համար։ Ո՞վ է ատում կամ սիրում ջուրը։ Ջուրը պետք է խեղդող ծարավը հագեցնելու համար։ Նույնն էլ՝ այս մարդը, առանց նրա անհնար է ապրել[16]։
  • Երբեմն մի հոգին կարող է ավելի մեծ աղետ բերել, քան թշնամու մի ամբողջ բանակ։ Մանավանդ, եթե այդ մի հոգին... թույլ արարած է։ Եթե կին է[17]։
  • -Ի՞նչ է դուրս գալիս, եղբոր որդի։ Ոչ միայն չարիք, այլև բարիք գործելու համա՞ր էլ բռունցք է պետք։
-Մի տարբերությամբ, արքա,- չգիտես ինչու, նենգորեն ժպտաց Գնելը:- Բարիք գործելու դեպքում է՛լ ավելի ուժեղ բռունցք է անհրաժեշտ[18]:
  • Է՜, սիրելիս, արքա լինելը ոչ թե մեծ հաճույք է, այլ գործ, պարտականություն... Զրկանք ու մենակություն...[19] - Արշակ
  • Հայրենիքի համար ինչ ասես չէր անում սպարապետը, բայց տանել չէր կարողանում այդ բառը։ Իսկ Սամվելին, ընդհակառակը, խելքահան էին անում այդ ութ քաղցր հնչյունները[20]։
  • Այսինքն, նա [Մուշեղ Մամիկոնյանը] շարունակում է իր նախնիների նույն սխալը գործել։ Անազնվության դեմ կռվում է ազնվությամբ, միամտաբար կարծելով, թե այդ հակասության մեջ է հայի ուժը։ Մինչդեռ դա մեր թուլությունն է, սպարապետ։ Վկա՝ ես ու դու, Անհուշ բերդը, իմ շղթաները և քո պաճուճապատանքը... Առնականության պակասն է խանգարում բոլորիս... Ատելության անկարողությունը... Մարդկայնության գերառատությունը... Բարոյական հաղթանակների աստվածացումը...[21]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Աելիտա Դոլուխանյան (հուլիսի 7, 2014 թ․)։ Պերճ Զեյթունցյանը հետադարձ և ապագայամետ գրականագիտական հայացքի կենտրոնում։ Գրական թերթ։ Վերստացված է՝ հոկտեմբերի 8, 2015 թ․։
  2. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 113:
  3. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 5:
  4. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 7:
  5. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 13:
  6. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 19:
  7. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 20:
  8. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 22:
  9. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 36:
  10. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 60:
  11. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 71:
  12. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 107-108:
  13. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 202:
  14. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 228:
  15. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 284:
  16. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 297:
  17. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 301:
  18. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 322:
  19. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 355:
  20. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 379:
  21. Պերճ Զեյթունցյան, Արշակ Երկրորդ, Երևան, 1977, էջ 518: