Jump to content

Անդրանիկ Օզանյան

Վիքիքաղվածք-ից
Անդրանիկ Օզանյան

Անդրանիկ Թորոսի Օզանյան (Զորավար Անդրանիկ, փետրվարի 25, 1865 — օգոստոսի 31, 1927), հայ ազգային ազատագրական շարժման (19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ) առաջնորդներից, հայ ժողովրդի ազգային հերոս, Ռուսական կայսրության գեներալ-մայոր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • «Մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մի Օջախ»[1]։
  • «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»[2]։
  • «Ամեն հայ եթէ միմիայն իրեն համար ապրելու մասին չմտածէր, մեր աղէտներու մեծ մասը պակաս կ'ըլլար»[3]։ [արևմտհայերեն]
  • «...Ես ուր, Օսմանեան փարլամէնթի անդամ ըլլալը ուր։ Այդ ոճրագործներու վոհմակները, որոնք հոդ նստած են, ես անոնց չեմ հաւատար...»[4]։ [արևմտհայերեն]
  • «-Ցարը ե՛ւ մեզի հետ է ե՛վ թաթարին, անոր եւ անոր ճուտերուն նպատակն է մեզ իրար կոտորել տալ եւ մեր մէջ բանալ ատելութեան վիհ մը» (1905 թ.)[5]։ [արևմտհայերեն]
  • «Իմ կուսակցութիւնն իմ ազգն է»[6][7][8]։ [արևմտհայերեն]
  • «Ամէն օր ձեր գլուխը բարձին դնելէ եւ քնանալէ առաջ յիշեցէք, թէ այդ օրը ի՛նչ էք ըրած ձեր ազգին համար։»[6][7][8]։ [արևմտհայերեն]
  • «Եթէ այս անգամ ցաւը զիս տանի, մարմինս օտար հողի վրայ չթողո՛ւս...անպայման Հայաստան փոխադրէք:Նուարդին փղձկումին վրայ, եթե կարելի չըլլայ փափաքս իրագործել, մարմինս Վառնա տարէք եւ թաղեցէք քրոջս՝ Նազելիի, գերեզմանին քով» (օգոստոս, 1927 թ.)[9]։ [արևմտհայերեն]
  • «Գործս կիսատ մնաց...» (օգոստոսի 31, 1927, Անդրանիկի վերջին խոսքերը մահվանից առաջ)[10]։ [արևմտհայերեն]

Քաղվածքներ Զորավար Անդրանիկի մասին

[խմբագրել]
  • Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում նվաճած է 4 գագաթներ. Սուրբ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ։ Ասոնցմե դուրս ոչինչ ունինք որ ըլլա ճշմարիտ հաղթանակ և անվիճելի նվաճում։
Շահան Շահնուր
  • Հայ ժողովրդի երկար դարերու ստրկական լռությունը ա՜ն (Անդրանիկն) է, որ խզեց, դյուցազնականորեն կանգնելով Սասնո երկնամուխ լեռներուն վրա, կոչ անելով հայ ժողովրդին ըմբոստության և ժողովուրդն արթնացավ։
Սմբատ Շահնազարյան
  • Աշխարհում չկայ մի հայ, որի սիրտը չթրթռայ՝ արտասանելով այս պաշտելի անունը, Զօր. Անդրանիկ։ Զօր. Անդրանիկը հայ ժողովրդի ազգային հերոսն է։ Նա մեր ժողովրդի պարծանքն է, մեր պատմութեան ամենաթանկագին գոհարներից մէկը։
Հակոբ Անասյան
  • Կյանքի ծովն է ալեկոծվում խելագար,
    Վերը՝ փրփուր, մարգարիտը վարն է հար,
    Իմ ազգի ծով, հրաբխվի՜ր անդադար,
    Գոնե բացվե մաքուր մի լույս, Անդրանիկ։
Հովհաննես Շիրազ
  • Իբրեւ արծիւ սաւառնում ես լեռ ու ժայռ,
    Թնդացնում ես երկինք-գետին տենչավառ,
    Սուրբ անունդ պիտի յիշուի դարէդար,
    Հսկայ լերինք քեզ ապաստան Անդրանիկ։
Աշուղ Շերամ
  • «Երբ ցեղն է գործում, գարահիսարցի մի հիւսն դառնում է Անդրանիկ, եւ Սեբաստացի մի շինական` Մուրատ»[11]։
Գարեգին Նժդեհ
  • «Անդրանի՛կն է այդ առանորդը. եւ եթէ անգամնա մեռած լինի, իր դիա՛կը մեր դրօշին հետ պետք է տարուի մեր առջեւէն - դէպի կռի՛ւ եւ ազատութիւն...»[12]։
Սեբաստացի Մուրադ, [արևմտհայերեն]
  • «Պալքաններու մէջ ան կը համարուի ամէնէն լաւ ռազմագէտներէն մէկը։ Թրքահայաստանը լաւ կը ճանչնայ եւ կը սիրէ Անդրանիկին։ Ան ժողովրդային երգերու հերոսն է։ Այդ երգերուն մէջ կ’երգուին Անդրանիկի եւ իր ընկերներուն բոլոր հերոսութիւնները։ Ան մեծ ժողովրդականութիւն կը վայելէ նաեւ կովկասահայութեան մէջ»[13]։
«Կավկազսկի վեստնիկ» թերթ, 1912 թվական, [արևմտհայերեն]

Տես նաև

[խմբագրել]

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2009. 
  2. Անդրանիկ. Առաքելոց վանքին կռիւը-4
  3. ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿԻՐ…
  4. (1990) Անդրանիկ Չելեպյան «Զորավար Անդրանիկ», էջ 250
  5. (1990) Անդրանիկ Չելեպյան «Զորավար Անդրանիկ», էջ 211
  6. 6,0 6,1 «Անդրանիկ Օզանյան», ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող
  7. 7,0 7,1 Անդրանիկ (Օզանեան, 1866-1927) Ամենայն Հայոց Անպարտելի՛ Մարտիկը
  8. 8,0 8,1 Մեր Մեծերը » Անդրանիկ Օզանյան » Գրքեր, Հոդվածներ, Մամուլ
  9. (1990) Անդրանիկ Չելեպյան «Զորավար Անդրանիկ», էջ 654
  10. (1990) Անդրանիկ Չելեպյան «Զորավար Անդրանիկ», էջ 655
  11. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 140. ISBN 978-99941-978-4-2. 
  12. (1990) Անդրանիկ Չելեպյան «Զորավար Անդրանիկ», էջ 210
  13. (1990) Անդրանիկ Չելեպյան «Զորավար Անդրանիկ», էջ 265
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Անդրանիկ Օզանյան հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիպահեստի լոգոն
Վիքիպահեստի լոգոն
Վիքիպահեստում կա այս նյութին առնչվող էջ՝