Լևոն Մկրտչյան (գրականագետ)
Արտաքին տեսք
Լևոն Մկրտչի Մկրտչյան (մարտի 2, 1933, Ախալցխա - օգոստոսի 22, 2001, Երևան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1972), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1983, հայ դասական քնարերգության ուսումնասիրության և պրոպագանդման բնագավառում կատարած աշխատանքի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1965 թվականից։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996):
Քաղվածքներ
[խմբագրել]- Ժողովրդական էպոսը, որպես կանոն, իր ձևավորման ժամանակից շատ ավելի մեծ տարիք է ունենում։ (էջ 17)
- Արդարությունը պահանջում է, որ պատերազմից ու արյունահեղությունից հրաժարվեն նվաճողները, և ոչ թե ժողովուրդները, որոնք կռվում են այդ նվաճողների դեմ։ (էջ 50)
- Հերոսությունն այն բանի մեջ է, որ թույլ չտաս քեզ ստրկացնել, թույլ չտաս նվաստացնել, այն բանի մեջ, որ պաշտպանես սեփական ակութի կրակը` կյանքի հավերժ կանաչ ծառը։ (էջ 76)
- Առանց հայրենիքի, առանց հայրենի տան մարդը ոչինչ է։ (էջ 121)
- Մենախոսությունը միշտ ենթադրում է մեկին, որին դիմում է խոսողը։ (էջ 131)
- Ողբերգականը այն չէ, որ մարդն իր բնությամբ չնչին է, այլ այն, որ նրա գործերն են չնչին։ (էջ 139, Գրիգոր Նարեկացի)
- Եվ եթե կրակը միանում է կրակին, այնժամ ծագում է գիտությունը։ (էջ 141, Հովհան Որոտնեցի)
- Հայի լեզուն չի, որ խոսում է, բերանը չի, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրում է երկիրը բռնած,տանջված հոգին է, որ մռնչում է մինչև երկինք։ (էջ 141, Թումանյան)
- Հետևել բնությանը, նշանակում է ապրել նրան համապատասխան, ապրել առաքինի կյանքով։ (էջ 149)
- Միտքը հանդուգն և աներկյուղ դատավոր է, նա չի երկնչում աստծուց, որովհետև անձնիշխան է։ Չի կաշառվում, որովհետև անկարոտ է։ Եվ տգետ չէ, որովհետև միշտ իմաստուն է, այդ պատճառով էլ դատում է ճշգրիտ և ուղիղ՚: (էջ 168, Գրիգոր Տաթևացի)
- Մարդը մահկանացու է, և սա պետք է նրան նախազգուշացնող հանգամանք լինի, բարիք գործելու, հոգին մեղքով չապականելու կոչ։ (էջ 171)
- Սէրն որ դրամով լինի, զինքն էրել պիտի կրակով:(էջ 178, Նահապետ Քուչակ)
- Ով որ սիրո տէր մարդոյն մեղադրէ` ինքն է ատելուն։ (էջ 178, Նահապետ Քուչակ)
- Ան սէրն որ ճորով լինի, հետ անոր խաղալն է մահալ։ (էջ 178, Նահապետ Քուչակ)
- Սերը մեծ զգացում է, սերը հենց կյանքն ինքն է, կյանքի հաղթանակն ու իմաստը; (էջ 182)
- Անպատասխան սերը ոչ այնքան բյուրեղացնում է զգացմունքները, որքան չարչարանք է պատճառում։ (էջ 183)
- Սերն, ամենից հաճախ, համեմատվում է սիրտն ու հոգին այրող կրակի հետ; (էջ 184)
- Ընթերցելով բանաստեղծին` ընթերցում ես մարդու կյանքը։ (էջ 216)
- Պոեզիան կյանքի նման բազմազան է և կյանքի պես էլ բնորոշում չի ընդունում։ (էջ 216)
- Գեղարվեստական արժեքներն ստեղծում են նրանք, ովքեր, այնուամենայնիվ, չեն կարողանում հարմարվել այն ամենին ինչը վայել չէ հասարակությանն ու կյանքին։ (էջ 224)
- Բանաստեղծները խոցելի են, քանզի զուրկ են առօրյա կյանքում կողմնորոշվելու ունակությունից, նրանք չեն կարող ապրել իրենց համար, հանուն իրենց շահի։ (էջ 225)
- Չարը չար է ծնում, չարիքը` չարիք։ (էջ 227)
- Ով քեզ չար կամենայ, պարտ է բարի հատուցանել։ (էջ 227, Կ. Երզնկացի)
- Կսիրես քո թշնամուն, փոխարենը սիրուդ սիրով կպատասխանեն։ (էջ 227, Կ. Երզնկացի)
- Հումանիզմը, ավաղ, միշտ էլ խոցելի է։ (էջ 227)
- Բառապղծությունը միշտ պատժվում է։ (էջ 294)
- Ով խաղում է բառերի հետ, խաղում է կյանքի հետ։ Եվ ոչ միայն ուրիշի կյանքի, այլև իր… Բառը բումերանգ է:(էջ 294)
- Նպատակը երբեք չի արդարացնում միջոցը, եթե այդ միջոցը հանցագործությունն է։ (էջ 305)
Աղբյուրներ
[խմբագրել]Իմանալ զբանս հանճարոյ (գրականագիտական էսսեներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 416 էջ։