Jump to content

Օլգա Գուլազյան

Վիքիքաղվածք-ից

Օլգա Նիկողայոսի Գուլազյան (1885 (1886), Թիֆլիս - 1970, Երևան), հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1935 թ.), Ստալինի երրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1952 թ.)։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Իմ կյանքի արշալույսը բացվեց սովետական իրավակարգում, իսկ ցարական օրերի մղձավանջային ծանր քսան տարիները ես շատ վաղուց ջնջել եմ իմ հիշողությունից։ Ստեղծագործող դերասանին նույնքան անհրաժեշտ են բարենպաստ պայմաններ, որքան և շնորհք ու տաղանդ։ Սովետական թատրոնում աշխատանքիս երեսունվեց տարիներն ինձ նոր ուժ, նոր եռանդ տվին ու սպիացրին հին վերքերս։ Արվեստագետի համար չկա այլ երջանկություն, քան անձնվեր նվիրվածությունն իր գործին։ Իմ արվեստը իմ կյանքի նպատակն է, իմ նշանաբանը, իմ երջանկությունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Օլգա Գուլազյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: