Ֆրիդրիխ Շիլլեր

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Շիլլերից)
Ֆրիդրիխ Շիլլերը

Յոհան Քրիստոֆ Ֆրիդրիխ ֆոն Շիլլեր (գերմ.՝ Johann Christoph Friedrich von Schiller, նոյեմբերի 10, 1759 — մայիսի 9, 1805), գերմանացի բանաստեղծ, պատմաբան, դրամատուրգ և սցենարի հեղինակ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Կյանքի մայիսը լոկ մեկ անգամ է ծաղկում[1]։
  • Ով չի վտանգում իր կյանքը, նա երբեք այն ձեռք չի բերի[1]։
  • Պատիվը կյանքից թանկ է[2]։
  • Դեռ ոչ ոք չի ծնվել, որ զերծ լինի տառապանքից[3]։
  • Որքա՜ն շատ են ճշմարտության թշնամիները։
    Սարսռում է հոգիս,
    Լույսն, ավա՜ղ, սկսել են խեղդել կույր չղջիկները[4]։
  • Արդարացիության չափանիշ չի կարող լինել ձայների մեծամասությունը[4]։
  • Որքան ուժեղ է մոլորությունը, այնքան հաղթանակում է ճշմարտությունը[4]։
  • Սրտի տենչանքը ճակատագրի ձայնն է[5]։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 240. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 290. 
  3. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 311. 
  4. 4,0 4,1 4,2 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 157. ISBN 99930-2-263-2. 
  5. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 260։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ֆրիդրիխ Շիլլեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: