Jump to content

Ադամ Սմիթ

Վիքիքաղվածք-ից
Ադամ Սմիթ

Ադամ Սմիթ (անգլ.՝ Adam Smith, հունիսի 5, 1723, Կերկլոդի — հուլիսի 17, 1790, Էդինբուրգ), անգլիացի տնտեսագետ, փիլիսոփա։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Բարոյականության ընդհանուր կանոնների նկատմամբ մեր հարգանքն ըստ էության պարտքի զգացումն է[1]։
  • Որքա՜ն աշխատանքային օրեր, որքա՜ն անքուն գիշերներ, որքա՜ն մտքի ջանքեր, որքա՜ն հույսեր ու սարսափներ, ջանադիր ուսումնասիրության որքա՜ն երկարաատև կյանքեր են այստեղ ձուլված մանրիկ տպագրական տառերում և սեղմված մեզ շրջապատող դարակների նեղ արանքում[2]։
  • Ճշմարտության որոշ բաժին պարունակող մոլորություններն ամենավտանգավորներն են[3]։
  • Որպեսզի մարդկանց սովորեցնել սիրել արդարությունը, հարկավոր է նրանց ցույց տալ անարդարության հետևանքները[4]։
  • Յուրաքանչյուր մարդու բնավորությունն ազդեցություն է գործում մյուս մարդկանց երջանկության վրա, նայած այն բանին, թե նա նրանց օգուտ բերելո՞ւ հատկանիշ ունի արդյոք, թե՞ վնաս[5]։
  • Փառամոլությունը ոչ այլ ինչ է, քան անժամանակ փորձ մեծահռչակ համբավ ստանալու համար, նախքան մենք կվաստակենք այն[6]։
  • Զայրույթի պահին ինքնատիրապետումը պակաս վեհ ու պակաս ազնիվ չէ, ինչպես և ինքնատիրապետումը սարսափի պահին[7]։
  • Լրիվ արդարության, լրիվ ազատականության և լրիվ հավասարության հաստատում. Ահա այն շատ պարզ գաղտնիքը, որը ամենալավ ձևով է ապահովում բոլոր խավերի բարգավաճումը[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. ↑ Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 132։
  2. ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 294։
  3. ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 381։
  4. ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 428։
  5. ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 541։
  6. ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 630։
  7. ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 660։
  8. ↑ Ադամ Սմիթ, Հետազոտություն ազգերի հարստության մասին,4-րդ գիրք, 9-րդ գլուխ,
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ադամ Սմիթ հոդվածը նաև Վիքիպեդիայում: