Էմմի Նյոթեր

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Noether.jpg

Էմմի Նյոթեր (23 մարտի, 1882 — 14 ապրիլի, 1935), գերմանացի հեղինակավոր մաթեմատիկոս, հայտնի է աբստրակտ հանրահաշվում և ֆիզիկայում իր ներդրումներով։

Քաղվածքներ Նյոթերի մասին[խմբագրել]

  • Ներկայիս ամենաքաջատեղյակ մաթեմատիկոսների կարծիքով, ֆրոյլայն Նյոթերը ամենակարևոր ստեղծագործ մաթեմատիկական հանճարն էր, որ ի հայտ է եկել կանանց բարձրագույն կրթություն ստանալուց ի վեր։ Հանրահաշվի ոլորտում, որտեղ դարերով զբաղված են եղել ամենաօժտված մաթեմատիկոսները, նա հայտնաբերեց մեթոդներ, որոնց վիթխարի կարևորությունը այսօրվա ավելի երիտասարդ սերնդի մաթեմատիկոսների ձևավորման համար ապացուցված է։ Մաքուր մաթեմատիկան տրամաբանական գաղափարների յուրօրինակ պոեզիա է...[1]
Ալբերտ Այնշտայն
  • Միսս Նյոթերը... երբևէ ապրած ամենամեծ կին մաթեմատիկոսն է, և ներկայումս ապրող ամենամեծ կին գիտնականը, ով Մադամ Կյուրիի հետ նույն հարթության մեջ է որպես գիտնական։
Նորբերտ Վիներ[2]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Այնշտայնի մահախոսականը Նյոթերի մասին(անգլ.)
  2. Kimberling, Clark (1981), «Emmy Noether and Her Influence», in Brewer, James W; Smith, Martha K, Emmy Noether: A Tribute to Her Life and Work, New York: Marcel Dekker, pp. 3–61, ISBN 0-8247-1550-0. page 35


Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Կարդացե՛ք Էմմի Նյոթեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: