Ղազարոս Աղայան

Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից

Ղազարոս Աղայան

Ղազարոս Աղայանը (ապրիլի 4, 1840 - հունիսի 20, 1911) հայ գրող, մանկավարժ և հրապարակախոս է եղել:

[խմբագրել] Քաղվածքներ

  • Աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության: Անգործ մնացած հողի վրա բուսնում են ամեն տեսակի անպիտան խոտեր, իսկ մշակվող հողը, որը նպատակ ունի շատերին սնունդ տալու, զարդարվում է ամեն տեսակի բարիքով:[1]
  • Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում:[2]
  • Աշակերտը պիտի հասկանա, մարսե ամեն բան, ինչ որ սովորում է վարժապետից, որպեսզի նա ոչ թե մի անշունչ բառագիրք դառնա, այլ նախապատրաստվի լինել կենդանի և առողջ դատողություն ունեցող խելոք մարդ:[3]
  • Հաճախ շատ գիտուն պրոֆեսորը պիտանի չէ որպես ուսուցիչ:[4]
  • Բաւական չէ ազգասէր և հայրենասէր ըլլալը, պէտք է քիչ մըն ալ լեզուասէր ըլլալ, պէտք է սիրել, պաշտել, գգուել հարազատ մօր հարազատ լեզուն: Այս սերմը միայն կը բանայ մեր առջև լազուի անհատնում ճոխութիւնը, անոր նրբութիւնը և քաղցրութիւնը:[5]
  • Տե՜ր աստված, ինչե՜ր ես դրել մարդու հոգում քո մի եռատառ բառովդ, որ է՝ Սեր: Դիփ սուտ է, դիփ, բացի սիրուց:[6]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 59։ 
  2. (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 198։ 
  3. (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 154։ 
  4. (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 123։ ISBN 99930-2-276-4։ 
  5. (2007) Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիքում՝ Ներբող Մայրենիին։ Հեղինակային հրատարակութիւն։ ISBN 978-99930-4-9203-3։ 
  6. (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 134։ ISBN 99930-2-263-2։ 

[խմբագրել] Արտաքին հղումներ

Վիքիփեդիա
Վիքիփեդիան ունի հոդված, որը վերաբերվում է՝


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝