Բարի հսկան

Վիքիքաղվածք-ից

«Բարի հսկան», Վահագն Դավթյանի հուշերը Վիլյամ Սարոյանի մասին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • «Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ,բայց ես ինձ համարում եմ հայ գրող; Լեզուն , որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որինձ մղում է գրելու, հայկական է։ Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»։
Վիլյամ Սարոյան
  • Զարմանալի շռայլ է Սարոյանը, ու ինձ թվում է, թե հսկայական հեքիաթներից ելած բարի հսկայի նման աշխարհի ճանապարհներին կանգնել սեր, կարեկցանք, գութ ու խիղճ է բաժանում մարդկանց։
  • Քսանական թվականներուն էր, դեռ մանչ էի։ Ազգական մը ունեինք` Կարապետ Սարոյան։ Ունևոր մարդ էր։ Օր մը բարեգործականի մարդիկ անոր քով եկան, թե «Կարապե՛տ, դրա՛մ տուր»։ «Որու՞ն համար է», հարցուց։ «Որբերուն համար է», ըսին։ «Է, եթե որբերուն համար է, կուտամ»։ Մարդը տվավ։
Անցավ տասը, թե ավելի տարի, չեմ հիշեր։ Բարեգործականի նույն մարդիկ դարձյալ եկան, թե` «Կարապե՛տ, դրամ տուր»։ «Որու՞ն համար է»։ «Որբերուն»։ «Եղբա՛յր, այդ որբերը չմեծցա՞ն»։ «Այս էլ որբերուս որբերուն համար է», ըսին։
ատանկ է, մենք բոլորս մինչև հիմա ալ որբ ենք։
Վիլյամ Սարոյան
  • -Երբ Պոլիս իջա, ինքնաթիռին մեջ թուրք ժուռնալիստներ շրջապատեցին ինձի ու սկսեցին հարցերու տարափ տեղալ գլխուս։ Գիտեին, անշուշտ, որ հայ եմ։ Մեջները գեղեցիկ ժուռնալիստուհի մը կար ու ինձի հարցուց. «Գիտենք, որ դուն կնոջմեդ բաժնվեր ես, կրնայի՞ր արդյոք, թրքուհու մը հետ ամուսնանալ»․․․։ «Ինչո՞ւ չէ, ըսի, բայց պայմանով, որ թրքուհին ձեզի պես գեղեցիկ ըլլա ու նաև կեր ու կուտ գիտնա, եփել-թափել գիտնա»․․․։ Թրքուհին անուշ մը ծիծաղեց։ Կսպասեին, անշուշտ, որ ըսեի՝ ոչ, չեմ կրնար, քանի որ մենք վրեժ ունինք ձեր դեմ․․․ Վահագն, վրեժ աղվոր զգացմունք չէ, վրեժ կթունավորե մարդու արյունը, ու ապրելը դժվար կըլլա․․․։
Վիլյամ Սարոյան
  • Մերը վրեժ չէ, վարպետ մերը արդարության պահանջ է։ Եթե նույնիսկ հնարավորություն ունենայինք վրեժ լուծել, չպիտի կարողանայինք, հայի բնածին բարությունն ու խիղճը թույլ չպիտի տային. վկան՝ Նարեկացին, վկան՝ Անդրանիկը․․․ Ինքդ ճանաչել ես Անդրանիկին, գիտես, որ ամբողջովին բարություն ու խիղճ էր։ Եվ վրեժ չէր լուծում Անդրանիկը, պատժելով չարին, իր ժողովրդի, խիղճն ու բարությունն էր պաշտպանում․․․ Վրիժառուները չեն նայում, մանուկ է, կին, ծերունի, սպանում են անխնա։ Որևէ փաստ կա՞, որ Անդրանիկը ձեռք տված լինի կնոջ կամ երեխայի։ Ոչ, չկա։ Հակառակ փաստեր՝ ինչքան ուզեք․․․
Վահագն Դավթյան
  • -Պարո՛ն Սարոյան, Փարիզի կյանքեն ինչու՞ չեք գրեր։

։-Կյանքը ամեն տեղ նույնն է, քանի որ ինքդ նույնն ես։ Ես Կալիֆորնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ և որտեղի մասին էլ որ գրեմ, նույնը պիտի գրեմ...

  • Սարոյանի հետ շփվելը նման է արվեստի բարձր ոլորտների հետ շփվելու վայելքին։ Կավելացնեի, ավելի ճիշտ` կուղղեի, Սարոյան մարդը նման է արվեստի, բարձր արվեստի[1]։
  • Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունը սարոյանական զտարյուն պիես է, սարոյանական փիլիսոփայության, հոգեբանության, հարցադրումների ամբողջական մի աշխարհ, որ ընդամենը մեկուկես ժամվա ընթացքում ծավալվելով` հանդիսատեսի առաջ բացում է իր բարության, ազնվության, խորունկ ցավի ծալքերը, հնչեցնում ազնիվ բողոքի ձայնը[2]։
  • Բռնություն գոյություն ունի։ Եվ դու, իհարկե, հիշեցրու՛ այդ մասին։ Հիշեցրու՛ այլանդակությունների մասին։ Բայց անգամ դա սիրով արա։ Եվ ամենից առաջ շեշտի՛ր կեցության չպարզ ճշմարտությունը[3]։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Վահագն Դավթյան, Բարի հսկան, Երևան, Սովետական գրող, 1979։
  1. Վ. Դավթյան
  2. Վ. Դավթյան
  3. Վ. Դավթյան