Ջեմս Միլլ
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Ջեմս Միլլը (անգլերեն՝ James Mill) (ապրիլի 6, 1773 - հունիսի 23, 1836) շոտլանդացի պատմաբան, տնտեսագետ, քաղաքական տեսաբան, և փիլիսոփա է եղել: Նա նշանավոր դասական լիբերալիզմի փիլիսոփա՝ Ջոն Ստուարտ Միլլի հայրն է:
[խմբագրել] Քաղվածքներ
- Ծուլությունը հավասարապես նվաստացնում է թե՛ առանձին անհատների և թե՛ ամբողջ ազգերի: Ծուլությունը ոչ մի ժամանակ ոչ մի լավ բան չի կատարել աշխարհում և երբեք չպիտի կատարի: Ծուլությունը երբեք չի բարձրացել երկնամերձ լեռները, երբեք չի էլ հաղթահարել որևէ խոչընդոտ: Դատարկության ու ծուլության հետևանքը միշտ եղել է ու կլինի դատարկությունն ու ձախողությունը: Ծուլությունը մի բեռ է խիստ ծանր, արգելք է և անչափ վնասակար: Դրան անձնատուր եղած մարդիկ միշտ անօգուտ են, միշտ տրտնջացող, միշտ վշտահար, հուսահատ ու միշտ թշվառ: Ծուլությունը, որքան աշխատանքի, այնքան էլ երջանկության թշնամին է:[1]
- Պետության արժանիքը վերջին հաշվով կախված է այն կազմող անհատների արժանիքներից:[2]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 62։
- ↑ (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 174։ ISBN 99930-2-263-2։