Փիլիսոփայությունը ննջասենյակում
Jump to navigation
Jump to search

«Փիլիսոփայությունը ննջասենյակում» (ֆր.՝ La Philosophie dans le boudoir), ֆրանսիացի գրող, փիլիսոփա Մարկիզ դը Սադի վեպը՝ երկխոսության ոճով։ Սոցքաղաքական դրամա՝ էրոտիկ տարրերով։ Վեպը գրվել է 1795 թվականին։
Քաղվածքներ[խմբագրել]
- Երկունքի ցավերը նրան ստիպեցին առհավետ հրաժարվել մարմնական հաճույքից…
- Մարդն ազատ է այն դեպքում, երբ ինքն է որոշում ինչ անել, որոշում է իր քայլերն ու անելիքները։ Իսկ եթե դրա փոխարեն իրեն որոշում են կրքերը, որոնք տրված են իրեն բնության կողմից, այս դեպքում ինչ ասել ազատության մասին, որն է դրա չափանիշը։ Ցանկության հզոր ուժը կանխորոշում է արարքներն ու քայլերը այնքան խստորեն, որքան չորսֆունտը գերազանցում է երկու ֆունտին։
- Եթե մենք ազատ չենք մեր մտքերում, ինչպես կարող ենք ազատ լինել վարքով, քայլերով ու արարքներով։ Չէ որ միտքը՝ պատճառն է, իսկ արարքը` հետևանքը։ Արդյոք հնարավոր է ազատ հետևանք ոչ ազատ պատճառից։ Այստեղ ակնհայտ հակասություն է։
- Բնության համար բոլորն են հավասար։ Ենթադրել, որ մարդն ազատ է և ինքն է վերահսկում իր արարքները, կնշանակի մարդու հավասարումը Աստծո հետ։
- Ամենափրկիչը Երկիրը ստեղծեց իր համար, իսկ մեզ` իրեն հպատակվելու…
- Կին չեն ծնվում… Կին դառնում են ամուսնանալով։
- Կանայք վախենում են երեք բանից՝ վատ համբավ ձեռք բերելուց, սատանայից և հղիությունից։
- Դադարենք հավատալ, իբր հավատը օգտակար է մարդկությանը։ Տվեք մեզ արդարացի օրենքներ, և մենք առանց հավատի էլ կարող ենք առաջ շարժվել ու ապրել։
- Հեռացրեք հոգևորականներին ու ծածկոցն էլ նրանց հետ կբացվի (18-րդ դար)։
- Սպանողին սպանելով մենք մի դիակի փոխարեն կանգնում ենք երկուսի առջև։
Աղբյուրներ[խմբագրել]
- Մարկիզ դե Սադ «Փիլիսոփայությունը ննջասենյակում»։ grqamol.am (հուլիսի 26, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 15, 2015 թ․։