Jump to content

Զիգմունդ Ֆրոյդ

Վիքիքաղվածք-ից
Զիգմունդ Ֆրոյդը

Զիգմունդ Ֆրոյդ (գերմ.՝ Sigmund Freud, մայիսի 6, 1856 — սեպտեմբերի 23, 1939), ավստրիացի հոգեբան, հոգեվերլուծության հիմնադիրը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Համաշխարհային կրոններն իրենց հավատալիքների ու ծեսերի համալիրով ոչ այլ ինչ են, քան «համընդհանուր կպչուն վիճակների նևրոզ»[1]։
  • Որքան անթերի է մարդն արտաքինից, այնքան շատ են դևերը նրա ներսում…
  • Մենք միմյանց պատահաբար չենք ընտրում։ Մենք հանդիպում ենք նրանց, ովքեր արդեն գոյություն ունեն մեր ենթագիտակցության մեջ։
  • Մարդուն երջանիկ դարձնելու խնդիրը չէր մտնում աշխարհի արարման ծրագրի մեջ։
  • Մենք կյանք են գալիս միայնակ և միայնակ էլ հեռանում կյանքից։
  • Շատերին սիրողը ճանաչում է կանանց, մեկին սիրողը սովորում է սիրել։
  • Շատ մարդիկ իրականում չեն ձգտում ազատության, քանի որ այն պատասխանատվություն է ենթադրում, իսկ պատասխանատվությունը վախեցնում է մարդկանց մեծամասնությանը։
  • Միջնադարում ինձ կայրեին, այժմ այրում են միայն իմ գրքերը։
  • Սեր և աշխատանք. ահա սրանք են մեր մարդկայնության հիմնաքարերը։
  • Նախանձը կործանարար է։
  • Չկա ավելի թանկարժեք բան, քան հիվանդությունն ու դրա անտեսումը։
  • Հասարակությունները երբեք ճշմարտության ծարավ չեն եղել։ Նրանց պատրանքներ են պետք, առանց որոնց նրանք չեն կարող ապրել։
  • Հիմարության առաջին ախտանիշն ամոթի կատարյալ բացակայությունն է։
  • Ամեն մարդ ունի ցանկություն, որի մասին ոչ -ք տեղյակ չէ, և այնպիսի ցանկություն, որի մասին անգամ ինքն իրեն չի խոստովանում։
  • Մարդուն բնորոշ է՝ գնահատել և ցանկանալ այն, ինչին հասնել նա չի կարող։
  • Միակ մարդը, որի հետ պետք է համեմատվել, դուք եք՝ անցյալում։ Եվ միակ մարդն, ումից լավը պետք է դառնաք, դուք եք՝ ներկայում։
  • Ճնշված էմոցիաները չեն մեռնում։ Նրանց ստիպել են լռել։ Եվ նրանք ներսից են շարունակում ազդել մարդու վրա[2]։
  • Քարի փոխարեն հայհոյանքով պատասխանող առաջին մարդը քաղաքակրթության արարիչն էր[2]։
  • Երբեք տառապանքի առաջ մենք այնպես անպաշտպան չենք լինում, որքան, երբ սիրում ենք[2]։
  • Եթե դու մարդուն ամեն ինչ ներել ես, նշանակում է՝ նրա հետ ամեն բան վերջացած է[2]։
  • Աշխարհաստեղծման պլանների մեջ մարդուն երջանիկ դարձնելու խնդիրը չէր մտնում[2]։
  • Մարդկանց մեծ մասն իրականում ազատություն չի ուզում, քանի որ այն ենթադրում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվությունը մարդկանց մեծ մասին վախեցնում է[2]։
  • Այն պահից, երբ մարդը սկսում է մտածել կյանքի իմաստի ու արժեքի մասին, կարելի է նրան հիվանդ համարել։ Նախքան ինքդ քեզ մոտ ընկճախտ և ցածր ինքնագնահատական ախտորոշելը՝ համոզվիր, որ դու հիմարներով չես շրջապատված[2]։
  • Այս աշխարհը գիտակցող մարդը խիզախություն կցուցաբերի։ Այդ պատճառով ամենագլխավոր ճշմարտությունը, որը պետք է գիտակցել, մահն է[2]։
  • Երկու բան օգնում են պահպանել առողջությունը՝ սերը կյանքի նկատմամբ և սիրելի աշխատանքը։ Այն, որ մենք բոլորս էլ մեռնելու ենք, չի նշանակում, որ ընդհանրապես ապրել չարժե։ Մենք կարող ենք սիրել ծաղիկներ, ծառեր, անձրև, անձրևից հետո հողի բույրը։ Անկասկած, կյանքում գոյություն ունի այն, ինչ կարելի է սիրել։ Պետք չէ մտածել, որ բաժակը կիսով չափ դատարկ է։ Բայց պետք չէ մոլորության մեջ ընկնել ու մտածել, որ այն կիսով չափ լիքն է։ Մենք պետք է բաժակը տեսնենք այնպիսին, ինչպիսին որ այն կա։ Ձեր աշխատանքը կարող է կառուցել կամ քանդել ձեր կյանքը։ Սեփական աշխատանքի նկատմամբ ունեցած ատելության ցավը կարող է ավելի ուժեղ լինել, քան ճկույթին հասցված հարվածի ցավը, քանի որ վերջինս մի քանի րոպե է տևում, իսկ առաջինը կարող է ձգվել ողջ կյանքի ընթացքում[2]։
  • Մեր ուժը մեր թուլության մեջ է։ Թշնամիները կարող են մեզ ոչնչացնել մեն-միակ եղանակով՝ կպչելով մեր թուլություններին։ Եթե մարդն ընդունում է իր թերությունները, ուրիշները չեն ունենա այն զենքը, որը հնարավոր կլիներ օգտագործել մեր դեմ։ Մենք կարող ենք ուժեղ լինել՝ ընդունելով այն փաստը, որ մենք էլ ունենք թերություններ[2]։
  • Այն, ինչը մենք սովոր ենք սեր անվանել, ոչ թե սերն է, այլ լիբիդոն։ Իրական սիրո հետ այն շատ քիչ կապ ունի։ Չնայած սա շատ վիճելի պնդում է, այն շատ ավելի մոտ է ճշմարտությանը, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Փորձեք մտածել, թե ինչպես կարող է սերը տառապանք պատճառել, և շատ բան իր տեղը կընկնի[2]։
  • Մարդիկ ավելի բարոյական են, քան իրենք մտածում են, և շատ ավելի անբարոյական են, քան կարող են երևակայել։ Կյանքում դուք միշտ ընտրում եք սեփական ուղին։ Ինչ ճանապարհ էլ որ դուք ընտրեք, չարժե քննադատել նրանց, ովքեր այլ ուղի են ընտրում։ Միայն անբարոյական մարդը կարող է այդպես անել[2]։
  • Նևրոզն անորոշությունը հաղթահարելու ունակության բացակայությունն է։ Անորոշության նկատմամբ մեր տագնապալի զգացողությունն ամենացավալի էմոցիաներից է, սակայն յուրաքանչյուր իրողության ինքնատիպ կերպով է արձագանքում[2]։
  • Մարդիկ կարող են իրենք իրենց պաշտպանել հարձակումներից, սակայն նրանք անզոր են հաճոյախոսությունների առաջ։ Մեզնից շատերը չեն կարողանում տանել մեր անձի վերաբերյալ հնչող քննադատությունները։ Այդ պատճառով էլ մենք փորձում ենք գտնել մեզ քննադատողների թույլ տեղերը, որպեսզի նրանց ցավ պատճառենք[2]։
  • Կնոջը հասկանալու համար մենք լաբիրինթոսը պետք է կարողանանք ուղիղ գծի վերածել։ Հնարավոր է, պատճառն այն է, որ տղամարդիկ ավելի կանխատեսելի են[2]։
  • Ես միշտ ուժ ու վստահություն դրսում եմ փնտրել, այնինչ նրանք միշտ ներսում են, և դուք միշտ կարող եք դրանք այնտեղ գտնել։ Որքան քիչ է ձեր ինքնագնահատականը կախված ուրիշների կարծիքից, այնքան երջանիկ ու արդյունավետ եք դուք[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 196. ISBN 99930-2-263-2. 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Սոֆա Պետրոսյան (14.12.2017)։ «Մեր աշխատանքը կարող է կառուցել կամ քանդել ձեր կյանքը». կյանքի 10 դաժան ճշմարտությունները։ 168.am։ Վերստացված է՝ 6 Մարտ 2018։


Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Զիգմունդ Ֆրոյդ հոդվածը նաև Վիքիպեդիայում: