Փառամոլություն

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Փառամոլություն, բնավորության բացասական գիծ, որը դրսևորվում է ամեն կերպ փառքի հասնելու, իրեն ուրիշներից բարձր դասելու, սնապարծության և այլ ձևերով։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Փառամոլությունը մարդուն դարձնում է բացբերան[1]։
Արթուր Շոպենհաուեր
  • Փառամոլությունը նման է քաղցած ստամոքսի. նա չի ենթարկվում ոչ մի օրենքի, բացի սեփական ախորժակից[1]։
Հենրի Շոու
  • Փառամոլ մարդը միշտ ստոր է լինում[1]։
Պյոտր Չայկովսկի
  • Եթե փառամոլությունը որևէ մեկին երջանիկ է դարձրել, ապա այդ որևէ մեկը հավանաբար հիմար է եղել[1]։
Ժան Ժակ Ռուսո
  • Փառամոլությունը սիրո վատ դեղամիջոց է[1]։
Վալտեր Սքոթ
  • Փառամոլությունը ոչ այլ ինչ է, քան անժամանակ փորձ մեծահռչակ համբավ ձեռք բերելու, նախքան մենք կվստահենք նրան[2]։
Ադամ Սմիթ
  • Փառամոլությունն ավելի շուտ ոչնչության, քան մեծության նշան է[1]։
Ջոնաթան Սվիֆթ
Վ. Օլսթոն

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 147:
  2. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 148:
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Փառամոլություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: