Ագռավ

Վիքիքաղվածք-ից

Ագռավ (լատ.՝ Corvidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիքի թռչուն։

Քաղվածքներ[խմբագրել]

Ժողովրդական բանահյուսության մեջ[խմբագրել]

  • Ագռավի բնից հավի ձու չես վերցնի[1]։
  • Ագռավի թևերն են սև, կալվածատիրոջ՝ սիրտը[1]։
  • Ագռավն ուզեց կաքավի նման քայլել, իր քայլքն էլ մոռացավ[1]։
  • Ագռավն ուզեց սագին նմանվել, ոտքերը ցրտահարեց[1]։
  • Ագռավն էլ է իր ձագերով հպարտանում[1]։
  • Ագռավի համար իր ձագը սոխակ է[1]։
  • Ագռավն ինչքան էլ լողանա, չի սպիտակի[1]։
  • Ագռավն ագռավին հեռվից է տեսնում[1]։
  • Ագռավներն ամեն տեղ սև են[1]։
  • Ագռավն սև է, բայց միսը սպիտակ է[1]։
  • Ագռավին վարդաջրով էլ լվանաս, չի սպիտակի[1]։

Գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել]

  • Լսողությանս ինչ–որ տարօրինակ ձայներ էին հասնում՝ նման կռավոցի: Ես թաքնվեցի և շուտով մի ագռավ տեսա: Այս թռչունը սովորական ագռավից շատ մեծ էր: Նրա արձակած ձայները բավական գազանակերպ, նույնիսկ ականջի համար հաճելի էին: Նա նստել էր ծառի վրա ու կարծես ինքն իր հետ խոսում էր: Նրա ձայնում ես ինը դայլայլ հաշվեցի: Թռչունը, ինձ տեսնելով, վախեցավ: Թեթևորեն տեղից պոկվեց ու հետ թռավ[2]:
Վլադիմիր Արսենև, Դերսու Ուզալա

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, Տերյան 91, 140 էջ
  2. Վլադիմիր Արսենև, Դերսու Ուզալա, Ե., Դարակ, 2020, էջ 121:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ագռավ հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք ագռավ բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։