Բոլոր մարդիկ մահկանացու են
Արտաքին տեսք
«Բոլոր մարդիկ մահկանացու են» (ֆր.՝ Tous les hommes sont mortels), Սիմոնա դը Բովուարի վեպը, որը գրվել է 1946 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Պետք չէ ստիպել մարդուն հրաժարվել մի մտքից, որը նրա համար բացարձակ ճշմարտություն է։
- Ես ինչ-որ մի բան կարող եմ, ու ահա այն ինչ ես արել եմ։
- Կա մի ճշմարտություն՝ վարվելու այնպես ինչպես ճիշտ ես գտնում, վարվելու ըստ քո համոզմունքների։
- Ուշադրություն դարձնել պետք չէ։ Միևնույնն է նրանք մի օր կմեռնեն, իրենց մտքերն էլ իրենց հետ։
- Նա գնաց դեպի մահ` սեփական գոյությունը հաստատելու համար։
- Շատերի համար է ապրել նշանակում ընդամենը մեռած չլինել։
- Կատարյալ երջանկությունը մահ է։ Նա երջանկություն չէր ուզում, նա ուզում էր ապրել։
- Ես ուզում եմ զգալ իմ ապրելը, թեկուզ դեպի մահը գնալով։
- Մարդիկ սովոր են սպանել ժամանակն այնքան մինչև ժամանակը սպանի իրենց։
- Դժբախտ լինելն էլ կյանքի բաղկացուցիչ մասն է կազմում, իսկ կյանքը թանկ է ամբողջովին։
- Ժամանակը հզոր ուժ է, որ սպանում է ամեն ինչ, այդ թվում և հիշողություններին ու սերը, կամ սիրո մասին հիշողությունները, որքան էլ այն ուզում է ուժեղ լինել, ժամանակը նրանից ուժեղ ու հզոր է։
- Բայց նույնիսկ անմահության դատապարտվածի համար է ժամանակը կարճ, երբ սիրահարված է ու սիրում է. «Ես սկսել եմ հաշվել ժամանակը…»։
- Մարդիկ միշտ են իրենց կյանքը դրամայի վերածում։ Սպինելը սիրում է Լաուրային, Լաուրան սիրում է Արմանին, իսկ Արմանը սիրում է մեկ ուրիշին։ Ինչու Լաուրան չի սիրում Սպինելին, կամ Արմանը Լաուրային՝ չէ որ նա էլ ունի աչքեր, քիթ, ձեռքեր շուրթեր՝ կարող է համբուրել, գրկել… Ինչու։
- Որքան անցնում էին տարիներն այնքան ծանրանում էր անցյալն ու դժվարանում էր դա տանելը։
- Պետք է կարողանալ տկարությունը դարձնել հեղափոխություն։
- Ամեն ինչ նույնն է, ամեն ինչ նույնը… Ծնվում են երեխաներ, մեռնում են ծերերը… Ամպերի խորքում է թաքնված արևը, ու ինչ-որ տեղ հեռվում մի երիտասարդ նայում է արևին ու նրա սրտում ինչ-որ բան է սկսում վառվել։ Ես ձեռքս տանում եմ կրծքիս, դրա ներսում սիրտս զարկում է… ամեն ինչ նույնն է, ամեն ինչ նույնը։ Ծովն ափ է դուրս գալիս… ամեն ինչ է նույնը։ Ամեն ինչ կրկնվում է, ամեն ինչ շարունակվում է… Ամեն ինչ շարունակվում է կրկնվել։ Ամեն ինչ նույնն է, ամեն ինչ՝ նույնը…
- Մեռածները մեռած են ու այդ մեռած անցյալից ապրել շարունակողներն են ստեղծում ներկան, նրանք ապրում են։
Աղբյուրներ
[խմբագրել]- Սիմոնա դը Բովուար «Բոլոր մարդիկ մահկանացու են»։ grqamol.am (հուլիսի 26, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։