Դմիտրի Մենդելեև
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Իվանովիչ Մենդելեևը (ռուսերեն՝ Дмитрий Иванович Менделеев) (փետրվարի 8, 1834 - փետրվարի 2, 1907) ռուս քիմիկոս և գյուտարար է եղել: Նա նշվում է որպես պարբերական աղյուսակի ստեղծողը:
[խմբագրել] Քաղվածքներ
- Ուսուցչի ամբողջ հարստությունը աշակերտների մեջ է, նրա ցանած սերմերի աճի մեջ:[1]
- Առանց բացառիկ աշխատասիրության չկան ո՛չ տաղանդներ, ո՛չ հանճարներ:[2]
- Մարդ այնքանով է ավելի կատարյալ, որքանով ավելի է նա օգտակար հասարակական, պետական լայն շրջանակի շահերի համար։
- Ամեն ինչ ենթարկվում է միայն աշխատանքին, մարդու աշխատանքին․ այսպիսին է պատմության լոզունգը։
- Զրույցն ու խոսքերը հարկավոր են, բայց դրանք միայն սկիզբն են․ կյանքի ամբողջ էությունը գործերն են, խոսքից գործի անցնելու ունակությունը, դրանց համաձայնվածությունը։
- Դպրոցը վիթխարի ուժ է, որը վճռում է ժողովուրդների ու պետությունների կենցաղն ու ճակատագիրը, նայած այն հիմնական առարկաներին, որոնք դրված են դպրոցական կրթության համակարգում։
- Ուսուցիչները, ինչպես տեղական լրատուներ, պետք է իրենց մասնագիտության գծով կանգնած լինեն արդի գիտելիքների լիակատար բարձրության վրա։
- Սնահավատությունը իմացության վրա չհիմնված համոզվածություն է։ Գիտությունը պայքարում է սնահավատությունների դեմ, ինչպես լույսը խավարի դեմ։
- Գիտության դերն է ծառայել․ նրանք բարօրության հասնելու միջոցներն են։
- Երկրագունդը սահմանափակ է, իսկ գիտելքիներին սահման չի երևում։ Ուստի արդյունաբերությունն էլ, միանալով գիտելքիներին ու գիտություններին, խոստանում է զարգանալ անսահմանորեն։
- Հիպոթեզները հեշտացնում ու ճշտում են գիտական աշխատանքը՝ ճշմարտությունը գտնելը, ինչպես երկրագործի գութանն է հեշտացնում օգտակար բույսերի մշակումը։
- Ավելի լավ է պաշտպանել այնպիսի հիպոթեզը, որի սխալ լինելը ժամանակին կպարզվի, քան ոչ մի հիպոթեզ։
- Հայտնի փաստերի լաբիրինթոսում առանց պլանի հեշտությամբ կկորչես։