Նարգիզ Փաշայան
Արտաքին տեսք
Նարգիզ Փաշայան (փետրվարի 23, 1950, Երևան), հայ նկարչուհի։
Քաղվածքներ
[խմբագրել]- Սովորել նկարել կան նկարել. դեռ չի նշանակում լինել նկարիչ. ժամանակը ցույց կտա, թե ով է նկարիչը։ Նկարչությունն օգնում է ինձ բացահատել աշխարհն ու ինքս ինձ։ Ես ուզում եմ հասկանալ իմ տեղն ու դերը այս կյանքում, ուզում եմ իմանալ նկարիչ եմ` թե չէ[1]։
- Սեր ասելով նկատի չունեմ սեր տղամարդու և կնոջ մեջ։ Սերը դա վերաբերմունք է կյանքի նկատմամբ[1]։
- Իմ կյանքի ամենանվիրական պահերը իմ ստեղծագործելու պահերն են։ Իմ ձգտումն է չբռնանալ իմ ներքին ազատության ու մղումների վրա, թե չէ ոչիինչ չի ստացվի[1]։
- Ամեն մեկն էլ իր տեսակի մեջ տեսակի մեջ յուրօրինակ է ու անկրկնելի։ Սիրել կամ գերադասել մեկը մյուսից`չեմ կարող։ Դա նույն է, թե մի զավակիդ ավելի շատ սիրես մյուսից[1]։
- Կանանց համար ստեղծագործելը բավական բարդ է, որովհետև կնոջ ամենամեծ ստեղծագործությունը մայր լինելն ու ընտանիք ունենալն է։ Բայց եթե շատ ես ուզում համատեղել, ուրեմն պետք է ինչ-որ կերպ ճանապարհ գտնես. ցանկության դեպքում պայմաններ միշտ էլ կարելի է ստեղծել[1]։