Այն Ռանդ
Jump to navigation
Jump to search
Այն Ռանդ (անգլ.՝ Ayn Rand) կամ Ալիսա Զինովևնա Ռոզենբաում (ռուս.՝ Алиса Зиновьевна Розенбаум, փետրվարի 2, 1905 — մարտի 6, 1982), ռուս-ամերիկացի գրող և փիլիսոփա։
Քաղվածքներ[խմբագրել]
- Կապիտալիզմի բարոյական արդարեցումն այն այլասեր հայցի մեջ չէ, որ նա ներկայացնում է «հասարական լավին» հասնելու ամենալավ ճանապարհը։ Ճշմարիտ է, որ կապիտալիզմն այն անում է -- եթե այդ ժողովրդական արտահայտությունը որևէ միտք ունի—բայց սա միայն երկրորդական հետևանք է։ Կապիտալիզմի բարոյական արդարացումն այն է, որ դա միակ համակարգն է, որ հետևողական է մարդու ռացիոնալ խառնվածքի հետ, պաշտպանում է մարդու գոյությունը որպես մարդ, և իր գերիշխող սկզբունքն է՝ արդարությունը[1]։
- Այն ժամանակվանից, որ Կանտը ամուսնալուծեց բանականությունը իրականությունից, իր մտավորական հետևորդները խղճմտաբար ճեղքվածքը լայնացնում են[2]։
- Ես տարասեռությունը անբարոյական եմ համարում։ Ոչ թե որովհետև կենակցումը չար է, այլ որովհետև կենակցումը չափազանց լավ և չափազանց կարևոր է[3]։
- Կատարելու համար, միտք պետք ունես... Պիտի իմանաս ինչ ես անում, և դա է իսկական ուժը[4]։
- Մարդու յուրահատուկ պարգևն այն է, որ քանի որ կենդանիները գոյատևում են իրենց հարմարեցնելով իրենց շրջապատին, մարդը՝ գոյատևում է իր շրջապատը իրեն հարմարացնելով[5]։
Մենք ողջ ենք (1936)[խմբագրել]
- Առաջին բանը, որ նա գիտակցեց իր կյանքում, և առաջին բանը, որ վախեցած ծնողները նկատեցին նրա մեջ՝ մենակ մնալու երջանկությունն էր[6]։
- Ովքե՞ր են տառապում այս աշխարհում. նրա՞նք, ովքեր ինչ որ բան չունեն։ Ո’չ։ Նրանք, ում մեջ ինչ-որ բան կա, որը իր մեջ չպետք է լինի[6]։
- Ես ծնվել էի, ես գիտեի, որ ապրում եմ, և ես գիտեի թե ինչ եմ ուզում կյանքից[6]։
- Նա ՈՉ էր ասում նրա արտաբերած բառերին, և ասում էր ԱՅՈ ձայնին՝ որը արտաբերում էր այդ բառերը[6]։
- Հազվագյուտ շնորհք է՝ քեզ ու քո կյանքը հարգելը, ցանկանալ կյանքում ամենաբարձրը ու ամենալավը՝ միայն քեզ համար[6]։
- – Դու գիտե՞ս թե որտեղ է քո նման աղջիկների տեղը։
- – Այո. այնտեղ, որտեղ քո նման տղամարդկանց ներս չէին թողնի` նույնիսկ հետնամուտքից[6]:
Առանց աղբյուրի քաղվածքներ[խմբագրել]
- Սպանիր մեծարանքը, և սպանել ես մարդու միջի հերոսին։
Ծանոթագրություններ[խմբագրել]