Jump to content

Արաքս (գրող)

Վիքիքաղվածք-ից

Արաքս (Արաքս Մուրադի Ավետիսյան, 1903, դեկտեմբերի 25 - 1978, հունիսի 15), հայ արձակագիր, մանկագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ոգևորությունը մարդուն դարձնում է ճարտասան[1]։
  • Պահեր կան, որ դարեր են չափում...[1]
  • Մարդը ծնվում է, որ աշխարհին իմաստ ու գեղեցկություն տա[1]։
  • Մարդ երբ մտատանջության մեջ է լինում, թեթևանալու համար ցանկանում է մի մոտիկ մարդու հետ բաժանել մտքերը[1]։
  • Սիրո հետ ծնվում է նաև մեծ վստահություն և հավատ[1]։
  • Մարդն առանց կարդալու և գիտության կիսատ մարդ[1]։
  • Կեցաղը բավական դժվար է կառուցվում, հաճախ հինն ու նորը բախվում են, կատաղի պայքարով է հաղթահարվում հինը[1]։
  • Մեր ժամանակը և մեր ժամանակի մարդուն հասկանալու համար հարկավոր է հարուստ հույզեր ու մտածողություն ունենալ[1]։
  • Ջահել սիրտը սիրել է ուզում, մանավանդ, որ մի օր ուզած թռչունը գալիս է, սրտի լարին կանգնում[1]։
  • Քանի գործ կա, մարդը շնչում է, նրան հանգիստ չկա[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Ավետիսյան, Արաքս (Արաքս Մուրադի; Բաբայան, Արշալույս Հարությունի (1980) (in hy). Փոթորկից հետո: Նովելներ, պատմվածքներ, վիպակներ. Սովետական գրող. 


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արաքս (գրող) հոդվածը նաև Վիքիպեդիայում: