Քամուց քշվածները
Արտաքին տեսք

«Քամուց քշվածները» (անգլ.՝ Gone with the Wind), ամերիկացի գրող Մարգարետ Միտչելի վեպը, որը լույս է տեսել 1936 թվականին։ Վեպի համար Միտչելը ստացել է Պուլիտցերյան մրցանակ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Եթե այս բեռը բաժին է ընկել ինձ, նշանակում է ես ի վիճակի եմ այն կրել։
- Երբեք բաց մի թողեք ինչ որ նոր բան զգալու հնարավորությունը. դա աշխարահայացք է ձևավորում։
- Ուժեղ մարդիկ չեն սիրում ականատեսներ իրենց թուլության պահերին։
- Մահ, հարկեր, երեխայի ծնունդ. այս ամենը թափվում է մեր գլխին ամենաանպատեհ պահին։
- Նման չլինել մյուսներին… դա մեղք է, որը չի ներում ոչ մի հասարակություն։ Համարձակվիր չնմանվել մյուսներին, ու քեզ կմատնեն անեծքի։
- Ինքնախաբեությունը թույլերի զբաղմունքն է։
- Իսկ նա ասաց, որ նախընտրում է հրազենային գնդակ ճակատին, քան ունենալ հիմար կին։
- Ինչու՞ աղջիկը պետք է պարտադիր հիմար ձևանա, որպեսզի փեսացու որսա։
- Ամուսնությունից հետո ամուսինները բացահայտում են, որ իրենց կանայք ամենևին էլ հիմար չեն, ինչպիսին ձևանում էին։
- Եթե ես երբևէ եղել եմ քաջ, ապա շնորհիվ նրա, որ նա է մեջքիս կանգնած եղել։
- Վատն է այն մարդը ու այն ազգը, որը նստած լաց է լինում նրա համար, որ կյանքը չի դասավորվում այնպես, ինչպես ինքն է ուզում։
- Կանայք օժտված են այնպիսի ուժով ու տոկունությամբ, որ տղամարդիկ չեն էլ կարող երազել։
- Դժվարությունը կա՛մ կոփում է մարդուն, կա՛մ կոտրում։
- Այն մարդը, ով տեսել է ամենասարսափելին, դադարում է վախենալ։ Կինը երբեք չպետք է դադարի վախենալուց։ Հենց վախն է մեզ կին դարձնում։
- – Դուք ջենտլմեն չեք,- բացականչեց Սկարլեթը։
- – Իսկ Դուք լեդի չեք,- պատասխանեց Ռեդը։
- …Ամենաանմար սերն էլ ի վիճակի է մարել։ Իմ սերն էլ մարեց…
- Նա ինձ պետք է հարգի,անգամ եթե այլևս չի սիրում։
- Դուք ընդունում եք Ձեզ առաջարկվող սերը և մտրակի պես պահում առաջարկողի գլխին։
- Հողը միակ բանն է այս աշխարհում, որ կարևորություն ունի, դա միակ մնայուն բանն է և չհաարձակվես մոռանալ այդ մասին, միայն դրա համար արժի աշխատել, կռվել կամ մեռնել։
- Չի կարելի խառնվել տղամարդկանց զրույցներին, անգամ եթե համոզված ես, որ դու ճիշտ ես, իսկ նրանք՝ սխալ։ Տղամարդիկ չեն սիրում ինքնուրույն մտածող կանանց։
- Հաղթանակը միշտ չէ, որ տրվում է համարձակ քայլ անողներին։
- Աշխարհի ամբողջ թշվառության պատճառը պատերազմն է։ Պատերազմի ավարտից հետո ո՞վ է հիշում, թե ինչու այն սկսվեց։
- Միայն լավ համբավը կորցնելուց հետո կարող ես հասկանալ, թե ինչ բեռ է այդ, և ինչ թանկ է ազատությունը։
- Եթե ունեք փող կամ համարձակություն, հանգիստ կարող եք յոլա գնալ առանց հեղինակության։
- Նա վերջերս հաճախ էր վանում անցանկալի մտքերն ու ինքն իրեն մտածում. «Այսօր չեմ անհանգստանա, այդ մասին կմտածեմ վաղը»։ Իսկ երբ այդ օրը վրա էր հասնում, այդ միտքն այլևս արդիական չէր կամ էլ հետաձգվելով կորցնում էր կարևորությունը։
- Բոլոր պատերազմներն էլ սրբազան են բոլոր այն մարդկանց համար, որոնք ստիպված են պատերազմել։ Եթե այն մարդիկ, որոնք սկսում են պատերազմը, ուրիշներին չհամոզեն դրանում, ո՞ր հիմարը կուզենա կռվել։ Բայց իրականում կապ չունի, թե ինչ կոչեր են հնչում կռվելու պատարստ տխմարների համար, կապ չունի, թե ինչ ազնվագույն նպատակներ են վերագրվում պատերազմներին, իրական պատճառը մեկն է՝ փողը։ Իրականում բոլոր պատերազմները փողի կռիվ են տալիս, ցավոք, քիչ մարդիկ են դա հասկանում։ Նրանց ականջներում հնչում են շեփորների և թմբուկների ձայները, նրանց ուղեղները լցված են տեղական հռետորների ճառերով։
- Պատերազմներ միշտ կլինեն, որովհետև տղաարդիկ սիրում են պատերազմել։ Կանայք չեն սիրում, բայց տղամարդիկ սիրում են կանանց և պատերազմը։
- Հողը միակ բանն է, որի համար արժե պայքարել, և միակ բանն է, որ հավերժ է։
- Լաց լինելուց օգուտ չկա, լաց լինել կարելի է միայն այն ժամանակ, երբ կողքիդ քեզ օգնելու ունակ տղամարդ կա։
- Սքարլեթի համար կրոնը միշտ գործարքի ձև էր ստանում։ Նա Աստծուն ոստումներ էր տալիս` ակնկալելով նրանից ինչ-որ փոխհատուցում։ Բայց Աստված չէր պահում իր խոստումները, ու Սքարլեթն իրեն ազատ էր զգում։
Աղբյուրներ
[խմբագրել]- Մարգարետ Միտչել «Քամուց քշվածները»։ grqamol.am (սեպտեմբերի 10, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 30, 2015 թ․։