Գևորգ Հայրյան
Արտաքին տեսք
Գևորգ Արմենակի Հայրյան (սեպտեմբերի 18, 1913, գ. Ծավ - նոյեմբերի 8, 1999, Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, լրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969)։
Քաղվածքներ
[խմբագրել]- Փառքի հետևից վազելով կորցրեց մաշիկները[1]։
- Տաղանդավոր գրողը գովեստի խոսք ասաց իր նույնպես տաղանդավոր գրչեղբոր մասին, անտաղանդը գունատվեց[1]։
- Խելացի մարդու խելքը ծով է, հիմարի համար ծովը ծնկներից է[1]։
- Փշի մեջ կայծ կա, կայծի մեջ՝ փուշ, նրանց շփումից է առաջանում հրդեհը[1]։
- Գրողի մեծությունը գրվածքի ծավալով չի չափվում[1]։
- Նրա գրած վեպերը դատարկ էին իր գլխի և հաստ՝ իր փորի նման[1]։
- Մի աչքով իրենից մեծերի երեսին էր նայում, մյուսով՝ իրենից փոքրերի ձեռքին[1]։
- Ստին հավատացողը չգիտի ճշմարտության գինը[1]։
- Խոսում էր գոռգոռալով, որովհետև չէր հավատում իր ասածներին[1]։
- Ով ինչ ասում էր, գլխով էր անում։ Ասում էին՝ գլխով մարդ է[1]։
- Նորապսակներն իրար հետ լեզու չգտան, բաժանվեցին լեզվակռվի պատճառով[1]։
- Ուրիշի փառքից ստացած ջերմությունը երկար տաքացնել չի կարող[1]։
- Անգրագետ պետի համար գրագետ օգնականը փորձանք է[1]։
- Պետը չոր մարդ էր, ենթակաները խորհուրդ տվին ամեն օր լոգանք ընդունել[1]։
- Հավատարիմ կինն անհավատարիմ ամուսնու համար խղճի բեռ է[1]։
- Առաջ խիղճը վաճառեց, հետո՝ ընկերներին[1]։
- Մայրենի լեզվով նա կարողանում էր միայն անկեղծ հայհոյել[1]։
- Ամեն պտուղ իր համն ունի, ամենաանհամը՝ անպտուղ մարդն է[1]։
- Իր շրջապատում միակն է, որ չի գռփում։ Ամոթից չգիտի՝ ինչ անի[1]։
- Նրա կինը դաշնամուր էր նվագում, իսկ պետը՝ դուդուկ։ Տանը կնոջ նվագի տակ էր պարում, հիմնարկում՝ պետի[1]։
- Զրպարտչին առաջ քաշեցին, խելոքին հեռացրին գործից։ Պետը հանգիստ շունչ քաշեց[1]։
- Նրա բազկաթոռը վաղուց խարխլվել է, բայց չի փլվում, որովհետև դեռ կանգուն է նշանակողը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]