Կառավարում

Վիքիքաղվածք-ից

Կառավարում, ընդհանուր փիլիսոփայական առումով՝ իրական աշխարհի որոշակի համակարգերում կանոնավորման, կազմավորման և ինքնակարգավորման պրոցես։ Բնության և հասարակության առանձին համակարգերում կառավարման պրոցեսների էությունն արտացոլվում է բնական ու հասարակական գիտությունների համապատասխան հասկացություններում։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ով չի կարողանում կառավարել, նա միշտ դառնում է բռնակալ[1]։
Բինի
  • Սպառնալիքները նրանց զենքն է, ովքեր իրենք սպառնալիքի տակ են[1]։
Ջովաննի Բոկաչչո
  • Նա, ով կառավարում է, մարդկանց պետք է տեսնի այնպիսին, ինչպիսին նրանք կան, իսկ իրերն այնպիսին, ինչպիսին պատշաճ է նրանց լինել[1]։
Բոնալդ
  • Ամենագլխավորը պետական գործչի համար այն է ,որ նա կարևոր չհամարի այն գործերը, որոնք կարևորություն չեն ներկայացնում[1]։
Շառլ դը Գոլ
  • Կյանքում ամենից շատ մեզ պակասում է այն մարդը, որը կստիպեր մեզ անել այն, ինչ մենք կարող ենք[1]։
Էմերսոն
Նապոլեոն I
  • Կտրուկ կառավարիչը կարճատև է իշխում[1]։
Շիլլեր
  • Մեծաթիվ մարդկանց կառավարելու համար ավելի լավ է լինել մարդկային, քան մեծամիտ և ավելի լավ է լինել գթասիրտ, քան դաժան[1]։
Մաքիավելի
  • Կառավարելու ողջ արվեստն ազնիվ լինելու արվեստի մեջ է[1]։
Թոմաս Ջեֆերսոն
  • Ձիուն ավելի հեշտ է կառավարել, եթե սանձերն այնքան էլ շատ չձգես[1]։
Ռոմեն Ռոլան

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Աֆորիզմներ, Երևան, Հայաստան, 1989, 702 էջ


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կառավարում հոդվածը նաև Վիքիպեդիայում: