Շուն

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Golden Retriever Dukedestiny01.jpg

Շուն (լատ.՝ Canis lupus familiaris), շնազգիների ընտանիքի կաթնասուն:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Շունը շատ տրեխներ է տանում, բայց ինքը միշտ ոտաբոբիկ է[1]։
  • Շունը պառկել է դեզի շվաքում, կարծում է իր շվաքն է[1]։
  • Շունն ուղտի վրա է հաչում, ուղտը տեղեկություն չունի[1]։
  • Շան հաչոցն ամպերին չի վնասի[1]։
  • Շունդ, որին կծել ես սովորեցնում, քեզ էլ կկծի[1]։
  • Շունն իր տիրոջը չի կծի[1]։
  • Շունը շան թաթ չի ծամի[1]։
  • Շան պոչը խողովակի մեջ էլ չես ուղղի[1]։
  • Շները տանը իրար են գզում, բայց մուրացկանի վրա միասին են հաչում[1]։
  • Շան բերնից ոսկոր չես առնի[1]։
  • Շան հաչոցով եղանակը չի վատանա[1]։
  • Շան հաչոցից սարը չի փլվի[1]։
  • Շունը ծնվելու օրվանից հաչում է[1]։
  • Շունն ի՞նչ գիտե՝ կարկանդակն ինչ է[1]։
  • Շան հետ բարեկամացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր[1]։
  • Շունը շնից, երկուսը մի տնից[1]։
  • Շունը՝ շուն, ինչ բալաք, ինչ նախշուն[1]։
  • Շունը որ ամաչեր, վարտիք կհագներ[1]։
  • Շունը հաչում է, գայլն անցնում է[1]։
  • Շանը երեք անգամ կերակրես, երեք տարի չի մոռանա[1]։
  • Շունն էլ աղ ու հաց չի մոռանում[1]։
  • Շան անունը տուր, ձայտը ձեռքդ առ[1]։
  • Շունը շան մորթ չի գզի[1]։
  • Շանն ինչքան շատ կատաղեցնես, այնքան բարձր կհաչի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, Տերյան 91, 140 էջ


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Շուն հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք շուն բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։