Jump to content

Օտարը

Վիքիքաղվածք-ից

«Օտարը» (ֆր.՝ L'Étranger), ֆրանսիացի գրող Ալբեր Կամյուի վիպակը, որն առաջին անգամ տպագրվել է 1942 թվականին։ Վիպակը թարգմանվել է հայերեն 1994 և 2002 թվականներին։ Թարգմանիչ՝ Ա․ Հակոբյան[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • ― Եվս մեկ րոպե լռելուց հետո մրմնջաց, թե ես տարօրինակ եմ, և որ, անկասկած, հենց դրա համար է ինձ սիրում, բայց թերևս մի օր ես իրեն զզվեցնեմ հենց նույն պատճառով։
  • Միշտ չափազանցված մտքեր ես ունենում չիմացածդ բաների մասին։
  • Մայրս մահացավ այսօր։ Կամ՝ երեկ։ Հաստատ չգիտեմ…
  • Իսկական տղամարդիկ լավ են հասկանում իրար։
  • Երբեք չես կարող փոխել կյանքդ. ի վերջո ամեն ինչ նույնն է։
  • Ոչ մի մահկանացու այնքան մեղավոր չէ, որ Աստված չկարողանա ներել նրան…
  • Միշտ էլ հետաքրքիր է եղել, թե ինչ են խոսում քո մասին, անգամ եթե նստած ես մեղադրյալի աթոռին։
  • Երբ խոսքը վերաբերում է դատավարությանը, հանդուրժողականության միանգամայն մերժելի առաքինությունը պետք է վերաժվի ավելի դժվարին, բայց ավելի վեհ՝ արդարադատության առաքինությանը։ Հատկապես երբ այդ մարդու մեջ հայտնաբերված հոգու դատարկությունը կարող է կործանարար անդունդ դառնալ հասարակության համար։
  • Մեկը որ բարոյապես սպանել է իր մորը, իրեն մեկուսացրել մարդկային հասարակությունից, նույնն է ինչ մյուսը, որ մարդասպանի ձեռք է բարձրացրել իրեն կյանք պարգևողի վրա։
  • Կյանքը քիչ արժի, որ նրա համար տանջվես։
  • Էականը դատապարտյալին հնարավորություն տալն է թեկուզ հազարից մեկը. դա էլ բավական է շատ բան կարգավորելու համար։
  • Վերջապես հասկացա, որ չպետք է բռնանալ ինքդ քեզ վրա։
  • Մայրս հաճախ էր կրկնում,որ բացարձակ դժբախտ չեն լինում։
  • Համենայն դեպս, եթե վստահ չէի, թե ինչն էր ինձ հետաքրքրում, ապա միանգամայն վստահ էի՝ ինչը չէր հետաքրքրում։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 220. 


Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Օտարը հոդվածը նաև Վիքիպեդիայում: