Jump to content

Նապոլեոն Բոնապարտ

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Napoléon Bonaparteից)
Նապոլեոնը (Ժակ-Լուի Դեվիդ, 1812)

Նապոլեոն Բոնապարտ (ֆրանսերեն՝ Napoléon Bonaparte, օգոստոսի 5, 1769 — մայիսի 5, 1821) նաև ճանաչված որպես Նապոլեոն Առաջին, ֆրանսիացի զինվորական և քաղաքական ղեկավար։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Անմիտը ձանձրացուցիչ է, իսկ իմաստակը՝ անտանելի[1]։
  • Բոլոր արվեստների մեջ կրքերի վրա ամենամեծ ազդեցություն գործողը երաժշտությունն է[2]։
  • Երաժշտությունը ամբողջ մարդկության ծանոթ մայրենի լեզուն է[2]։
  • Ով երջանկություն է փնտրում շքեղության ու սանձարձակ կյանքի մեջ, նման է նրան, ով մոմի առկայծումը գերադասում է արեգակի փայլից[3]։
  • Տխմարը մի առավելություն ունի խելոքի հանդեպ, ինքն իրենից մշտապես գոհ է[3]։
  • Անիշխանությունը միշտ հանգեցնում է միահեծանության[4]։
  • Անհնար է հզոր պետականություն առանց հզոր մաթեմատիկայի[4]։
  • Պետական գործիչի սիրտը պետք է գտնվի սեփական գլխում[4]։
  • Ոգևորությունը արագորեն կատարված հաշիվ է[5]։
  • Ամենալավ հռետորը հաջողությունն է։
  • Երջանկությունը մեր ընդունակությունների առավելագույն զարգացումն է[6]։
  • Միայն երկու բան է նպաստում երջանկությանը. հավատը և սերը[6]։
  • Գերագույն իշխանության թուլությունը ժողովրդական աղետներից ամենասարսափելին է[7]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 166. 
  2. 2,0 2,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 165. 
  3. 3,0 3,1 Հայ ֆորումի՝ խորիմաստ մտքեր։ Վերստացված է՝ 2008-12-28։
  4. 4,0 4,1 4,2 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 32. 
  5. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 116. ISBN 99930-2-263-2. 
  6. 6,0 6,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 166։
  7. Աֆորիզմներ, Երևան, 1989


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Նապոլեոն Բոնապարտ հոդվածը նաև Վիքիպեդիայում: