Jump to content

Միք Ջագեր

Վիքիքաղվածք-ից
Mick Jagger (2008)

Միք Ջագեր (անգլ.՝ Mick Jagger, լրիվ անունը Մայքլ Ֆիլիպ Ջագեր` անգլ.՝ Michael Philip Jagger, հուլիսի 26, 1943, Դարտֆորդ, Մեծ Բրիտանիա[1]), անգլիացի ռոք-երաժիշտ, երգահան, դերասան, պրոդյուսեր։ Ռոլինգ Սթոունզ խմբի հիմնադիրն ու մեներգիչը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Քանի դեռ իմ դեմքը տպագրում են ամսագրերի առաջին էջերում, ինձ համար միևնույն է, թե ինչ են իմ մասին խոսում 17-րդ էջում։
  • Մի քանի տարի առաջ նստած էի նյույորքյան ռեստորաններից մեկում, իսկ հարևան սեղանի շուրջ մի ընտանիք էր նստած՝ տղա երեխայի հետ։ Դա շատ հանգիստ ռեստորան էր, և որևէ մեկը որևէ մեկին ուշադրության չէր արժանացնում։ Հանկարծ տղան հարցրեց հորը՝ «Ո՞վ էր ավելի հզոր՝ «Բի՞թլզը», թե՞ «Ռոլլինգ Սթոունզը»։ «Չգիտեմ»,- պատասխանեց նրա հայրը։ Նա նույնիսկ տղային չասաց՝ «հարցրու նրան»՝ նկատի ունենալով ինձ։ Հասկանո՞ւմ եք։ Այդ պահին ես ինձ զգացի որպես մի մարդ, ում պատմությունը վաղուց ջնջել է իր էջերից։
  • Անցյալը վատ ժամանակ չէ։ Պետք չէ ոչ մոռանալ նրա մասին, ոչ էլ ափսոսալ։ Բայց երբեք մի եղեք ձեր անցյալի գերին։
  • Մարդիկ դիվահար են։ Նրանք ցանկանում են քեզ տեսնել այնպիսին, ինչպիսին էիր 1969 թվականին։ Նրանք ցանկանում են քեզ տեսնել հենց այդպիսին, որովհետև դա նրանց հիշեցնում է երիտասարդ տարիների մասին։ Դա էգոիստական մոտեցում է, սակայն ես նրանց հասկանում եմ։ Պետք չէ անցյալից կառչել։ Ահա թե ինչու եմ ես հետևողական փորձում մոռանալ իմ սեփական երգերը։
  • Մարդկանց թվում է, թե իմ մասին գիտեն ամեն ինչ։ Եվ դա ճիշտ է։ Նրանք իմ մասին գիտեն այնպիսի բաներ, որոնց մասին ես վաղուց մոռացել եմ։
  • Մորս երբեք չի երջանկացրել այն ամենը, ինչով ես զբաղվել եմ։ Նա ցանկանում էր, որ ես իմ տեղը գտնեի այս աշխարհում և դառնայի, օրինակ, պատշար։
  • Ես ի ծնե ռոք աստղ չեմ։ Պարզապես շոու-բիզնեսի ներկայացուցիչ եմ։ Ռոք-ն-ռոլն ընտրել եմ զուտ այն բանի համար, որ այդ ժամանակահատվածում այն հետաքրքրում էր բոլորին։ Եթե ես ծնված լինեի 1915 թվականին, ապա կլինեի ջազային նվագախմբի հարվածային գործիքի երաժիշտ կամ համր կինոյի աստղ։
  • Երաժշտությամբ ես զբաղվեցի զուտ նրա համար, որ օրվա հացի համար վաստակեմ. այն հացի, որին ես սովոր էի։
  • Ես շատ վատ եմ դաստիարակված։ Կարող եմ թեյ խմել ժամը երեքին։
  • Թմրադեղերի, ալկոհոլի և խելագարության աշխարհներ ընկնելը նորմալ է մինչև այնքան ժամանակ, քանի դեռ հստակ գիտես՝ ինչպես հետ վերադառնալ այդ աշխարհից։
  • Այս կյանքում ամեն ինչ պատահում է։ Արթնանում ես վաղ առավոտյան, նայում քո հին գդալին և ինքդ քեզ ասում. «Միք, կարծես թե ժամանակն է նոր գդալ գնելու»։
  • Ռոք-ն-ռոլը թմրադեղ է, ուստի պետք է շատ զգույշ լինես նրա հետ։ Պետք չէ անընդհատ երաժշտությամբ զբաղվել։ Նույնը պատահում է նաև երիտասարդ տարիքում. քեզ թվում է, որ եթե սեքս չանես՝ ամբողջ օրն անիմաստ կլինի։
  • Կարծում եմ՝ ինչպես և մեծամասնության մոտ, իմ բարոյական արժեքները ճկուն մատերիաներ են։
  • Պարը սեքսին փոխարինող անդուր միջոց է։
  • Ես ոչ մեկի կողմը չեմ բռնում։ Աշխարհում չկա մի այնպիսի ուժ, որը լինի բացարձակ ճիշտ։
  • Դժվար է հիշեցնել, թե իրականում ինչպիսին էին 60-ականները։
  • Հիշողությունն ամենածանր բեռն է, որը մարդ պետք է տանի ամբողջ կյանքում։
  • Ես սիրում եմ երեխաներին, քանի որ նրանք մեզ երիտասարդ են դարձնում։
  • Ես ընդամենը 3 տարով եմ մեծ Դեյվիդ Բոուիից։ Թե՞ 2 տարով։
  • Ատում եմ մռայլությունը։
  • Ամերիկացիները շատ քիչ բան գիտեն Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափի մասին, քանի որ չեն տեսել այն ամենը, ինչ տեսել է Եվրոպան և Ռուսաստանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մարտական փորձ ուներ, ռազմամթերքի պակաս կար, և մարդիկ տուն էին վերադառնում գերեզմաններով։ Առավոտյան, սակայն, արթնանալով, նրանք չէին տեսնում օդային ռումբի հետևանքով ավերված շենքերը։
  • Կարծում եմ՝ իմ սերունդն այսօրվա սերնդից տարբերվում է նրանով, որ մենք հավատում էինք այն ամենին, ինչով զբաղվում էինք։
  • Քանթրին ավելի մեծ ազդեցութուն է ունեցել ինձ վրա, քան որևէ այլ երաժշտություն։ Ջոնի Քեշին ես ավելի շուտ եմ լսել, քան իմ կյանքի առաջին բլյուզը։
  • Ոգեշնչումը քեզ ամենուր շրջապատում է, իսկ առօրյա կյանքում այն ամենաշատն է լինում։
  • Հրաժարվիր երազանքներիցդ, և քեզ հանգիստ կթողնի գիտակցությունդ։
  • Ավտոմեքենաների հավաքածուներ ունեցողները դառնում են ձանձրալի մարդիկ։

Ծանոթագրություններ

[խմբագրել]


Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Միք Ջագեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: