Օշո
Արտաքին տեսք
Օշո (Բխագվան Շրի Ռաջնիշ, դեկտեմբերի 11, 1831 — հունվար 19, 1990), հինդու հոգևոր առաջնորդ, միստիկ, նեոհինդուիզմի ուսումնասիրող, Ռաջնիշային կրոնական և մշակութային ոգեշնչող։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մարդիկ ամեն ինչ այնքան լուրջ են ընդունում, որ դա դառնում է նրանց համար բեռ։ Սովորեք ավելի շատ ծիծաղել։ Ըստ իս՝ ծիծաղն այնքան սուրբ է, որքան որ աղոթքը։
- Ամեն մի գործողություն անհապաղ արդյունքի է հանգեցնում։ Պարզապես եղեք զգոն և հետևողական։ Հասուն է այն մարդը, ով հետևողական է իր նկատմամբ և հասկանում է, թե ինչն է իր համար վատ, ինչը՝ լավ, ինչը՝ ճիշտ և ինչը՝ սխալ։
- Երբեք ոչ մեկին մի հարցրեք, թե որն է ճիշտ և որը սխալ։ Մենք բոլորս ինքնատիպ ենք։ Կյանքը փորձություն է, որի ընթացքում պետք է հասկանալ, թե որն է ճիշտ, և որը՝ սխալ։
- Լինում են պահեր, երբ Աստված գալիս և թակում է Ձեր դուռը։ Հենց դա էլ սերն է. Աստված, ով թակում է Ձեր դուռը։ Աստված կարող է Ձեր դուռը թակել միլիոնավոր կերպարներով. տղամարդու, կնոջ, երեխայի, սիրո, ծաղկի, արևածագի կամ մայրամուտի տեսքով։
- Յուրահատուկ լինելու ցանկությունը շատ սովորական ցանկություն է։ Հանգստանալ և լինել սովորական. այ դա իսկապես անսովոր ցանկություն է։
- Կյանքը գաղտնիք է։ Այն չի կարելի կանխատեսել։ Սակայն կան մարդիկ, ովքեր կցանկանային ապրել կանխատեսելի կյանքով։ Այդ ժամանակ չէր լինի վախը։
- Եթե ինչ-որ մեկը գա Ձեզ մոտ՝ դա լավ է ու հիասքանչ։ Եթե ոչ-ոք չգա, դա նույնպես լավ է ու հիասքանչ։ Մեկուսացեք։ Նախ և առաջ փորձեք հաճույք ստանալ ինքներդ Ձեզանից։
- Եթե դու հարուստ ես, մի մտածիր դրա մասին, իսկ եթե աղքատ ես, սրտիդ մոտիկ մի ընդունիր։ Ընդունիր խաղը որպես խաղ և ուրախացիր դրանով։
- Խիզախությունը շարժում է դեպի անհայտը, անկախ բոլոր վախերից։ Խիզախ և վախկոտ մարդու միջև տարբերությունն այն է, որ վախկոտ մարդը լսում է իր վախերը և ընթանում է դրանց ետևից, իսկ խիզախ մարդն անտեսում է դրանք և շարժվում առաջ։
- Դուք փոխվում եք ամեն վայրկյան։ Դուք գետ եք։ Այսօր այն մի ուղղությամբ է շարժվում, վաղը հակառակ ուղղությամբ կընթանա։ Ես երբեք չեմ տեսել նույն երեսը երկու անգամ. այն միշտ փոփոխվում է։
Աղբյուրներ
[խմբագրել]- Անի Գաբուզյան (մայիսի 31, 2015 թ․)։ Օշոյի լավագույն 10 խորհուրդները։ 168.am։ Վերստացված է՝ սեպտեմբերի 12, 2015 թ․։