Jump to content

Արսեն Հայրիյան

Վիքիքաղվածք-ից

Արսեն Պետրոսի Հայրիյան (հունիսի 1, 1929, Բաքու - հուլիսի 31, 2004, Երևան), հայ խորհրդային բժիշկ, սոցիոլոգ-հիգիենիստ, բժշկական գիտությունների դոկտոր (1968), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1988), ԽՍՀՄ ԲԳԱ Ն․ Ա․ Սեմաշկոյի անվան մրցանակի դափնեկիր (1970), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1985), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Գլխավորը մարդ լինելն է. ինչքան մարդ, այնքան էլ տարբեր ճակատագրեր ու ճամփաներ[1]։
  • Վախը երբեմն անբուժելի հիվանդությունների պատճառ է դառնում[1]։
  • Հիվանդանոցը, իհարկե, թանգարան չէ, և ոչ էլ թատրոն, - բայց հիվանդանոցը՝ անկախ մեր սիրելուց թե չսիրելուց առավել քան ամեն բան՝ մեզ միշտ էլ պետք է գալու[1]։
  • Հանցանքները շատ տեսակների են լինում, - մեկը գլուխ է ջարդում, մյուսը հոգին է սպանում, եթե երկրորդին ներում են՝ հավատալով, որ կուղղվի, ապա պիտի ներել և առաջինին[1]։
  • Իսկական բժիշկը նա է, որ հենց առաջին հայացքից զգա, թե ով է իր հիվանդը[1]։
  • Չկա մայրերի համար ավելի մեծ երջանկություն, քան երբ նրանց զավակները, թողնելով քաղաքային կյանքի բոլոր վայելքները, հանուն հայրենիքի իրենց նվիրաբերում են գյուղական խուլ վայրերի լուսավորությանը[1]։
  • Երազանքներն էլ սերունդների պես են...անցնում են հները, գալիս են նորերը...և երջանիկ են միայն նրանք, որ չեն դադարում երազելուց, որովհետև երազանք չունեցող մարդը նման է անպտուղ ծառի...առանց երազանքի, առանց ձգտման ոչինչ չի ստացվի...երազանքը պայքարի ոգին է, հենց այն, որ ոգևորում էր մեզ մեր անցած դժվարին ճանապարհին[1]։
  • Խոսքն ավելի զորեղ է, քան դեղը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Արսեն Հայրիյան, Բժշկի կյանքից, Երևան: Հայաստան, 1966


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արսեն Հայրյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: