Jump to content

Մասնակցի քննարկում:Albero

Page contents not supported in other languages.
Ավելացնել քննարկում
Վիքիքաղվածք-ից
Latest comment: 9 տարի առաջ by 6AND5 in topic Դիտարկումներ

Ծանոթագրություն

[խմբագրել]

Ողջույն, շնորհակալություն հոդվածի համար: Խնդրում եմ այն դեպքերում, երբ ծանոթագրությունը վերաբերում է մեկ նախադասության, այլ ոչ թե պարբերության, ապա դրեք մինչև վերջակետը նշանը:--6AND5 (քննարկում) 20:59, 18 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Բարի օր, 6AND5։ Ծանոթագրությունները կետադրելու իմ իմացած կանոնը հետևյալն է․ եթե ծանոթագրությունը վերաբերում է ամբողջ նախադասությանը կամ պարբերությանը, դրվում է վերջակետից հետո, իսկ եթե որևէ բառի, արտահայտությանը կամ բառակապակցությանն է վերաբերում, ուրեմն դրվում է կետադրական նշանից առաջ։ ես ծանոթագրել եմ նախադասությունները։ Ինչո՞ւ պիտի վերջակետից առաջ դնեմ, որևէ կանոն կա՞։ --Albero (քննարկում) 22:00, 18 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Իսկ որտեղից եք ծանոթացել այդ կանոնին: Խնդիրը հիմա կայանում է լեզվագիտական տեսանկյունից: Եթե վերջակետ է դրվում դրանով նախադասությունը ավարտվում է: Հետևաբար ծանոթագրությունը պետք է լինի մինչև վերջակետը: Ի դեպ, եթե ինձ հիշում եք ՀՎՊ-ից, ապա ես այնտեղ պարբերաբար բարձրացնում էի այս խնդիրը: Բայց ի տարբերություն ՀՎՊ-ի, որտեղ ես խնդրում և պահանջում էի բոլոր ծանոթագրությունները դնել մինչև ցանկացած կետադրական նշան, ապա այս նախագծում, հաշվի առնելով նաև Լիլիթի ասածը կապված որոշակի մասնագետի տեսակետի, ինչպես նաև, որ խոսքը քաղվածքների վերաբերյալ է, ընդամենը խնդրում եմ նախադասության պարագայում դնել վերջակետից առաջ: Եթե նայեք տարբեր գրքեր և աշխատություններ, ապա կնկատեք իմ ասածը: Բայց եթե լեզվագիտական տեսանկյունից այլ տեղեկություններ ունեք և կարող եք ինչ-որ աղբյուրներ նշել, որ ծանոթանանք, մեծ սիրով կծանոթամ և հետևություններ կանեմ...--6AND5 (քննարկում) 22:38, 18 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Albero ջան, խնդրում եմ նայես այս քննարկումը, որ դեռ հունվարին է եղել։ Վերջում մասնակիցներից մեկը մի գրքից էջեր է սկան արել, դրել, դա էլ նայի։ Իրեն հարցրի գրքի վերնագիրն ու հեղինակին։ Քննարկումից այն է ստացվում, որ եթե հղումը վերաբերում է պարբերությանը, դրվում է վերջակետից հետո, եթե կոնկրետ նախադասության՝ վերջակետից առաջ։ Գրքի վերջին էջում բերված օրինակում էլ է դրված վերջակետից հետո՝

Խորենացին հիշեցնում էր, որ փոքր երկրի փոքր ժողովուրդներն էլ կարող են հիշատակության, գրվելու արժանի գործեր անել․ «Զի թէպէտ և եմք ածու փոքր և թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ․․․ սակայն բազում գործք արութեան գտանինգործեալ և ի մերում աշխարհիս և արժանի գրոյ յիշատակի․․․»։¹--Lilitik22 (քննարկում) 05:28, 19 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

6AND5, վիքիից միայն այս քննարկումն եմ հիշում։ Համամիտ եմ, որ ծանոթագրությունները սովորաբար դրվում են կետադրական նշանից առաջ։ Բայց եթե ծանոթագրվում է ամբողջ նախադասությունը, և ծանոթագրությունը դրվում է վերջակետից առաջ, ես կարդալուց ինչպե՞ս իմանամ՝ ծանոթագրությունը վերջին բառին է վերաբերում թե՞ նախադասությանը։ Եթե պարբերության դեպքում դրվում է վերջակետից հետո, նախադասության դեպքում ինչո՞ւ չպիտի դրվի։ Այս պահին գրականությանը հղում չեմ կարող տալ, բայց գիտեմ, որ նախադասության ծանոթագրման կարգը դա է։
Lilitik22 ջան, դրածդ քննարկումը նայեցի, բայց եզրակացությանդ հետ համաձայն չեմ։ Մի հոգի գրել է կարևորը սկզբունքը պահպանելն է, մի հոգի գրել է վերջակետից առաջ, մի հոգի գրել է վերջակետից հետո։ Վահրամն ու Ալեքսեյն էլ համաձայնության են եկել, որ տողատակի ծանոթագրության դեպքում վերջակետից հետո է դրվում։ Վահրամը գրել է, որ Ալեքսեյի բերած օրինակները ճիշտ են։ Սկան արված գրքի էջերում էլ այս դեպքին վերաբերող կետադրության մասին խոսք չկա, բայց հենց քո բերած օրինակում (52-֊րդ էջում) ծանոթագրությունը վերջակետից հետո է դրված։ --Albero (քննարկում) 07:16, 19 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հիմա, եթե որոշենք վերջակետից առաջ դնել, ինչպե՞ս ենք տարբերակելու նախադասության միայն վերջին բառի ծանոթագրությունը ամբողջ նախադասության ծանոթագրությունից։ Ինչո՞ւ պարբերության դեպքում կարելի է, իսկ նախադասության դեպքում՝ ոչ։ --Albero (քննարկում) 07:16, 19 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ալբերո ջան, իսկ եթե վերջակետից հետո ենք դնում, ինչպես ենք որոշելու, թե ծանոթագրությունը վերջին նախադասությանն է վերաբերում, թե ամբողջ պարբերությանը։--Lilitik22 (քննարկում) 07:20, 19 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Գիտեի, որ էդ հարցը կտաս :) Լավագույն պատասխան չունեմ։ Ամենաշատը, որ մտածել եմ, սա է․ եթե պարբերության վերջին նախադասության վերջակետից հետո ծանոթագրություն է դրվում, այսինքն՝ եթե պարբերությունը ծանոթագրվում է, դա տարածվում է նաև պարբերության բոլոր նախադասությունների վրա։ Եթե նախադասության վերջակետից հետո ծանոթագրություն է դրվում, դա տարածվում է նախադասության բոլոր բառերի վրա (զուտ ֆորմալ)։ Հիմա, եթե ընդունենք, որ նախադասության ծանոթագրությունը պիտի դրվի վերջակետից առաջ, վերջին բառը միշտ «տուժելու» է։ Իսկ եթե դրվի վերջակետից հետո, առավելագույն տուժողը կարող է լինել նախադասությունը ներառող պարբերությունը, եթե այդ պարբերությունը վերջանում է հենց այդ նախադասությամբ։ Մնացած դեպքերում երկիմաստություն չկա։ Ուրեմն՝ պարբերության վերջին նախադասությունը ծանոթագրելիս հատուկ պետք է նշել, որ ծանոթագրությունը վերաբերում է միայն այդ նախադասությանը, կամ էլ խուսափել այդպիսի պարբերություն ձևակերպելուց։ Կարծում եմ, որ այս խնդիրը վիքիպեդիայում ավելի սուր կլինի, քան վիքիքաղվածքում, որտեղ ինքընտինքյան կարելի է համարել, որ տեքստի միավորը քաղվածքն է՝ լինի դա նախադասության ձևով թե պարբերության, ու լռելայն ենթադրել, որ վերջակետից հետո դրված ծանոթագրությունը վերաբերում է քաղվածքին։ --Albero (քննարկում) 07:40, 19 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ես մինչև հիմա չեմ տեսել, որ ծանոթագրությունը դրվի վերջին բառի վրա: Իսկ ոնց իմանանք, որ ծանոթագրությունը վերաբերում է բառին թե նախադասությանը, շատ հեշտ, նախադասությունը կարդալիս շատ լավ երևում է: ՎՊ-ի կտրվածքով, այն դրվում է սովորաբար ցուցանիշի կամ թվականի վրա, դա տրամաբանական է, ուղղակի բառի վրա չի դրվում: Մնացած պարագաներում նախադասության կամ պարբերության: Քաղվածքում եթե ծանոթագրությունը դնում են քաղվածքի վրա, շատ ավելի հեշտ է երևում քանի որ մենք օգտագործում ենք որպես քաղվածքի աղբյուր, ոչ թե քաղվածքում ներառված բառի: Ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի է:--6AND5 (քննարկում) 08:02, 19 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ալբերո ջան, ճիշտն ասած ես այսքան ժամանակ չեմ տեսել, որ բառի համար ծանոթագրություն դրվի։ --Lilitik22 (քննարկում) 08:04, 19 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Եթե նույնիսկ բառի վրա դրվում է, ապա կարելի է նման դեպքերում օգտագործել նշումը։ Կարծում եմ՝ բառի համար կարելի է ուղղակի նշման մեջ բացատրություն գրել, նշել աղբյուրը ու վերջ։--Lilitik22 (քննարկում) 08:06, 19 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ոնց որ իրար չենք հասկանում, ժողովուրդ։
Ծանոթագրություն կարող է դրվել ցանկացած բառի վրա։ Այդ ծանոթագրությունը կարող է վերաբերել կոնկրետ բառին, կամ բառն ընդգրկող բառակապակցությանը, մտքին, արտահայտությանը։ Կամ էլ նախադասությանը, եթե խոսքը վերջին բառի մասին է։ Հարցն այն է՝ եթե ծանոթագրությունը ամբողջ նախադասության վերաբերյալ է, վերջակետից առաջ դնել, թե՞ հետո։ Ես ասում եմ՝ վերջակետից հետո, ճիշտ ինչպես պարբերության դեպքում։ Ի վերջո, եթե քաղվածքը կազմված է ընդամենը մեկ նախադասությունից, այդ նախադասությունը ինքնաբերաբար դառնում է պարբերություն, որը բաղկացած է մեկ նախադասությունից։
Երեքշաբթի գրադարան կգնամ , կփորձեմ գրականություն գտնել, եթե կա։ Բայց առայժմ ինձ չեք համոզում :) Քո նշած գրքի օրինակում էլ ծանոթագրությունը վերջակետից հետո է, Լիլիթ ջան։ --Albero (քննարկում) 14:25, 19 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ալբերո ջան, քաղվածքի պահով համաձայն եմ, եթե պետք է վերջակետից հետո դրվի, ապա պետք է կապ չունենա՝ մի նախադասություն է, թե 5, վերջակետից հետո։ Իմ ասածը վերաբերվում է ներածական մասին։ Խորհրդարանում ավելի եմ մանրամասնել։--Lilitik22 (քննարկում) 14:59, 19 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Մի բան էլ՝ խնդրում եմ ինձ՝ «չհասկացողիս», բացատրել, թե այս կնոջ ասածը որն է՝ վերջակետից առա՞ջ է դրվում ծանոթագրությունը, թե հետո․․․ «Հայերենում վերջակետից հետո ոչինչ չի դրվում։ Եթե առանձին պարբերականներ իրենց պահանջներն ունեն, ուզենք, թե չուզենք՝ անշուշտ, ենթարկվում ենք դրանց։ Բայց ինչպես կետադրական նշանները, այնպես էլ ծանոթագրության հղումը դրվում է տվյալ բառից անմիջապես հետո կամ նախադասության վերջում՝ մինչև վերջակետը։ Հիմա, նաև լեզվական «գլոբալիզացիայի» պատճառով, մի քիչ շատ բան է խառնվել։ Բայց ամբողջ կյանքումս իմացած սկզբունքը նշածս է, և ես այսօր էլ այդպես եմ վարվում։»--Lilitik22 (քննարկում) 15:04, 19 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ճիշտ է ասում, գլոբալիզացիան է ամեն ինչի մեղավորը, Լիլիթ ջան :)) Խորհրդային շրջանում հրատարակված բոլոր գրքերում ծանոթագրությունը դրվում է նախքան կետադրական նշանը, բացառություններ չկան։ Հիմա սկսել են դնել նաև վերջակետից հետո՝ մյուս լեզուների ստանդարտների նմանությամբ, բայց հստակ կանոն չկա։ Արդյունում ընկել ենք «նախադասության վերջում՝ մինչև վերջակետը» կրակը :) Տերմինաբանական տեղեկատուն էլ թերթեցի, ծանոթագրությունների հետ կապված բան չգտա։ Ոնց հասկանում եմ՝ պաշտոնական որոշում չկա։ Ուրեմն կամ պիտի առանց բացառության բոլոր դեպքերում հրաժարվենք կետադրական նշանից հետո ծանոթագրություն դնելուց, կամ էլ պիտի տարբերակներ մշակենք։ Ամեն դեպքում կփորձեմ նոր շրջանի գրականություն գտնել։ Համաձայն եմ, որ ներածական մասում պիտի դրվի վերջակետից առաջ, իսկ քաղվածքների դեպքում՝ քաղվածքի վերջին վերջակետից հետո։ --Albero (քննարկում) 18:25, 19 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Չեմ ուզում գլոբալիզացիայի մասին շատ խորանալ, որ հերթական վիքիէթիկետի խախտումները չարձանագրեն: Պետք է ուղղակի օգտվել բոլոր այն բարիքներից, որոնք բխում են ազգային, պետական շահից, իսկ մնացած բոլորը ուղարկենք գրողի ծոցը:
Ինչ վերաբերում է բուն թեմային, ապա կարծես թե գոնե ներածական մասով վերջակետից առաջ դնելու գաղափարը լեզվագիտական տեսանկյունից հաստատվում է , մնում է քաղվածքների պահը որոշենք: --6AND5 (քննարկում) 18:38, 19 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Լավ :) --Albero (քննարկում) 17:37, 20 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Դիտարկումներ

[խմբագրել]

Ողջույն Albero, արտաքին բաժինը եթե միայն պետք է դրվի վիքիպեդիա, վիքիդարան կամ վիքիբառարան կաղապարների համար, ապա չենք դնում [1]՞, սա արդեն ընդունված նորմ է, միայն իմ տեսակետը չի...--6AND5 (քննարկում) 13:50, 16 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Եղավ, շնորհակալություն, 6AND5 --Albero (քննարկում) 06:55, 21 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Խնդրեմ:--6AND5 (քննարկում) 07:44, 21 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Ամեն դեպքում ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել հավասարակշիռ տեսակետ արտահայտելու համար:--6AND5 (քննարկում) 16:21, 24 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել
  • Ողջույն Ալբերո, իսկ Դուք ինչ տեսակետ ունեք ինձ ՀՎՊ-ում խմբագրելու հնարավորություն տալու կապակցությամբ?--6AND5 (քննարկում) 15:46, 26 Հունվարի 2016 (UTC)
Ողջույն, 6AND5, դեմ եմ, որովհետև հավանականությունը շատ մեծ է, որ պատմությունը կրկնվելու է։ --Albero (քննարկում) 10:30, 27 Հունվարի 2016 (UTC)

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

[խմբագրել]
Հարգելի Albero, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն հայերեն Վիքիքաղվածքում կառուցողական խմբագրումների համար: