Ճապոնական առածներ և ասացվածքներ
Արտաքին տեսք
(Վերահղված է Ճապոնական առածներից)
Քոթովազա կամ ճապոնական առածներ
Ասացվածքներ
[խմբագրել]- 案ずるより産むが易し。
- Արտասանություն՝ Անզուռու եորի ումա եասաշի։
- Թարգմանություն՝ Երեխային ծննդաբերելն ավելի հեշտ է, քան նրա մասին խոսելը։
- Միտք՝ Այդ գործի վախն իր վտանգից ավելի բարձր է։
- 馬鹿は死ななきゃ治らない。
- Արտասանություն՝ Բաքա վա շինանաքեա նաորանայ։
- Թարգմանություն՝ Հիմարը մինչև չմեռնի՝ չի բուժվի։
- Միտք՝ Միայն մահը հիմարին կբուժի։
- 出る杭は打たれる。
- Արտասանություն՝ Դեռու քույ վա ութառեռու։
- Թարգմանություն՝ Նշանաձողը որ ցցված է՝ հարվածով վայր է բերվում։
- Միտք՝ Շրջապատից մի տարբերվիր։
- 挨拶は時の氏神。
- Արտասանություն՝ Աիսացու վա թոքի նո ուջիգամի։
- Թարգմանություն՝ Ողջույնն այն տեղային աստվածությունն է որ լույս է տեսնում նախատեսվածորեն։
- Միտք՝ Իրավարարությունը վիճաբանության մեջ աստվածային ընծա է։
- 秋茄子は嫁に食わすな。
- Արտասանություն՝ Աքինասու վա եոմե նի կուվասունա։
- Թարգմանություն՝ Մի թող հարսդ աշնան սմբուկներդ ուտի։
- Միտք՝ Մի թող քեզանից անտեղի օգուտ քաղեն։
- 悪妻は百年の不作。
- Արտասանություն՝ Աքուսայ վա հյաքու-նեն նո ֆուսաքու։
- Թարգմանություն՝ Վատ կինը նշանակում է հարյուր տարի վատ բերքահավաք։
- Միտք՝ Վատ կինը իր ամուսնու կործանումն է։
- 残り物には福がある。
- Արտասանություն՝ Նոքորիմոնո նի վա ֆուքու գա առու։
- Թարգմանություն՝ Բախտը թերմացքի մեջ է։
- Միտք՝ Վերջի մասում է բախտը։
- 虎穴に入らずんば虎子を得ず。
- Արտասանություն՝ Քոքեցու նի իրազունբա քոջի օ էզու։
- Թարգմանություն՝ Եթե վագրի քարանձավը չմտնես՝ իր ձագին չես բռնի։
- Միտք՝ Առանց փորձելու ոչինչ չես կարող անես։
- 晴天の霹靂
- Արտասանություն՝ Սեյթեն նո հեքի-ռեքի։
- Թարգմանություն՝ Կայծակի ծափ մաքուր երկնքում։
- Միտք՝ Միանգամայն զարմանք։
- 猿も木から落ちる。
- Արտասանություն՝ Սառու մո քի քառա օչիռու։Saru mo ki kara ochiru.
- Թարգմանություն՝ Նույնիսկ կապիկները ծառից ընկնում են։
- Միտք՝ Բոլորն էլ սխալվում են։
- 蓼食う虫も好き好き
- Արտասանություն՝ Թադե քուու մուշի մո սուքիզուքի։
- Թարգմանություն՝ Նույնիսկ միջատներ կան որ մատիտեղ են ուտում։
- Միտք՝ Ամեն մարդ իր ճաշակն ունի։
- 井の中の蛙大海を知らず。
- Արտասանություն՝ Ի նո նաքա նո քավազու թայքայ ո շիրազու։
- Թարգմանություն՝ Հորի մեջի գորտը՝ մեծ ծովը չի ճանաչում։.
- Միտք՝ Մարդիկ հագեցվում են առարկաները դատելու համար իրենց սեփական նեղ փորձով՝ երբեք չիմանալով դրսի լայն աշխարհից։
- 蛙の子は蛙。
- Արտասանություն՝ Քաեռու նո քո վա քաեռու։
- Թարգմանություն՝ Գորտի ձագը գորտ է։
- Միտք՝ Երեխան ծնողի նման է։
- 鳶が鷹を産む。
- Արտասանություն՝ Թոնբի գա թաքա օ ումու։
- Թարգմանություն՝ Օդապարուկի բազեի բուծում։
- Միտք՝ Երբ փառավոր երեխա է ծնվում հասարակ ծնողներից։
- 覆水盆に帰らず。
- Արտասանություն՝ Ֆուքուսույ բոն նի քաերազու։
- Թարգմանություն՝ Թափված ջուրը չի վերադառնա սկուտեղին։
- Միտք՝ Պետք չէ անցյալի վրա հոգևորվել։
- 二兎を追う者は一兎をも得ず。
- Արտասանություն՝ Նիթի օ օու մոնո վա իթթո օ մո էզու։
- Թարգմանություն՝ Նա որ երկու նապաստակի հետևից է ընկնում մեկն էլ չի բռնի։
- Միտք՝ Եթե աշխատես երկու բան անել նույն ժամանակում՝ երկուսն էլ կձախողվեն։
- 継続は力なり。
- Արտասանություն՝ Քեյզոքու վա չիքառա նառի։
- Թարգմանություն՝ Շարունակելն էլ է ույժ։
- Միտք՝ Մի հանձնվիր։
- 門前の小僧習わぬ経を読む。
- Արտասանություն՝ Մոն զեն նո քոզո նառավանու քձո օ եոմու։
- Թարգմանություն՝ Տաճարի մոտի ենթավարպետը՝ կթվարկի չդասավանդված սուրբ գրքերը։
- Միտք՝ Միջավայրն է սարքում մեր բնավորությունները։
- 知らぬが仏
- Արտասանություն՝ Շիռանու գա հոթոքե։
- Թարգմանություն՝ Չիմանալե Բուդդան է։
- Միտք՝ Տգիտությունը երանություն է։
- 見ぬが花
- Արտասանություն՝ Մինու գա հանա։
- Թարգմանություն՝ Չտեսնելը ծաղիկ է։
- Միտք՝ Ոչինչ այնպես որ երևակայում ես չի լինի, ուրեմն ավելի լավ է չտեսնես։
Դարձվածային արտահայտություններ
[խմբագրել]- 猫に小判
- Արտասանություն՝ Նեքո նի քոբան։
- Թարգմանություն՝ Ոսկե դրամներ՝ կատվին։
- Միտք՝ Նվիրել մեկին մի բան որ չի կարող գնահատի։
- 猫に鰹節
- Արտասանություն՝ Նեկո նի քացուօբուշի։
- Թարգմանություն՝ Ձուկ՝ կատվին։
- Միտք՝ Իրավիճակ որտեղ մեկը չի կարող թույլ տալ անպաշտպանություն։
- 七転び八起き
- Արտասանություն՝ Նանախոռոբի յաօքի։'
- Թարգմանություն՝ Յոթնապատիկ սայթաքում, բայց վերականգնում՝ ութ։
- Միտք՝ Անընկճելիությունն է ճանապարհը։
- 三日坊主
- Արտասանություն՝ Միքքա բոզու։
- Թարգմանություն՝ Վանական՝ երեկ օրով։
- Միտք՝ Առաջին դժվարությունից հանձնվել։
- 花よりだんご
- Արտասանություն՝ Հանա եոռի դանգո։
- Թարգմանություն՝ Փքաբլիթներ՝ ծաղիկների փոխարեն։
- Միտք՝ Այս անձը գերադասում է գործնական ձեռխբերումը՝ էսթետիկային։
- 水に流す
- Արտասանություն՝ Միզու նի նագասու։
- Թարգմանություն՝ Թող ջրով հոսի։
- Միտք՝ Ներիր և մոռացիր։
- 雨降って地固まる
- Արտասանություն՝ Ամե ֆութթե չի քաթամառու։
- Թարգմանություն՝ Անձրևից հետո գետինը պնդվում է։
- Միտք՝ Ձախորդությունը կազմավորում է բնութագիրը։
- 油を売る
- Արտասանություն՝ Աբուռա ո ուռու։
- Թարգմանություն՝ Ձեթ ծախել
- Միտք՝ Գործի ժամանակ ժամ վատնել/իզոր բաներով զբաղվել։
Քառատառ արտահայտություններ
[խմբագրել]Սրանցից մեծ մասը գալիս են չիներեն գրականությունից կամ Ճապոնացիների (կեղծա-)չիներեն գրվածներից։
- 竜頭蛇尾(りゅうとう だび)
- Արտասանություն՝ ռյուութօու դաբի։
- Թարգմանություն՝ Վիշապ, գլուխ, օձ, պոչ
- Միտք՝ Սկիզբը վիշապի գլխի նման է՝ մեծ և սեգ, և վերջավորությունն օձի պոչի նման՝ փոքրիկ և գթաշարժ
- 晴耕雨読
- Արտասանություն՝ Սեյքու ուդոքու
- Թարգմանություն՝ Մաքուր երկինք, մշակել, անձրևային, կարդալ
- Միտք՝ Մշակիր, երբ արև է, կարդա, երբ անձրև է։
- 四面楚歌
- Արտասանություն՝ Շիմեն սոքա
- Թարգմանություն՝ «Սոքա» բոլոր կողմերում։
- Միտք՝ Պարտությունը պարզ է։
- 十人十色
- Արտասանություն՝ Ջունին թոյռո
- Թարգմանություն՝ Տաս մարդ, տաս գույն։
- Միտք՝ Տարբեր մարդիկ տարբեր ճաշակներ ունեն։
- 大同小異
- Արտասանություն՝ Դայդո շոյ
- Թարգմանություն՝ Մեծ նմանություն, փոքր տարբերություն։
- Միտք՝ Նմանությունները ավելի են տարբերություններից։
- 雲散霧消
- Արտասանություն՝ Ունսան մուշո
- Թարգմանություն՝ Ցրված ամպեր, անհետացող մեգ
- Միտք՝ Անհետ անհետանալ։
- 我田引水
- Արտասանություն՝ Գադեն ինսուի
- Թարգմանություն՝ Ջուրը քաշեմ իմ բրնձի չալթուկին։
- Միտք՝ Այնպես վարվեմ/խոսամ որ իմ ոքտին լինի։
- 一石二鳥(いっせき にちょ)
- Արտասանություն՝ Իսսեքի նիչո
- Թարգմանություն՝ Մեկ քար, երկու թռչուն։
- Միտք՝ Մեկ գործով երկու արդյունքի հասնել։
- 夏炉冬扇 (かろ とせん)
- Արտասանություն՝ Քառո թոսեն
- Թարգմանություն՝ Ամառ ջեռուցիչ, ձմեռ հողմահար
- Միտք՝ Մի բան որ եղանակից դուրս է։
- 起死回生
- Արտասանություն՝ Քիշի քայսեյ
- Թարգմանություն՝ Արթնացիր մահից և վերադարձիր կյանքի։
- Միտք՝ Հուսաբեկ իրավիճակից միանգամայն դուրս արի։
- 瓜田李下
- Արտասանություն՝ Քադեն ռիքա
- Թարգմանություն՝ Ձմերուկի բոստան սալորի ծառի տակ
- Միտք՝ Մի գտնվիր այնպիսի իրավիճակում, որ քեզ վատ դիրքում է դնում։
- 花鳥風月
- Արտասանություն՝ Քաչօու ֆուուգեցու
- Թարգմանություն՝ Ծաղիկ, թռչուն, քամի, լուսին
- Միտք՝ Բնության գեղեցկություններն ապրիր ու այդ ընթացքում քո մասին սովորիր։
Այբբենական կարգով
[խմբագրել]Ա ա
[խմբագրել]- Ագահությունը մարդուն կործանում է։
- Ագռավները ամեն տեղ սև են։
- Ադամանդին փայլ է հարկավոր, մարդուն՝ գիտություն։
- Ալյուր գողացողի շորն ալրոտ կլինի։
- Ականատեսը կենդանի փաստաթուղթ է։
- Աղքատությունը հիվանդությունից վատ է։
- Ամեն թուլություն մարդկային է։
- Ամեն ինչին բաց աչքով նայիր։
- Ամեն ինչ հեռվից լավ է երևում։
- Ամեն կաղ յուրովի է կաղում։
- Ամեն մարդ իր տանը հերոս է։
- Ամեն սկիզբ իր վերջն ունի։
- Այնպես է իրեն զգում, ինչպես ձուկը ջրում։
- Այնպես է լինում, որ իմաստությունն էլ է հիմարանում։
- Այսօրվա հիսունը վաղվա հարյուրից լավ է։
- Այրված երեսը արևից չի վախենա։
- Անազնիվ ճանապարհով եկածը նույն ճանապարհով էլ կգնա։
- Անզգուշությունը մարդու կատաղի թշնամին է։
- Անցած օրը ետ չի դառանա։
- Աշխատանքի ժամանակ հայելի չեն նայում։
- Աշխարհը հավիտենական է, կյանքը՝ կարճ։
- Աշխարհը մի մարդու համար չէ։
- Աչքերը հոգու հայելին են։
- Ապրելով խաղաղության մեջ, պատերազմի մասին մի' մոռացիր։
- Ապուշի մոտ էլ հազար խոսքից մեկը խելոք կլինի։
- Առանց թրջվելու ձուկ չես բռնի։
- Առավոտյան հրամայում է, երեկոյան հրամանը փոխում։
- Ասեղ գողացողը սայլ էլ կգողանա։
- Ասեղը փոքր է, բայց կուլ տալ չես կարող։
- Ասեղի ծակից է երկնքին նայում։
- Ասեղով ջրհոր չես փորի։
- Ավազից ջուր չես քամի։
- Ատամները ամուր են, բայց փտում են, լեզուն փափուկ է, բայց երկար է ապրում։
Բ բ
[խմբագրել]- Բարեգործը մենակ չի մնա։
- Բարի մի խոսքը կարող է ջերմացնել ձմեռային երեք ամիսները[1]։
- Բարության սերմեր ցանիր։
- Բաց վերքի վրա աղ չեն ցանի։
- Բերանից և չարություն է դուրս գալիս, և բարություն։
- Բերանն ու քսակը լավ է միշտ ամուր պահել։
- Բոլոր գետերը հոսում են դեպի ծով։
- Բոլոր հիվանդությունների մեջ ամենածանրը աղքատությունն է։
- Բրնձի ամեն մի հատիկը ծանր աշխատանքով է ձեռք բերվում։
- Բուդդային կեղծ աղոթքով երեք անգամից ավելի չես խաբի։
- Բուդդան էլ է սկզբից սովորական մարդ եղել։
Գ գ
[խմբագրել]- Գառնուկը մոր կուրծքը ծծելիս ծնկի է իջնում։
- Գեղեցկուհին էլ է ծերության օրերին կապկի նմանվում։
- գինին ներս մտավ, խելքը դուրս թռավ։
- Գիտնականը մտածում է գիտության մասին, մսագործը՝ խոզերի։
- Գիտության մեջ կարճ ճանապարհ չկա։
- Գլուխը ծածկեց, պոչը երևում է։
- Գյուղացին իր արտը ձեռքերի վրա կտանի։
- Գյուղում լինել, գյուղավարի ապրել։
- Գողն էլ է իր դուռը փակում։
- Գործն սկելիս մտածիր նրա վերջանալու մասին։
- Գորտից գորտ կծնվի։
Դ դ
[խմբագրել]- Դատարկ սեղանի առաջ զրույցն անհետաքրքիր է։
- Դեղնախտ ունեցողի աչքին ամեն ինչ դեղին կերևա։
- Դժոխքն էլ, դրախտն էլ մարդու սրտումն են։
- Դրախտը՝ դրախտ, բայց փողն ավելի լավ է։
- Դրախտն էլ, դժոխքն էլ երկրի վրա են։
Ե ե
[խմբագրել]- Եթե ժամանակին դանակով չկտրես, հետո կացնով պիտի կոտրես։
- Եթե շուն պիտի լինել, լավ է մեծ տան շուն լինել։
- Եթե փայլեցնեն, աղյուսն էլ թանկագին քար կդառնա։
- Եղբայրներն իրար հետ կռվում, բայց թշնամու դեմ միասին են լինում։
- Եղջերվի ետևից ընկնողը նապաստակին չի նկատի։
- Երբ բախտը ժպտա, երկաթն էլ ոսկի կդարձնեն։
- Երբ երկու սիրտ միացած են, հողն էլ ոսկի կդարձնեն։
- Երբ կողմերից մեկը զիջում է, վեճը դրանով էլ վերջանում է։
- Երբ հիվանդությունը հայտնի է, բուժելը հեշտ է։
- Երիտասարդությունը չի կրկնվում։
- Երկինքն օգնում է նրան, ով ինքն իրեն է օգնում։
- Երկրորդ հարկից հիվանդի աչքի մեջ դեղ է ուզում կանգնեցնել։
Զ զ
[խմբագրել]- Զամբյուղով ջուր չես վերցնի։
- Զարկեց ճնճղուկին, կպավ կռունիկին։
Է է
[խմբագրել]- Էժան կգնես, քիթդ կկախես։
Ը ը
[խմբագրել]- Ընկերով դժոխք գնալն էլ ուրախություն է։
Թ թ
[խմբագրել]- Թագավորների և իշխանների համար դեպի հանդերձյալ կյանք՝ հատուկ ճանապարհ չկա։
- Թեկուզ ծնկներիդ հետ՝ խորհրդակցիր։
- Թեկուզ հազար ներքնակ էլ ունենաս, մեկի վրա ես քնելու։
- Թիթեռնիկն էլ մի ամբողջ կյանք է ապրում։
- Թռչունը փակված վանդակում կապույտ երկինքն է երազում։
- Թույլ հակառակորդիդ մի' արհամարհիր, ուժեղից էլ մի' վախենա։
Ժ ժ
[խմբագրել]- Ժամանակը մարդուն չի սպասում։
- Ժամանակը որ հասնի, շվաքում էլ դեղձը կհասնի։
- Ժլատից նարինջի սերմ էլ չես ստանա։
- Ժպիտի տակ սուր է թաքցրել։
Ի ի
[խմբագրել]- Իմաստունն էլ հազարից մեկ կարող է սխալվել։
- Ինչ որ սրտումն է, նույնն էլ լեզվին է։
- Ինչքան մոտիկ արևելքին, այնքան հետու արևմուտքից։
- Ինչքան ուժեղ է սերը, նույնքան ուժեղ է ատելությունը։
- Իրավունքը միշտ հաղթող բանակի կողմն է։
Լ լ
[խմբագրել]- Լավ աղջիկը լավ էլ կին կլինի։
- Լավ լողվորն էլ է խեղդվում, լավ ձիավորն էլ է ձիուց ընկնում։
- Լավ սկիզբը լավ էլ վերջ կունենա։
- Լավ է աքաղաղի կտուց լինել, քան եզան պոչ։
- Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել։
- Լինում է, որ սատանան էլ է արցունք թափում։
- Լվի գլուխը կացնով չեն ջարդի։
- Լուսամուտներն աչքեր ունեն, պատերն՝ ականջներ։
Խ խ
[խմբագրել]- Խայտառակությունը մահից վատ է։
- Խելոք մարդու բերանը փակի տակ է։
- Խոսելը հեշտ է, գործելը՝ դժվար։
- Խոր գետերը հանդարտ են հոսում։
Ծ ծ
[խմբագրել]- Ծաղիկը ծաղկում է հին արմատի վրա, թռչունը բնավորվում է հին բնում։
- Ծաղիկները շատ են, պտուղները՝ քիչ։
- Ծովի մասին ձկնորսից պիտի հարցնել։
Կ կ
[խմբագրել]- Կանաչ ակնոցների միջից ամեն ինչ կանաչ կերևա։
- Կատվին մի՛ քշիր, ավելի լավ է ձուկը լավ պահիր։
- Կատուն ձուկ բռնելիս ճանկերը թաքցնում է։
- Կարևոր այն չէ, թե ով է ծնել, կարևորն այն է, թե ով է դաստիարակել։
- Կեղծ ընկերը անկեղծ թշնամուց վտանգավոր է։
- Կերակրի համն իմացվում է ուտելու ժամանակ։
- Կհարգես՝ կհարգվես։
- Կյանքը կարճ է, ցանկությունները՝ շատ։
- Կնոջ այտերի փոսիկների մեջ ամրոցներ են կործանվում։
- Կռվում ընկերները կողք կողքի են կանգնում։
- Կռունկը հազվագյուտ է կանչում, բայց ձայնը հեռուն է լսվում։
- Կրակը կրակով չես հանգցնի։
- Կուզես ծիծաղիր, կուզես լաց, մի կյանքից ավելի չես ապրելու։
- Կույրից ճանապարհ չեն հարցնի։
Հ հ
[խմբագրել]- Հազար մղոն ճանապարհն էլ սկսում է մի քայլից։
- Հաղթում է նա, ով ճանաչում է ոչ միայն իր հակառակորդին, այլև ինքն իրեն։
- Հայացքների տարբերությունը օտարացման սկիզբն է։
- Հավատ որ լինի, աստվածներ կճարվեն։
- Հարկավոր էր՝ առյուծ դարձրին, տեղը եկավ՝ ձուկ դարձրին։
- Հարյուր ճակատամարտ, հարյուր պարտություն։
- Հարստացար, աղքատության մասին մի՛ մոռացիր։
- Հարստությունը զարդարում է տունը, առաքինությունը՝ մարդուն։
- Հարցնելն ամոթ չէ, տգետ մնալն է ամոթ։
- Հարևանի ծաղիկները գեղեցիկ են երևում։
- Հիմար շունը բարձր է հաչում։
- Հիմարը վազում է, խելոքը՝ նրա ետևից։
- Հիմարների մեջ խելոքն ավելի է աչքի ընկնում։
- Հին ձին ճանապարհը չի մոռանա։
- Հին հիվանդությունը դժվար կբուժվի։
- Հոգսը հիվանդությունների աղբյուր է։
- Հոգսը և հավատարիմ շունը քեզանից չեն հեռանա։
- Հոգու գեղեցկությունը դեմքի գեղեցկությունից թանկ է։
- Հովանոցը մինչև թրջվելն է հարկավոր։
- Հոր բարությունը լեռան պես բարձր է, մոր սերը՝ ծովի պես խոր։
Ձ ձ
[խմբագրել]- Ձիուց իջավ, գոմեշ նստեց։
- Ձվով քար չես ջարդի։
Ճ ճ
[խմբագրել]- Ճահճի հատակում ասեղ է փնտրում։
- Ճանապարհի համար ուղեկից է հարկավոր, կյանքի համար՝ ընկեր։
- Ճնճղուկը չի հարցնում, թե ուր նստի։
- Ճշմարտության աստծու առաջ կեղծ խունկ մի՛ ծխիր։
Մ մ
[խմբագրել]- Մակընթացությանը տեղատվություն է հաջորդում։
- Մարդը մի դար է ապրում, հիշատակը՝ շատ դարեր։
- Մեծ դերասանին՝ մեծ բեմ։
- Մեռնելը հեշտ է, ապրելը՝ դժվար։
- Մեր ճակատագիրն ու մեր ստվերը ամեն տեղ մեզ հետևում են։
- Մերկ մարդը կորցնելու ոչինչ չունի։
- Մի՛ անիր ուրիշներին այն, ինչ չես ցանկանում քեզ։
- Մի՛ դատեք մարդկանց նրանց արտաքինով։
- Մի՛ նախանձիր քեզանից բարձրին, մի՛ արհամարհիր քեզանից ցածրին։
- Մի շուն որ ոռնում է, նրա ետևից հազարն են ոռնում։
- Մինչև չկռանաս, չես ուղղվի։
- Միևնույն ցավով տառապողները միմյանց կկարեկցեն։
- Մոմն այրվելով է լույս տալիս։
- Մոտիկ օտարը հեռու հարազատից լավ է։
- Մրջյունը որոշեց Ֆուձիյամա լեռը տեղից շարժել։
- Մրջյուններն էլ կարող են ամրոց կործանել։
Յ յ
[խմբագրել]- Յոթ հարկանի աշտարակը սկսվում է գետնից։
Ն ն
[խմբագրել]- Նայի՛ր, երբ կողքովդ անցնում են, լսի՛ր, երբ կողքիդ խոսում են։
- Նայիր ուրիշի ճակատագրին, մտածիր քոնի մասին։
- Ներիր ուրիշին, բայց ո՛չ քեզ։
- Նկարված ծաղիկները չեն բուրի։
- Նկարված կարկանդակով քաղցդ չես հագեցնի։
- Նրա տունն ամեն տեղ է, բացի իր տնից։
Շ շ
[խմբագրել]- Շանը երեք անգամ կերակրես, երեք տարի չի մոռանա։
- Շատ ապրողը շատ բան կիմանա։
- Շատերն են լավով սկսում, բայց ո՛չ բոլորն են լավով վերջացնում։
- Շորը կարկատած է, բայց սիրտը ոսկի է։
- Շտապողը վարպետ չի դառնա։
Ո ո
[խմբագրել]- Ոչ թե ծառն է թռչուն որոնում, այլ թռչունը՝ ծառ։
- Ո՛չ թույն է, ո՛չ դեղ։
- Ոսկու փայլի մեջ հիմարն էլ է խելոք երևում։
- Ով առավոտ շուտ է վեր կենում, բախտը նրան էլ ժպտում է։
- Ով ժպտալ չգիտե, թող առևտուր չսկսի։
- Ով խմում է, չգիտե գինու վնասը, ով չի խմում, չգիտե գինու օգուտը։
- Ով ձեռքին ճրագ ունի, առջևից է գնում։
- Ով մեկ հոր է փորում ուրիշի համար, ինքը երկուսի մեջ կընկնի։
- Ով շատ է խոսում, նա քիչ է գործում։
- Ով չի ենթարկվում, ենթարկել չի կարող։
- Ով վագրի ձագեր է ուզում ունենալ, վագրի բուն պետք է մտնի։
- Ով ուզում է ստանալ, պետք է տա։
- Որսորդն էլ կարող է ծուղակի մեջ ընկնել։
- Որտեղ՝ վերելք, այնտեղ՝ վայրէջք։
- Որտեղ քո տունն է, այնտեղ էլ մայրաքաղաքն է։
Չ չ
[խմբագրել]- Չարի հաղթանակը կարճատև է լինում։
- Չարն էլ, բարին էլ քո սրտում են։
- Չկա լույս առանց ստվերի։
- Չկա՝ համբերիր, կա՝ խնայիր։
- Չոր ծառն էլ է լեռը զարդարում։
Պ պ
[խմբագրել]- Պահակը՝ քուն, գողը՝ արթուն։
- Պատիժը գնում է հանցագործության հետքերով։
- Պատիվը մեծ փոր ունենալու համար չի տրվում։
- Պարիր, երբ բոլորն են պարում։
- Պետք է կարողանալ և՛ խոսել, և՛ լսել։
Ջ ջ
[խմբագրել]- Ջանասիրությունը հաջողության մայրն է։
- Ջրի վրա ոչինչ չես նկատի։
- Ջրհորի գորտը ծովի մասին գաղափար չի ունենա։
- Ջուր ուզեց, գինի ստացավ։
- Ջուրը կաթկթալով քար է ծակում։
Ս ս
[խմբագրել]- Սարը շատ բարձր է, բայց նրա առջև ոչ ոք գլխարկ չի հանում։
- Սերը դատողությանը չի ենթարկվում։
- Սերն աչքեր չունի։
- Սերը հեռավորին մերձավոր է դարձնում։
- Սիրելի դարձավ, երբ մահացավ։
- Սխալն ուղղելն ամոթ չէ։
- Սկզբից լսողիդ ճանաչիր, հետո խոսքդ ասա։
- Սոված վագրին խոզ պահել չեն հանձնարարի։
- Սովորությունը բնավորություն է դառնում։
- Սպասիր, կլինեն և լավ օրեր։
- Սպասիր մինչև քարի վրա ծաղիկ կբուսնի։
- Ստախոսությունը որ սովորել է, գողություն էլ կսովորի։
- Սրտում նստած սատանան մարմինն էլ է կործանում։
- Սուսուփուս մարդկանցից զգուշացիր։
- Սուրդ ծախիր, եզ գնիր։
- Սուրը զինվորի հոգին է, հայելին՝ կնոջ։
Վ վ
[խմբագրել]- Վագր էր նկարում, շուն դուրս եկավ։
- Վագրը մեռնում է՝ մորթին է մնում, մարդը մեռնում է՝ անունն է մնում։
- Վաթսուն տարեկան հասակում էլ սովորելը ուշ չէ։
- Վաղը վաղվա քամին կփչե։
- Վատ է, երբ աքաղաղը հավի հրամանով է «ծուղրուղու» կանչում։
- Վատ մարդն աշխատում է իր սխալն արդարացնել, լավը՝ ուղղել։
- Վերքի վրա աղ չեն ցանի։
- Վիճաբանության մեջ նա չէ հաղթողը, ով բարձր է բղավում։
Տ տ
[խմբագրել]- Տանձը շվաքում էլ է հասնում, բայց քաղցր չէ։
- Տասը մարդ, տասը ստվեր։
- Տգեղը հայելի չի սիրի։
- Տղամարդու խոսքը մետաղի պես ամուր պետք է լինի։
- Տուն մի ընտրիր, հարևան ընտրիր։
Ց ց
[խմբագրել]- Ցանկությունների ծովն անհատակ է։
- Ցանցով քամու առաջը չես փակի։
- Ցերեկն աչքեր ունի, գիշերն՝ ականջներ։
- Ցնցոտիների մեջ պալատականին մուրացկանի տեղ կընդունեն, մետաքսի մեջ՝ ձիապանին իշխան։
- Ցուրտ աշնանն ավելորդ անգամ բերանդ բաց մի անի։
Ու ու
[խմբագրել]- Ուզեց պոզերն ուղղել, եզանն սպանեց։
- Ուզում ես մարդուն ճանաչել, ճանաչիր ընկերներին։
- Ութ տնտեսություն ունեցող գյուղն էլ իր հայրենասերն ունի։
- Ուժով երկաթի շղթան էլ կկտրես։
- Ուժեղ քամին էլ ջրհորում փոթորիկ չի բարձրացնի։
- Ուժին ուժով են պատասխանում։
- Ուր թռչուն չկա, չղջիկն էլ թռչուն է։
- Ուր հեռուն չեն տեսնում, այնտեղ դժբախտությունը մոտ է։
- Ուր ուժն է օրենքը, այնտեղ օրենքն անուժ է։
- Ուրախությունն ու տրտմությունը կյանքի ուղեկիցներն են։
- Ուրիշ երկիր ես գնում, իմացիր ինչն է այնտեղ արգելված։
- Ուրիշի բերանը դուռ չի, որ փակես։
- Ուրիշի բրինձը միշտ սպիտակ է երևում։
- Ուրիշի ճանապարհը լուսավորեց, ինքը ընկավ փոսի մեջ։
- Ուրիշի շորը վրայովդ չի լինի։
- Ուրիշի վերշոկը տեսնում է, իր արշինը չի տեսնում։
- Ուրիշին օգնողն իրեն է օգնում։
Փ փ
[խմբագրել]- Փառք ձեռք բերելն ավելի հեշտ է, քան պահպանելը։
- Փայտով ջուր ծեծելն անօգուտ է։
- Փաստերը դատողություններից ուժեղ են։
- Փարոսն իր տակը լույս չի տա։
- Փող ունես, բարեկամներ էլ ունես։
- Փողով դժոխքում էլ չես կորչի։
- Փոքր լճակում մեծ ձուկ չի լինի։
- Փոքրից մեծն է գոյանում։
Ք ք
[խմբագրել]- Քաղցած շունը փայտից չի վախենա։
- Քամին մոլեգնում է, իսկ լեռներն անշարժ են։
- Քանի որ ցանել ես, պետք է հնձես։
- Քաջ զորավարը վախկոտ զինվորներ չի ունենա։
- Քարերն էլ են խոսում։
- Քնած թռչունի վրա որսորդն էլ չի կրակում։
- Քո մասին հարցրու ուրիշներին։
Օ օ
[խմբագրել]- Օձն ուղիղ բամբուկի մեջ էլ է աշխատում գալարվել։
Աղբյուրներ
[խմբագրել]- Թարգմանվել է Վիքիքաղվածքի ճապոնական առածները անգլերենով էջից։
- Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, Երևան, 1969։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 450։