Իժերի կծիկը
Արտաքին տեսք
«Իժերի կծիկը» (ֆր.՝ Le Nœud de vipères), ֆրանսիացի արձակագիր Ֆրանսուա Մորիակի վեպը, որը հրատարակվել է 1932 թվականին։ Հայերեն է թարգմանվել 1964 թվականին։ Թարգմանիչ՝ Ա․ Տայան[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մի՞թե ես մի ժամանակ եղել եմ ատելությամբ վառված հիվանդագին մի էակ, որ ամբողջ գիշերներ մտածել է ոչ թե հագեցնել իր վրեժը, այլ մտածել է լոկ մի վրեժ ըմբոշխնել։
- Ես իմ ամբողջ կյանքն անցկացրել եմ զոհաբերություններ անելով, որոնց հիշողությունը ինձ թունավորել է, իմ մեջ սնուցել, պարուրել է վիրավորանքի այն զգացումը, որ աճում և ամրանում էր ժամանակի ընթացքում։
- Ատում են միմյանց և չեն կարողանում պրծնել միմյանցից. այդպես էլ ապրում են մի հարկի տակ։
- Քո մեջ կա ինչ-որ բան, քեզանից բխող ինչ-որ բան, որի նկատմամբ ես ուզում եմ հաղթող հանդիսանալ։
- Նա սիրել չգիտեր, բայց թույլ էր տալիս, որ սիրեին իրեն…
- Ինչքան ավելի էի ես հակված հավատացնելու իմ կարևորությունը, այնքան ավելի դու ջանում էիր ինձ զգացնել իմ ոչնչությունը։
- Նախանձել արհամարհելի մարդկանց. սա մի ամոթալի զգացում է, որ կարող է թունավորել մարդու կյանքը։
- Ես քեզ սիրում էի և պատրաստ էի սիրելու այն ամենը, ինչ կազմում էր քո հոգեկան էությունը։
- Դու մի ժամանակ ինձ փրկեցիր դժոխքից, և դու ինձ նորից վերադարձրիր դժոխք։
- Ապագան նրանցն է, ովքեր փոքր խաղագումարով են սկսում։
- Դուք չեք կարող պատկերացնել տանջանքները ծերունու, որ ոչինչ չի ստացել կյանքից և ոչինչ չի սպասում մահից։
- Այն մարդկանց մոտ, որոնք չգիտեն թե ինչ բան է փոխադարձ սերը, կա առանձին հոտառություն, որով նրանք զգում են կրքոտ սերը ուրիշերի մոտ։
- Ես սիրել եմ մի կնոջ, և նա, գուցե, սիրել է ինձ։
- Իսկական չար մարդը բացահայտորեն չի խոսի իր չարության մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Մ․ Հակոբջանյան (2013). Հայ թարգմանական գրականություն. հատոր Ա. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 371.
Աղբյուրներ
[խմբագրել]- Ֆրանսուա Մորիակ «Իժերի Կծիկը»։ grqamol.am (հունվարի 10, 2016)։ Վերստացված է՝ հունվարի 14, 2016։