Արաքս (գրող)

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Արաքս (Արաքս Մուրադի Ավետիսյան, 1903, դեկտեմբերի 25 - 1978, հունիսի 15), հայ արձակագիր, մանկագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ոգևորությունը մարդուն դարձնում է ճարտասան[1]:
  • Պահեր կան, որ դարեր են չափում...[1]
  • Մարդը ծնվում է, որ աշխարհին իմաստ ու գեղեցկություն տա[1]:
  • Մարդ երբ մտատանջության մեջ է լինում, թեթևանալու համար ցանկանում է մի մոտիկ մարդու հետ բաժանել մտքերը[1]:
  • Սիրո հետ ծնվում է նաև մեծ վստահություն և հավատ[1]:
  • Մարդն առանց կարդալու և գիտության կիսատ մարդ[1]:
  • Կեցաղը բավական դժվար է կառուցվում, հաճախ հինն ու նորը բախվում են, կատաղի պայքարով է հաղթահարվում հինը[1]:
  • Մեր ժամանակը և մեր ժամանակի մարդուն հասկանալու համար հարկավոր է հարուստ հույզեր ու մտածողություն ունենալ[1]:
  • Ջահել սիրտը սիրել է ուզում, մանավանդ, որ մի օր ուզած թռչունը գալիս է, սրտի լարին կանգնում[1]:
  • Քանի գործ կա, մարդը շնչում է, նրան հանգիստ չկա[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Ավետիսյան, Արաքս (Արաքս Մուրադի; Բաբայան, Արշալույս Հարությունի (1980) (in hy). Փոթորկից հետո: Նովելներ, պատմվածքներ, վիպակներ. Սովետական գրող. 


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արաքս (գրող) հոդվածը նաև Վիքիպեդիայում: