Կոստան Զարյան
Արտաքին տեսք
Կոստան Զարյան (2 փետրվարի, 1885 — 11 դեկտեմբերի, 1969, իսկական անունը՝ Կոստանդին Եղիազարյան), հայ գրող։
Քաղվածքներ
[խմբագրել]- Երևանը նման է Աթենքին, Հայաստանը` Հունաստանին։ Աթենքը, բացի Ակրոպոլից, գրեթե չունի իր մեջ հնադարյան հուշարձաններ։ Ամեն ինչ դուրսն է` երկրում։ Նույնը Երևանը չէ՞։ Մի Էրեբունի է, ուրիշ ոչինչ։ Ինչ որ կա, Երևանից դուրս է՝ ցրված երկրով մեկ[1]։
- Բանաստեղծը նա է, ով ունի ներքին լսողություն[1]։
- Մեր միջնադարյան հուշարձանները մեր բնության արտացոլումն են, ինչպես նաև մեր ժողովրդի ոգու, բնավորության, երկրի և նրա բնության հայելին են։ Նայեք Արարատին և հետո մեր կառույցներին։ Մեր տաճարների գմբեթը ոչ այլ ինչ է, բայց եթե մեր լեռների գագաթները։ Ու ինչպես մեր լեռներն են մերկ ու լերկ, այնպես էլ մեր տաճարների մեծ մասը քանդականախշ չէ[1]։
- Ես չգիտեմ, թե ինչպիսի բանաստեղծ եմ կամ ինչ ուժի վիպասան, բայց մի դեր խաղացել եմ գրականության մեջ՝ միացրել եմ արևմտահայ և արևելահայ լեզուները։ Ինչ ուզեց, բայց չկարողացավ Շանթը, արի ես[1]։
- Կարելի չէ կորցնել այնպիսի գանձ, որ է արևմտահայ լեզուն։ Պիտի պահել այդ հարստությունը, ի մի բերել երկու լեզուները։ Ամեն մեկն ունի իր առավելությունները... Պետք է լինի երկու լեզուները միացնող մի քերականություն և ամբողջ Հայկազյան բառարանը։ Կլինի հզոր, հսկա լեզու։ Այո՛, այդպես է[1]։
- Բնության ֆիքսացիան այլևս խնդիր չէ արվեստի համար։ Մի ժամանակ՝ այո, հիմա՝ ոչ։ Հիմա կարևորը ընդհանրացումն է։ Մարդկային մտքի ուղղությունը փոխվել է։ Նույնիսկ երեխաներինը։ Այդ պատճառով էլ դպրոցներում երեխաները մաթեմատիկան անցնում են հիմա ավելի ուշ, քան մեր ժամանակ։ Զարգանում է աբստրահված մտածողությունը։ Այստեղից՝ արդի արվեստագետների հակումը դեպի վերացական, ընդհանրացած, զուգորդվող պատկերացումներ[1]։
Կոստան Զարյանի մասին
[խմբագրել]- Մոսրոպյան տառերով ստեղծված անջնջելի մատյաններից մեկն է «Նավը լեռան վրա» վեպը, հայ ժողովրդի հոգին բաղադրող տարրերի բառ ու բանով արտահայտված լուսային սպեկտրը։ Հեղինակը կարծես իր բազմածալ էությունը բաժանել է գործող անջանց վրա և ինչպես հին հունական ճեմարաններում ուսուցչի և իր աշակերտների միջև տեղի ունեցող երկխոսությունների միջոցով պարզվում է ճշմարտությունը, այնպես էլ այստեղ գործող անձանց խոսք ու վեճի ծավալումով զննվում, համակողմանիորեն հետախուզվում ու բնութագրվում է Հայաստան երկրի և նրա ժողովրդի տեղն ու դերը մյուս ցեղերի ու ժողովուրդների շղթայում, հոգեկան տարբեր կառույցների բազմագույն քարտեզի վրա[1]։
- Եվ սակայն, մի էր այն աստվածը, որին հավատում ու պաշտում էր նա՝ իր ժողովուրդը, և մի՝ այն երկիրը, որի համար նա ապրում ու ստեղծագործում էր և որի գիրկը վերադարձավ վաստակած ու պսակավոր՝ թափ տալով իր ոտքերից աշխարհի բոլոր ճանապարհների փոշին...
- Կոստան Զարյանը այն մեծերից չէ, որի մեծությունն անփոփոխ է մնում կամ նվազում, այլ նրանցից, ում մեծությունը ժամանակի հետ աճում է[1]։
- Զորեղ ու անհավասարակշիռ տարերքի բանաստեղծ է Զարյանը։ Նրա տաղանդի լավագույն առանձնահատկություններից մեկը պատկերավոր շքեղ մտածողությունն է, որ զարմանալիորեն թարմ է, էքսպրեսիվ ու միշտ միտում է մոնումենտալության։ Բանաստեղծական միտքն ու պատկերը նրա մոտ համարյա միշտ ռոմանտիկ շաղախ ունեն, սլացիկ են, վերացականության մեջ՝ կոնկրետ ը կոնկրետության մեջ՝ նուրբ ու թափանցիկ։ Զարյանը հոգեբանական բարդությունների մաջ պարզ է, խոր ու համոզիչ[1]։
- Նա աշխարհը դիտեց իր խուլ տառապանքների մեջ, աստվածներ ու երկրներ կորցրած աշխարհը, բայց հարկատու չեղավ հուսահատության, այլ միշտ փնտրեց նոր հուշարձաններ, մշակույթի նոր կոթողներ, որոնք պետք է բարձրացնեին մարդկությունը և, հատկապես, սփյուռքահայությունը՝ այլասերման վտանգից զգուշացնելու ու նրան իր հայրենիքի հոգևոր ու մտավոր հարստությամբ զինելու[1]։
- Ստեփան Ալաջաջյան
- Կոստան Զարյանը, պաշտելով հայկական լեռնաշխարհի բնությունը, այն պատկերում է կախարդական գույներով։ Նա տեսնում ու լսում է բնության խարհրդավոր ձևերն ու ձայները... տեսնում հայոց պաշտամունքային հուշարձանները... երգում մեր սեգ, ձյունաթագ լեռները, խոժոռ, ժայռակոփ ու անդնդախոր ձորերը...
- Կ. Զարյանը հզոր երևակայության, մեծ կրքերի և իմաստության բանաստեղծ է[1]։
- Ստեփան Կուրտիկյան
Աղբյուրներ
[խմբագրել]