Տարաս Բուլբա
Արտաքին տեսք
«Տարաս Բուլբա», Նիկոլայ Գոգոլի վիպակը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ո՞վ է ասել, որ իմ հայրենիքն Ուկրաինան է, ո՞վ է նրան ինձ հայրենիք դարձրել։ Հայրենիքը նա է, որին փնտրում է մեր հոգին, որ ամենասիրելին է մեր հոգու համար։ Իմ հայրենիքը դո՛ւ ես։ Ահա՛ իմ հայրենիքը։ Եվ այս հայրենիքը ես կպահեմ իմ սրտի մեջ, կպահեմ մինչև հնչի իմ ժամը և տեսնեմ, թե ինչպես կոզակներից որևէ մեկը նրան կհանի իմ սրտից։ Եվ ինչ որ ունեմ-չունեմ՝ կծախեմ, կտամ, կխորտակեմ այդպիսի հայրենիքի համար։
- Ես եմ քեզ ծնել, ե՛ս էլ կսպանեմ։ - Տարաս Բուլբա
- Ուրեմն հարկավոր է, որ զուր տեղը կորչի՞ կոզակի ուժը, որ մարդը շան նման սատկի՞, առանց բարի գործի, որպեսզի նրանից որևէ օգուտ չլինի՞ ո՛չ հայրենիքին և ո՛չ էլ համայն քրիստոնեության։ Էլ ինչի՞ համար ենք ապրում մենք, ինչի՞ համար, դու ինձ այդ հասկացրու։
- Եթե մարդ սիրահարվում է, նա միևնույն է, թե ներբանի կաշի է, որ եթե ջրի մեջ թրջես, կկակղի և ինչպես կուզես, կարող ես ծռել։
- Ւ՞նչ է, պաներ, — ձայն տվեց Տարասը կուրենների ատամաններին.— վառոդամաններում դեռ կա՞ վառոդ, հո չի՞ թուլացել կոզակների ուժը, հո մեջք չե՞ն ծռում կոզակները»։
- «Դեռ կա, բատկո, վառոդամաններում դեռ վառոդ կա, դեռ չի թուլացել կոզակների ուժը, և դեռ մեջք չեն ծռում կոզակները»
- Չկա ուժ հավատից ավելի հզոր։ Նա անպարտելի է և ահեղ, ինչպես հարափոփոխ և փոթորկահույզ ծովի մեջ անձեռակերտ ժայռը։ Ծովի խորունկ խորքերից դեպի երկինքն են բարձրանում նրա անխորտակելի պատերը, որոնք ստեղծված են մի և ամբողջական քարից։ Ամեն կողմից նա երևում է և շեշտակի նայում է կողքով վազող ալիքների աչքերին։ Եվ վա՜յ նավին, որ կբախվի նրան, ինչպես՝ տաշեղներ կթռչեն՝ նրա սարվածները, ամեն ինչ կփշրվի և կսուզվի անդունդը, և օդը կլցվի խեղդվողների ողբալի աղաղակներով։
- Համբերիր, կոզա՛կ, ատաման կդառնաս։ Նա՛ չի քաջ զինվոր, ով կարևոր գործի մեջ չի կորցնում ոգին, այլ նա՛ է քաջ զինվոր, ով պարապությունից էլ չի ձանձրանում, ով ամեն ինչի դիմանում է, և նրան ինչ էլ անես, նա իր ասածը կանի։
- Քաթանի նման սպիտակ էր Անդրին, երևում էր, թե ինչպես հանդարտ մրմնջում էին շրթունքները, և նա տալիս էր ինչ-որ մեկի անունը, սակայն այդ հայրենիքի անունը չէր և ոչ էլ մոր կամ եղբայրների անունը, նա շշնջում էր չքնաղ լեհուհու անունը։ Տարասը կրակեց։