Jump to content

Քննարկում:Էմմի Նյոթեր

Page contents not supported in other languages.
Ավելացնել քննարկում
Վիքիքաղվածք-ից
Latest comment: 9 տարի առաջ by Albero

Այս նախագծում սովորաբար չի կիարառվում, բայց մեջբերումները, այսինքն քաղվածքները սովորաբար չակերտների մեջ են գրում:--6AND5 (քննարկում) 16:41, 13 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Կարիք չկա չակերտների (իմ կարծիքով), եթե միայն քաղվածքների ցանկ է ու հեղինակի խոսք չկա: Ինչի՞ց պիտի առանձնացնի չակերտը մեջբերումը:--Արմենուհի (քննարկում) 16:45, 13 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Չակերտը առանձնացնում է ենթադրյալ շարունակությունից, կարող ես հայերեն Վիքիպեդիայում հարցնել Արտաշես անունով մասնակցին, որքանով հիշում եմ նաև այդ հարցերից տեղեկացված է...--6AND5 (քննարկում) 16:59, 13 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Նախագիծն ամբողջությամբ մեջբերումների և քաղվածքների հավաքածու է, եթե սկսենք չակերտներ դնել, ամենուր պիտի դնենք, տեքստը անիմաստ ծանրանալու է։ --Albero (քննարկում) 09:03, 14 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Բան չասեցի, բայց պետք է առաջնորդվենք լեզվագիտական օրենքներով, որն է ճիշտ, դրա համար արժի խորհրդակցել լեզվագետների հետ..., իսկ չակերտներ նկատի ունեմ, օրինակ հենց Անդրանիկ Օզանյան հոդվածը ու չեմ կարծում, որ շատ է ծանրացել հոդվածը, ինչևէ սա ընդամենը իմ կարծիքն է...--6AND5 (քննարկում) 09:22, 14 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Նման դեպքերում չակերտներ չեն գործածվում ոչ միայն այլ Վիքիքաղվածքներում, այլև քաղվածքների հավաքածու-գրքերում: Իսկ չակերտների կիրառության մասին կարելի է կարդալ այստեղ:--Արմենուհի (քննարկում) 09:51, 14 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Արմենուհի, տվյալ պարագայում այլ լեզվով նախագծերը հիմք չեն, քանի որ հայերեն չեն: Ինչ վերաբերում է քաղվածք-գրքերին չեմ կարող ասել, քանի որ հարց է, թե ով է գրախոսել այդ գիրքը կամ ինչ ստանդարտներով է տպվել: Ինչ վերաբերվում է հղմանը, ապա ես Սերգեյ Աբրահամյանի 2002 թվականին հրատարակված գիրքը ունեմ, այն 75 էջից է բաղկացած և 47-րդ էջում հենց առաջին կետում գրված է չակերտների մեջ է առնվում մեջբերվող ուղղակի խոսքը, ճիշտ է այնտեղ գրված է օրինակ, Իսահակյանն ասել է. «...», իսկ մենք միանգամից խոսքն են գրում, այլ ոչ թե այսինչյանը ասել է, նոր խոսքը, բայց չեմ կարծում, որ այդ տարբերությունը բավարար է ասել, որ չակերտներ չի կարելի գրել: Եթե դու էլեկտրոնային տարբերակում լրացուցիչ տեղեկատվություն ես նկատել, ապա խնդրում եմ ասա...--6AND5 (քննարկում) 20:24, 14 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Հենց հարցն էլ այդ է, որ այնտեղ գրվում է հեղինակի խոսք, որից էլ անջատվում է ուղղակի խոսքը: Ես հիմա 23artashes մասնակցին կխնդրեմ, նա կասի՝ որն է ճիշտ:--Արմենուհի (քննարկում) 05:28, 15 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Ոչ այստեղ հիշատակված գրքում, ոչ Հովհաննես Զաքարյանի «Կետադրական բառարանում» նման դեպքերի համար կանոն կամ սահմանում չկա: Կա միայն խոսքից դուրս կամ ինչ-որ ցանկերում գրվող վերնագրերի վերաբերյալ կետ. այդ դեպքում դրանք գրվում են առանց չակերտների: Կարծում եմ, որ մեր պարագայում էլ մեջբերումներն են ցանկերի տեսքով և կարելի է գրել առանց չակերտների: --23artashes (քննարկում) 08:50, 15 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Լավ ասացիք, կարծում եմ...--6AND5 (քննարկում) 10:59, 15 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Քաղվածքների, մեջբերումների, աֆորիզմների (ինձ հայտնի) բոլոր հայալեզու ժողովածուներում չակերտներ չեն գործածվում։ Լռելայն ենթադրվում է, որ դրանց կարիքը չկա, քանի որ չկա հեղինակի խոսքից անջատվող խոսք։ --Albero (քննարկում) 09:42, 16 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել