Jump to content

Դավիթ Խաչիյան

Վիքիքաղվածք-ից

Դավիթ Էդուարդի Խաչիյան (1968, Վանաձոր), հայ ժամանակակից արձակագիր, թատերագիր, թարգմանիչ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մենք մոռացել ենք երազելու մասին։ Իսկ երազողներին անվանում ենք միամիտ իդեալիստներ, կյանքից և իրականությունից վերացած պոետներ… Մինչդեռ հենց երազանքից է սկսվում ամեն ինչ։
Երազեք և թողեք, որ ձեր երեխաները երազեն։ Ոչ թե մասնագիտություն ընտրեք նրանց համար, այլ օգնեք երազել և գնալ երազանքների հետևից։
Ոչ թե երազել բժիշկ դառնալ, այլ երազել մարդկանց բուժելու մասին։ Սա նպատակ է, իսկ բժիշկ դառնալը՝ ճանապարհ, որը պետք է ցույց տալ մեր ուստրերին ու դուստրերին։
Ոչ թե երաժիշտ դառնալ, այլ ապրել ու զբաղվել երաժշտությամբ։
Ոչ թե դառնալ գեներալ, այլ զենքը ձեռքին կռվել հայրենիքի համար ու մյուսներին էլ առաջնորդել հանուն այդ վեհ գործի։
Սա է երազանքի իմաստը։ Ընդ որում՝ երազանքն ինքնին պետք է մեծ լինի։ Տիեզերական օրենք է՝ ստանում ես այն, ինչ ուզում ես քո ողջ էությամբ։ Այդ դեպքում տիեզերքը քեզ կօգնի և ճանապարհ ցույց կտա։ Պարզապես ուժեղ և հետևողական եղիր այդ ճանապարհով մինչև վերջ անցնելու համար[1]։
  • Մասնագիտական գործունեության բնագավառից դուրս բոլորը պրոֆեսորներ են։ Ֆեյսբուքյան գերպրոֆեսորներն էլ՝ մի այլ պատմություն։ Իսկ սա ընդամենը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է` բնորոշ հետամնաց երկրներին[2]։
  • Զբոսաշրջությունը այն հազվագյուտ ոլորտն է, որը կարող է մեծ եկամուտներ բերել Հայաստանին ու հայերին։ Զբոսաշրջիկի բերած գումարից բոլորն են օգտվում` հյուրանոցից մինչև Վերնիսաժում հուշանվերներ վաճառողները։ Բայց դրա համար գոնե պետք է ապրանքային տեսքն ապահովել։ Եվ եկեք մի պարզ իմաստություն էլ չմոռանանք` մաքուր է ոչ թե այնտեղ, որտեղ մաքրում են, այլ այնտեղ, որտեղ չեն թափում[3]։
  • Բայց, միգուցե, պետք չէ՞, որ մարդու բոլոր երազանքներն իրականանան: Ինչ-որ բան էլ պիտի անհասանելի մնա, որ մարդը ճախրելու տեղ ունենա, սիրելու տեղ, երազանքներ ու հույսեր: Երազանքներ չունեցող մարդը սպառված է…[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Դավիթ Խաչիյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: