Սեքս

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Հեղինակ՝ Ալբերտո Վարգաս (1920 թ.)

Սեքս, սեռական հարաբերություն, կենակցում[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ոչ ոք դեռ չի մեռել սեքսի բացակայությունից, մեռնում են սիրո բացակայությունից[2]։
Մարգարետ Էտվուդ
  • 40-ականներին կնոջը գայթակղելու համար պիտի զինվոր լինեիր, 50-ականներին՝ հրեա, 60-ականներին՝ սևամորթ։ Հիմա կնոջը գայթակղելու համար պիտի կին լինես[3]։
Մորտ Սալ
  • Սեքսը պետք է շփման գագաթնակետը լինի, այլ ոչ թե փոխարինի շփմանը[4]։
Մերիան Վիլյամսոն
  • Այնտեղ, որտեղ չկա հոգևոր մերձեցում, իդեալական սեքս չի կարող լինել[5]։
Ռիչարդ Բախ
  • Երբ նա հիշատակում է Ալլահի անունը, շեյթանը անհետանում է։ Իսկ երբ նա սեռական հարաբերության մեջ է մտնում՝ չհիշատակելով Ալլահի անունը, ապա շեյթանն էլ է իր անդամը մտցնում և սեռական հարաբերությունը իրագործվում է նրանց երկուսի կողմից, իսկ սերմը մեկն է[6]։
«Ալ-Կաֆի», 5-րդ հատոր, էջ 501, շիա մուսուլմանների սուրբ գրքերից մեկն է:
  • Սիրողներից ոմանք ասում են, որ խմբակային սեքսն ավելի լավ է, քան անհատականը, որովհետև այստեղ նույնպես, ինչպես ցանկացած թիմային աշխատանքում, կարելի է գլուխ պահել (ռուս.՝ Некоторые из любителей говорят, что групповой секс лучше, чем индивидуальный, потому что здесь, так же как в любой коллективной работе, сачкануть можно.)[7]։
Վլադիմիր Պուտին

Ծանոթագրություններ[խմբագրել]


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սեքս հոդվածը նաև Վիքիպեդիայում: