Վիլհելմ Մաթևոսյան

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Վիլհելմ Հարությունի Մաթևոսյան (հունվարի 1, 1931, Բաքու - սեպտեմբերի 18, 2001, Երևան), հայ արվեստաբան։ Արվեստագիտության թեկնածու (1963

Քաղվածքներ[խմբագրել]

  • Արվեստը մարդկային անմահության պտուղն ու սնունդն է[1]:
  • Արվեստը ինքնագիտակցման-ինքնամեծարման դափնեպսակն է, որ մարդկությունը հյուսել ու հյուսում է իր համար[1]:
  • Իսկական արվեստը պատմության խրոնիկան, առօրյա կյանքի իլյուստրացիան չէ, այլ մարդկային հոգու ազատության տենչանքն ու իրագործումը` անկախ բոլոր հանգամանքներից[1]:
  • Տիեզերքում ոչինչ անկենդան չէ. մարդը իրականանում է բնության, բնությունը` մարդու մեջ[1]:
  • Արվեստը պետք է հրճվանք պատճառի մարդուն, երջանկացնի նրան և ոչ թե հիվանդագին մտքեր, վանող զգացումներ ներարկի[1]:
  • Առանց ազգային ավանդների բարձր արվեստ երբեք չի ստեղծվել և չի էլ կարող ստեղծվել[1]:
  • Գույնը չպետք է խամրի իր միջավայրում, այլ պետք է ուժ ստանա նրանից[1]:

Մեջբերումներ Վիլհելմ Մաթևոսյանի մասին[խմբագրել]

«Վիլհելմ Մաթևոսյանը բարդ ու հակասական անձնավորություն էր և իր բարդության մեջ` բազմաշերտ և բազմածալք հոգեկան կառուցվածքի տեր մարդ։ Առօրյայում պարզ ու մատչելի այդ մարդը շատ փակ, ներամփոփ ու ինքնասույզ անձնավորություն էր։ Նրա համար կյանքի մարդկային ու բարոյական նորմերը վեր էին ամեն ինչից։ Գիտնականի իր վարքագծով նա քաղաքացի էր և քաղաքացու վերաբերմունք ուներ կյանքի ու հանրության երևույթների, մարդկանց հանդեպ։ Շիտակ էր և ուղղախոս թե՛ կյանքում և թե՛ իր աշխատություններում։ Իր մերժողական վերաբերմունքը երբեմն արտահայտում էր խոսուն լռությամբ և անտեսելով կամ շրջանցելով խոսք ու զրույցի առարկան։ Մարդու մեջ գնահատում էր ոչ միայն ձիրքը, այլև ներքին մղումը, ճիգը, ջանքը։ Կարևոր էր համարում մարդու կենսակերպը և մարդկային կեցվածքը՝ վերաբերմունքն այս կամ այն երևույթի հանդեպ։ Տգիտության և հավակնոտության ամեն տեսակ դրսևորումների հետ անհաշտ էր ծայրաստիճան, մանավանդ երբ դրանց խառնված էր տեսնում նաև հետին նպատակ, հաշիվ ու ստորություն։ Անհիշաչար էր ու ներող, համենայն դեպս այդպես էր երևում։ Ծով իմացությունների մարդ էր։ Նույն երկրում, նույն իրականության մեջ էինք ապրում, որտեղի՞ց էր նա ամբարել այդ անսպառ գիտելիքները, իմացությունը, որտեղի՞ց էր տեսնելու ու զգալու այդ բացառիկ կերպը, ամեն ինչ թռչունի թռիչքի (բազե՛ թռչունի) բարձրությունից տեսնելու կարողությունը։ Երբեք չէր սիրում ցուցադրել իր գիտելիքը, չէր ճնշում զրուցակցին, իր միտքը,- կարևո՛ր, ուշագրավ,- ասում էր այնպես, կարծես թե դու ես դա մտածել, քո միտքը, քո իդեան է դա»։
Յուրի Խաչատրյան
Հատված «Երեք կիսադեմ» գրքի նախաբանից

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Մարտիրոս Սարյան, Գրառումներ իմ կյանքից. Երևան: Սովետական գրող, 1980, 300 էջ


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վիլհելմ Մաթևոսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: