Գառնիկ Մանուկյան
Արտաքին տեսք
Գառնիկ Մանուկյան (հուլիսի 20, 1940, Նորակերտ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1984)։
Քաղվածքներ
[խմբագրել]- Առաջին անգամ Եղեռնի մասին
- Ու Վանի մասին, ու Հայոց դատի,
- Ես լսել էի գաղթի գեհենից
- Հազիվ մազապուրծ իմ Սուսուն տատից։
- Լինում են պահեր
- Պահեր են լինում, այնպիսի պահեր,
- Որ չեմ երազում ոչնչի մասին,
- Ե՛վ հարստություն, և՛ փառք, և՛ անուն
- Թվում են այնպես ավելորդ ու սին։
Մեջբերումներ Գառնիկ Մանուկյանի մասին
[խմբագրել]- Ծաղկաձորի ստեղծագործական տան գրադարանում պատահաբար ձեռքս ընկավ Գառնիկ Մանուկյանի «Հիշողության հեռաստաններ» ժողովածուն։ Թերթեցի, աչքի անցկացրի մի քանի բանաստեղծություն, և… աննկատ թռավ ժամանակը։ Անկեղծ ասած` ինձ համար անհայտ բանաստեղծը հայտնություն եղավ։ Ես ծանոթացա իսկական բանաստեղծի հետ։
- Քո գիրքը հաճելի հիշողության հեռաստաններ բացեց` ապրված, մոռացված հույզեր, հարազատ զգացումներ։ Շատ պատկերավոր խոսք կա. աշխարհընկալման յուրօրինակություն։ Ցանկանում եմ ստեղծագործական անակնկալներ։