Սիլվա Կապուտիկյան
Արտաքին տեսք
Սիլվա (Սիրվարդ) Բարունակի Կապուտիկյան (հունվարի 20, 1919 — օգոստոսի 25, 2006), հայ գրող, բանաստեղծուհի և հասարակական գործիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Դժբախտ է այն մարդը, որն այլևս ոչինչ չունի կորցնելու[1]։
- Ազնիվ մարդը չի գնում հարմարության, վախենում է արդար ապրելու երջանկությունը կորցնելուց[1]։
- Կյանքի բոլոր տարիներն էլ հավասար սիրելի են, քանի որ կյանքն ինքն է սիրելի[2]։
- Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում,
Եվ իմ չմեռնելը տեւելու է երկար,
Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում,
Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա։ - Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար,
Առաջնորդներ չնչին ու կեսկատար,
Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար,
Դուք եղծությամբ, ստով հասաք կատար։ - Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից
88-ի հրաշք ժողովրդին.
Ստիպեցիք լքել հայրենիքը, որին
Արյուն էին տվել, կյանք ու որդի։ - Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մեռնում,
Իսկ թե – անեծք վերին – մնաք ինձնից երկար,
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում,
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…
- Կան երևույթներ, մտքի ու սրտի խոյացումներ ու արվեստի հրաշալիքներ, որոնք ընթեռնելու կամ ըմբռնելու համար միայն սոսկական գրագիտությունը քիչ է. հարկավոր է նաև հոգու, զգայարանների գրագիտություն, հոգեկան փորձ, զգացմունքների հասունություն[3]:
- Ամեն գրող ու արվեստագետ պետք է իր «այո»-ն և իր «ոչ»-ը ունենա կյանքի ու երևույթների հանդեպ[3]:
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 30. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 49. ISBN 99930-2-276-4.
- ↑ 3,0 3,1 Ֆուձի, հայերեն Արարատ։ Սիլվա Կապուտիկյան, Երկեր, հատոր երկրորդ, Ե․, «Սովետական գրող», 1984։