Կլարա Թերզյան
Արտաքին տեսք
Կլարա Վահրամի Թերզյան (1929, Երևան - 2022), հայ արձակագիր, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ (1995), Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Բայց կյանքը երկու երես ունի` երբ ճակատագիրը քեզնից խռովում է` հիշես, ինչ-որ ժամանակ ունեցել ես քո նավակը, որ լողացել է օվկիանոսի ջրերում[1]…
- Կինը գեղեցկության խորհրդանիշ է։ Տգեղ կին չկա։ Ես կնոջ կերպարին շատ եմ անդրադառնում։ Իսկ նկարի շրջապատը պատկերում եմ ավելի վերացական, և դա հնարավորություն է տալիս, որ կերպարը դառնա երազային, հետաքրքիր[1]։
- Նկարիչները մտածված, թե՞ իրենցից անկախ, այլաբանորեն արտացոլում են իրենց ներքին ու արտաքին աշխարհը, կերպարը։ Ու դրանից ասելիքն ավելի հավաստի է դառնում[1]։
- – Մա՛մ, ինչո՞ւ ես նստել մթության մեջ, լույս չկա՞:
- – Կա, այսպես հարմար է ետ ու առաջ տալ տարիները[1]։