Jump to content

Վոլտեր

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Ֆրանսուա-Մարի Արուետից)
Վոլտերը՝ 1718 թվականին

Վոլտեր (ֆրանսերեն՝ Voltaire) կամ Ֆրանսուա-Մարի Արուետ (ֆրանսերեն՝ François-Marie Arouet, նոյեմբերի 21, 1694 — մայիսի 30, 1778), ֆրանսիացի գրող, ակնարկագիր և փիլիսոփա։

Քաղվածքներ

[խմբագրել]

Աղբյուրով

[խմբագրել]
  • Ես սիրում եմ այնպիսի գրքեր, որոնց ընթերցումը հաճելի պատկերացում է տալիս այն մարդու բնավորության, զգացմունքների, սովորությունների մասին, ով գրել է իր գիրքը[1]։
  • Հիմարները իրենց համակրած հեղինակների մոտ եղած ամեն ինչով հիանում են[1]։
  • Հոմերոսի և Վերգիլիոսի 12 բանաստեղծություններից կարելի է շատ ավել օգուտներ քաղել, քան այն բոլոր քննադատներից, որոնք խոսում են այդ մեծ մարդկանց մասին[2]։
  • Կարդալով այնպիսի հեղինակների, որոնք լավ են գրում, սովորում ենք ճիշտ խոսել[2]։
  • Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ նա երբեք չի լինի[3]։
  • Երբ ասելու ոչինչ չկա, միշտ վատ են խոսում[3]։
  • Միայն թույլերն են հանցագործություններ կատարում, ուժեղ ու երջանիկ մարդուն դրանք հարկավոր չեն[3]։
  • Մարդու մեջ ինչ մեծություն կա, աշխատանքի գործն է, իսկ քաղաքակրթությունն էլ աշխատանքի պտուղն է[4]։
  • Աշխատանքի վեհությունը,-- ահա թե ամենից շատ ինչն է ինձ հրապուրել աշխարհում[4]։
  • Աշխատանքը ամեն ինչ է. աշխատանքը և՛ արդարացում է, և՛ փրկություն[4]։
  • Ձանձրույթը աշխարհ է եկել ծուլության միջոցով[4]։
  • Մարդուն նկարագրող արդյունաշատ դաստիարակներից մեկը աշխատությունն է[4]։
  • Բարեկամության աչքերը հազվադեպ են սխալվում[5]։
  • Մեծ մարդու բարեկամությունը աստվածային պարգև է[5]։
  • Որքան սարսափելի է պատերազմի ամբողջ արհավիրքի ու հանցագործության խարազանը, այնքան ուժեղ պետք է լինի մեր երախտագիտությունը այն քաջարի մարտիկների նկատմամբ, ովքեր զոհվել են, որպեսզի մեզ թողնեն երջանիկ աշխարհ[6]։

Առանց աղբյուրի

[խմբագրել]
  • Ընկերության աչքերը հազվադեպ են սխալվում։
  • Եթե Աստված չլիներ, ապա պետք կլիներ նրան հորինել։
  • Նա, ով ցանկանում է մարդուն զրկել կրքերից, այն հիման վրա, թե դրանք վտանգավոր են, նմանվում է նրան, ով կցանկանա դուրս հանել մարդու ամբողջ արյունը՝ ելնելով այն բանից, որ նա կաթվածահարություն պատճառ է։
  • Երբեք չեն լինում մեծ գործեր առանց մեծ դժվարությունների։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 178. 
  2. 2,0 2,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 179. 
  3. 3,0 3,1 3,2 Հայ ֆորում՝ Խորիմաստ մտքեր։ Վերստացված է՝ 2008-12-28։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 66. 
  5. 5,0 5,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 106։
  6. Անցյալի անվեհեր ռազմիկները, Բլոխա Յու. Վ., Երևան, 2010:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վոլտեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: