Հավասարություն

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Հավասարություն

Քաղվածքներ[խմբագրել]

  • Հավասարությունը արդարացիության փորձաքարն է, իսկ միասին նրանք կազմում են ազատության էությունը[1]։
Ի. Ջեյմե
  • Հավասարության զգացումից ծնվում է արդարացիության գաղափարը[1]։
Էմանուել Կանտ
  • Ցանկացած երկրում արևը ծագում է առավոտյան[1]։
Ջորջ Հերբերտ
  • Առաջնագույն հավասարությունը արդարությունն է[1]։
Վիկտոր Հյուգո
  • Բոլոր մադիկ ի ծնե հավասար են[1]։
Թոմաս Հոբս
  • Կասկած չկա, որ գույքային հավասարությունն արդարացի է[2]։
Բլեզ Պասկալ
  • Հավասար իրավունքներ՝ բոլորին, հատուկ արտոնություններ՝ ոչ ոքի[2]։
Թոմաս Ջեֆերսոն
  • ...Ծովերը բաց են նաև ծովահենների համար[2]։
Սենեկա
  • Երբ արևը ծագում է, առավոտը բացվում է բոլորի համար[2]։
Միգել Սերվանտես
  • Հավասարը հավասարի հետ հեշտ է մտերմանում[2]։
Ցիցերոն
  • Որտեղ վերջ է դրվում հավասարությանը, չի կարող լինել նաև ընկերություն[2]։
Դանիել Օբեր
  • Սեփականությունը գողություն է[2]։
Պրուդոն

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 139:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 140:


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հավասարություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: