Կորեական առածներ և ասացվածքներ
Արտաքին տեսք
Կորեական առածներ և ասացվածքներ
# Ա ա Բ բ Գ գ Դ դ Ե ե Զ զ Է է Ը ը Թ թ Ժ ժ Ի ի Լ լ Խ խ Ծ ծ Կ կ Հ հ Ձ ձ Ղ ղ Ճ ճ Մ մ Յ յ Ն ն Շ շ Ո ո Չ չ Պ պ Ջ ջ Ռ ռ Ս ս Վ վ Տ տ Ր ր Ց ց Ւ ւ Փ փ Ք ք Օ օ Ֆ ֆ |
Ա ա
[խմբագրել]- Ագահ մարդը ձրի թույնն էլ կխմի։
- Ագռավը սև է, բայց միսն սպիտակ է։
- Ադամանդն աղբանոցում էլ է փայլում։
- Աղան անգործությունից ծառաներին է ծեծում։
- Աղբյուրի մոտ ծարավից չեն մեռնի։
- Աղքատի տան մեջ աստված էլ սոված կմնա։
- Ամառը մի օր հանգստանաս, ձմեռը տաս օր սոված կմնաս։
- Ամբողջ կերակուրն ուտելուց հետո, ասաց՝ կերակրից վատ հոտ է գալիս։
- Ամեն արցունք անկեղծ չէ։
- Ամեն ափսե իր եզրերն ունի։
- Ամեն թռչնի համար իր բույնն է սիրելի։
- Ամեն մարդու բանտն իր բարձի տակ է։
- Ամեն տղամարդ երեք պատուհաս ունի՝ ջուրը, կրակը և կռվարար կինը։
- Այրու վիշտը այրին կիմանա։
- Աշխատանքն արդյունքով է գնահատվում։
- Աշխատանքը մարդուն երջանկություն է բերում։
- Աշխատասեր մարդուն երկինքն էլ է օգնում։
- Առանց աշխատանքի հաց չկա։
- Առանց երաժշտության չեն պարում։
- Ասեղ գողացողը կով էլ կգողանա։
- Աստծուն դժբախտության ժամանակ են հիշում։
- Արհեստը թողեց, շների առևտուր սկսեց։
- Արջն իր թաթը ծծում է, բայց դրանով փորը չի կշտանում։
Բ բ
[խմբագրել]- Բակլա ես ցանել, լոբի մի սպասիր։
- Բարկացավ սկեսրոջ վրա, շանը ծեծեց։
- Բոլոր գեղեցիկ ծադիկները չեն, որ լավ հոտ ունեն։
- Բրնձի դաշտում տոնական հագուստով չեն աշխատում։
Գ գ
[խմբագրել]- Գետը շատ ոլոր-մոլոր ճանաւցարհներով է անցնում, բայց վերջը ծովն է թափվում։
- Գողը ջրի գնալիս էլ իր դուռը փակում է։
Դ դ
[խմբագրել]- Դահճի միսը վագրն էլ չի ուտի։
- Դավաճանն իր զոհից ավելի շուտ է մեռնում։
- Դատարկ սայլը մեծ աղմուկ կհանի։
- Դպրոց որ լինի, շունն էլ գրել կարդալ կսովորի։
Ե ե
[խմբագրել]- Եզան գլխին սաղմոս կարդացին։
- Ենթակա լինել, չի նշանակում քծնող լինել։
- Եռակի համբերությունը մարդուն մահից էլ կփրկի։
- Երբ աղքատը սուզվում է ջրի տակ, ջրի երեսը նրա դատարկ գրպաններն են մնում։
- Երբ հարևանդ դժբախտության մեջ է, քեզ համար էլ հեշտ չէ։
- Երբ ուրիշի մոտ թերություն ես նկատում, հիշիր որ դու էլ ունես։
- Երեխային է փնտրում, մինչդեռ երեխան նստած է ուսին։
- Երկերեսանիությունը մարդուն կործանում է։
- Երկնքի վրա մատ է թափ տալիս։
- Երջանկությունը նման է վանդակում պահված թռչունի, բաց թողեցիր էլ չես բռնի։
- Երկար գիշերը մի երգով չես լուսացնի։
- Երկրորդ նապաստակի ետևից ընկնողն առաջինն էլ կկորցնի։
- Երկու վաճառողների վեճից գնորդն է շահում։
- Եփած աքլորը ծուղրուղու չի կանչի։
Է է
[խմբագրել]- Էժան ձուկն էլ է նախաճաշ։
- Էշն էլ իր ականջներով է հպարտանում։
Ը ը
[խմբագրել]- Ընկածին չեն խփում։
- Ընկերն ընկերոջ համար իր գլուխն էլ չի ափսոսա։
Թ թ
[խմբագրել]- Թագավորին գլուխ տալու սովոր մարդը, նրա ձիապանին էլ գլուխ կտա։
- Թափած բրինձը կհավաքես, ասածդ խոսքը ետ չես ստանա։
- Թիթեռնիկը գեղեցիկ ծաղկի վրա է նստում։
- Թխսկան հավը չեն մորթի։
- Թռչել իմացողը սողալ չի կարող։
- Թռչելու համար հարկավոր է թևերը թափահարել։
Ի ի
[խմբագրել]- Իմ լեզուն իմ թշնամին է։
- Ինչ ճանապարհ ուզում է լինի, միայն Սեուլ տանի։
- Ինչ որ ասես, նույնը կլսես։
- Ինչպես ձուկն առանց ջրի։
- Ինչքան գյուղացին աղքատ է, այնքան կալվածատերը հարուստ է։
- Ինքն էլ չգիտի, թե ո՞ւմ նվագի տակ պարի։
- Ինքն ընկավ իր պատրաստած թակարդը։
- Ինքն ուտել չի կարողանում, շանն էլ ափսոսում է տալ։
- Իր տասը թերությունները չի տեսնում, ուրիշի մեկը տեսնում է։
- Իրեն համար հաշվում է սայլով, ուրիշին՝ հատով։
Լ լ
[խմբագրել]- Լավ ծառը բոլորից շուտ են կտրում։
- Լավ մարդը մեռնելուց հետո լավ էլ հիշողություն է թողնում։
- Լավ է մեկ անգամ տեսնել, քան տաս անգամ լսել։
- Լավ է որդուդ ժառանգես մի գիրք, քան՝ մեկ միլիոն ռուբլի։
- Լեզվի վրա մեղր է, սրտում՝ դանակ։
- Լեզուն ոսկոր չունի, բայց ոսկորներ է ջարդում։
Խ խ
[խմբագրել]- Խոսակցությամբ հյուր չես կերակրի։
- Խոսքը ոտքեր չունի, բայց հազար վերստ ճանապարհ է կտրում։
Ծ ծ
[խմբագրել]- Ծառ չկա, որ կացնի հարվածներրն դիմանա։
- Ծառը թեքվում, թեքվում, վերջը վայր է ընկնում։
- Ծափ տալով զանգերի ձայնը չես խլացնի։
- Ծովի խորությունը կչափես, կնոջ հոգու խորությունը չես չափի։
Կ կ
[խմբագրել]- Կայծակը ձեռքով չես բռնի։
- Կայծակին հաջորդում է որոտը։
- Կայծակից ծխախոտ չես վառի։
- Կապիկն էլ է ծառից վայր ընկնում։
- Կատվի մահվան համար մկները լաց չեն լինում։
- Կատվի պես մլավելով կատու չես դառնա։
- Կատուն կով չի դառնա։
- Կարիքն է ստիպում ջրհոր փորել։
- Կարողացիր լեզուդ ատամներիդ ետևը պահել։
- Կացինն առանց կոթի չի կտրի։
- Կացինն իր կոթը չի տաշի։
- Կխփես մտրակով, կխփվես մահակով։
- Կյանքում հարթ և հավասար ճանապարհներ չկան։
- Կյանքում խելքն ավելի կարևոր է, քան ուժը։
- Կովը կարծում է, թե ինքն ինչքան տարիքով լինի, այնքան թանկ կարժենա։
- Կռվի մեջ մի՛ մտնի թշնամուդ ուժը չիմացած։
- Կովին խոտի դեզի վրա պահակ են նշանակել։
- Կովին մկան բունը չես խցկի։
- Կրակը հովհարով չի հանգցվի։
Հ հ
[խմբագրել]- Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
- Համարձակ մարդուն աստղերն էլ են օգնում։
- Հասկն ինչքան շատ է լցվում, այնքան գլուխը կախում է։
- Հայրը առյուծ է, որդին՝ շնագայլ։
- Հարբած աչքը թագավորին էլ չի տեսնի։
- Հարուստները ժողովրդին աղքատությունից չեն ազատի։
- Հարևանի բերքը առատ է երևում։
- Հարևանիդ հին բաժակը կոտրեցիր, նորը վերադարձրու։
- Հեռվից ամեն ինչ գեղեցիկ է երևում։
- Հիմարը գեղեցիկ շորերի մեջ էլ հիմար է։
- Հյուրերին ճանապարհեցին, նոր իրենք հացի նստեցին։
- Հրձիգը բոլորից բարձր է բղավում «հրդե՛հ»։
Ձ ձ
[խմբագրել]- Ձախ ձեռքով տալիս է, աջով ետ վերցնում։
- Ձգելով ձուկը ջրով լիքը ափսեի մեջ, մի՛ կարծիր, թե դու նրան ազատություն տվիր։
- Ձմերուկի կեղևը լիզելով ձմերուկի համը չես իմանա։
- Ձվով քար չես ջարդի։
Ճ ճ
[խմբագրել]- Ճտերը աշնանը կհամրեն։
- Ճրագն իր տակը լույս չի տա։
Մ մ
[խմբագրել]- Մահը բոլոր մեղքերը մաքրում է։
- Մատները միասին են աշխարհ եկել, բայց մեկը երկար է, մեկը կարճ։
- Մատներիցդ հաց չես ծծի։
- Մարդիկ ծնվում են հավասար։
- Մարդկանց միասնությունն անխորտակելի ամրոց է։
- Մարդու ճակատագիրն ինչպիսին էլ լինի, էլի կյանքը մահից լավ է։
- Մարդուն արտաքինով չեն դատում։
- Մարդուն գործի մեջ ստուգելով կճանաչես։
- Մաքուր ջուրը մաքուր ակունքից կբխի։
- Մեծ ծառը մեծ էլ շվաք կունենա։
- Մթության մեջ բոլոր կանայք գեղեցիկ են։
- Մի կտոր հաց, տասը բերան։
- Մի հավատա, որ գայլը բարեսիրտ կարող է լինել։
- Մի հարուստը տասը աղքատի տուն կքանդի։
- Մի՛ հեռանա կյանքից, առանց նրան որեէ բան տալու։
- Մի ձիու վրա երկու թամբ չի դրվի։
- Մի ձուկն էլ է ջուր պղտորում։
- Մի ռուբլու ետևից ընկավ, երկուսը կորցրեց։
- Մի վատ խնձորը այգու անունը կարատավորի։
- Մի՛ փորձիր թռչել, քանի դեռ չես թևավորվել։
- Միայն գանգատներով նպատակիդ չես հասնի։
- Մինչև դեղը հասավ, հիվանդը մահացավ։
- Մինչև ձեռքերդ իրար չխփես, ծափ չի ստացվի։
- Մինչև վառարանը չվառվի, ծուխ չի դուրս գա։
- Մոծակի գլուխը դաշույնով չեն կտրի։
- Մտերիմները միմյանց հետ պատի ետևից չեն խոսում։
- Մուկը ցանկանում է, որ կատվի վզից միշտ զանգ կախված լինի։
- Մուրացկանն էլ իր բարձր երազներն ունի։
Ն ն
[խմբագրել]- Նա ասեղի ծակից է երկնքին նայում։
- Նա կայծակից էլ ծխախոտ կվառի։
- Նա մարդուն այնպես հեշտությամբ է վատաբանում, կարծես բրնձով փլավ է ուտում։
- Նախաձեռնողն առջևում պետք է լինի։
- Նայելով ձևին, կարելի է դատել բովանդակության մասին։
- Նկարը գլխիվայր է կախել, նկարչին է մեդադրում։
- Նույնիսկ անասուններն էլ խիղճ ունեն։
- Նույնիսկ գետի ափին էլ ջրով հյուրասիրելը շնորհակալության է արժանի։
- Նույնիսկ գորտն առանց պատրաստվելու չի թռչում։
Շ շ
[խմբագրել]- Շատ տաս, շատ կստանաս։
- Շատախոսին դնչկալ է հարկավոր։
- Շրթունքները ուտելուց հետո են սրբում։
- Շունը ծնվելու օրվանից հաչում է։
- Շունն ի՞նչ գիտե, կարկանդակն ի՞նչ է։
- Շունն իր տիրոջը չի կծի։
Ո ո
[խմբագրել]- Ոզնու համար իր ձագերի մորթին ամեն ինչից փափուկ է։
- Ոչինչ, որ տունն այրվեց, փայտոջիլներն էլ հո ոչնչացան։
- Ոչխարը վագրի մորթու մեջ։
- Ոռնում է, ինչպես շունը լուսնի վրա։
- Ով կապում է, նա էլ կարձակի։
- Որտեղ՝ սարդ, այնտեղ՝ ոստայն։
Չ չ
[խմբագրել]- Չար մարդկանց մեջ աչքերդ մի՛ փակիր, քիթդ կկտրեն։
- Չկա հրամանատար՝ առանց բանակի։
- Չոր ծառից հյութ չես քամի։
Պ պ
[խմբագրել]- Պղինձը սև է, փլավն՝ սպիտակ։
Ջ ջ
[խմբագրել]- Ջրհորի գորտը ծովի մասին հասկացողութիւն չի ունենա։
Ս ս
[խմբագրել]- Սարդը ճանճ բռնելու համար է իր ոստայնը հյուսում։
- Սկզբից սենյակ խնդրեց, հիմա էլ ամբողջ տունն է ուզում։
- Սոված մարդը կյանքն ավելի է հասկանում։
- Սովորությունը բնավորություն է դառնում։
- Սունկերն առանց պարարտանյութի էլ լավ են աճում։
- Սև շունը լվանալով չի սպիտակի։
- Սև շունը սև խոզի կպաշտպանի։
Վ վ
[խմբագրել]- Վագր էր նկարում, շնագայլ դուրս եկավ։
- Վագրը մահից հետո մորթին է թողնում, մարդը՝ անունը։
- Վագրի ճաշասեղանն էլ հաճախ դատարկ է լինում։
- Վագրին երկրորդ պոչ հարկավոր չէ։
- Վագրին թիթեռնիկով չես կերակրի։
- Վագրից միս չես գողանա։
- Վախկոտն ամեն քայլափոխում վտանգ է տեսնում։
- Վաղ թե ուշ ճշմարտությունը կհաղթանակի։
- Վատ թմբկահարը մեղքը թմբուկի վրա է գցում։
- Վարունգի տարբեր ծայրերը տարբեր համ ունեն։
Տ տ
[խմբագրել]- Տալիս են նստած, առնում են կանգնած։
- Տան բանալին տվել են գողին։
- Տանը նստելով չես իմանա, թե ո՞րտեղ են փլավ եփում։
- Տանտիրոջն իր տան մեջ չեն գովի։
- Տասը հազար վերստ ճանապարհն էլ սկսվում է առաջին քայլից։
- Տասը մատից որն էլ կտրես՝ կցավի։
- Տգեղին գեղեցիկ գլխարկն էլ չի գեղեցկացնի։
- Տունը՝ ցուրտ, փորը՝ քաղցած։
Ց ց
[խմբագրել]- Ցերեկը թռչուններն են լսում, գիշերը՝ չղջիկները։
Ու ու
[խմբագրել]- Ուղտն ուղտի մոտ է գնում, աղվեսն՝ աղվեսի։
- Ուտում է արևելքում, քնում է արևմուտքում։
- Ուր գնաս, այնտեղի սովորությանը հետեիր։
- Ուր վագր չկա, այնտեդ նապաստակն է արքա։
- Ուրիշի կրակի վրա փլավ չես եփի։
- Ուրիշի հացով տոնախմբություն չի արվի։
Փ փ
[խմբագրել]- Փողով աստծուն էլ կգնես։
- Փողով շունն էլ կարող է դառնալ «պարոն հա՛ֆ-հա՛ֆ»։
- Փոքր ափսեից մեծ գդալով չեն ուտի։
- Փոքրիկ մրջյուններն էլ կարող են մեծ ամրոց կործանել։
Ք ք
[խմբագրել]- Քաղցածի քունը չի տանի։
- Քնած վագրին մի անհանգստացնի։
Օ օ
[խմբագրել]- Օղին ճշմարտությունը ջրի երես է հանում։
- Օրենքը հեռու է, բռունցքը մոտ։
Աղբյուրներ
[խմբագրել]- Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, Երևան, 1969։