Արշակ Քոչինյան
Արտաքին տեսք
Արշակ Քոչինյան (հունվարի 1, 1963, Վահագնի, Լոռու մարզ, Հայաստան), հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ (2007)։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մեզ տրվել է ազատություն, անկախություն. դա մեր հրաշալի տղաների արյան շնորհիվ էր, մեզ պետք է պահպանել այդ ազատությունը։ Բայց այդ ազատությունը պետք է լինի ոչ միայն մեր իշխանություններինը։ Նախևառաջ ես ուզում եմ, որ մեր իշխանություններն իրենք ազատագրվեն իրենց ուսերին ծանրացած ընչաքաղցությունից, ապա նաև մեր ժողովրդին եմ խնդրում, որ բոլորը՝ ինչ բնագավառում էլ լինեն՝ մանկավարժ, բժիշկ, բանվոր, շինարար, գիտնական, բոլորը ազատ լինեն։ Կլինեն ազատ՝ մենք կունենանք ազատ երկիր, չեն լինի ազատ՝ ուրեմն ստրուկի ճնշող հոգեբանությունը մեզ դեռ տարիներ կուղեկցի։ Մինչդեռ իմ ցանկությունն է, որ որքան հնարավոր է՝ շուտ ձերբազատվենք այս ստրկամիտ մտածողությունից։ Եթե ուզում ենք զարգանալ, պիտի ազատ միտք ունենանք, եթե բռնած են մեր թևերը, այդ սլացքը չենք կարող ապրել։
- Ազատությունը ազգային հատկանիշ է. ազգը մյուս ազգից տարբերվում է իր տեսակով, իր ազատ մտածողությամբ։ Եթե ես մտածելու եմ թուրքի պես, ուրեմն ես թուրք եմ, եթե մտածում եմ ռուսի պես, ուրեմն ես ռուս եմ, եթե ֆրանսիացու պես, ուրեմն ֆրանսիացի եմ, բայց քանի որ ես գեներով ֆրանսիացի չեմ, ես կլինեմ շատ վատ ֆրանսիացի կամ շատ վատ թուրք։ Մինչդեռ ես գեներով հայ եմ և ուզում եմ լինել շատ լավ հայ։
- Մեր ժողովուրդը պիտի իր մշակութային ողնաշարի հենքի վրա պարզի իր թեևերը։ Մեր ծիրանենու ծառի վրա պետք է աճեն մեր պտուղները, օտարի բանանի ծառերի վրա ծիրան չի աճի։