Արևիկ Արևշատյան
Jump to navigation
Jump to search
Արևիկ Էդուարդի Արևշատյան (մայիսի 13, 1957, Երևան), հայ նկարչուհի, համադրող:
Քաղվածքներ[խմբագրել]
- Իմ ստեղծագործության հիմքում ընկած է էսթետիկան և դրանով ապրելու հավատը: Ես վստահ եմ, որ ինչ-որ ժամանակ հետո, այնուամենայնիվ, տեղի կունենա մարդու և բնության հաշտեցումը: Աշխատանքը կվերափոխվի խաղի, իսկ Գեղեցկությունն աշխարհում կսահմանի իր կարգուկանոնը: Գեղագիտական ընկալումն էականորեն ինտուիտիվ է: Ազատ սինթեզի ճանապարհով այն արարում է գեղեցիկը․ դա նպատակասլացությունն է առանց նպատակի, օրինաստեղծումն առանց օրենքի: Ես արվեստում կարևորում եմ գեղեցկությունն իբրև գեղարվեստական օտարվածություն, որը հակադրված է պրագմատիկ աշխարհին[1]:
- Մարմինը մեզ կապում է ծննդյան և մահվան, ցավի և հաճույքի, արդարության և բռնության երևույթներին: Այսինքն, եթե չհիշես մարմնիդ մասին, չտեսնես մարմնի պատկերներ, չես էլ նկատի, որ գոյություն ունի իրականություն:
- Ինչպես ուշաթափությունից կամ քնից արթնացած մարդը շոշափում է իր մարմինը՝ արթմնի վիճակը արձանագրելու համար, այնպես էլ պատկերված մարմինը արձանագրում է իրականությունը՝ իր բոլոր արտահայտություններով[1]: