Jump to content

Վանիկ Սանթրյան

Վիքիքաղվածք-ից

Վանիկ Ալեքսանի Սանթրյան (Վանյա Սանթրյան, հունվարի 16, 1935, Թաղավարդ-մարտի 18, 2017), հայ արձակագիր, հրապարակագիր, գեղանկարիչ։ ՀՀ վաստակավոր լրագրող (2010)։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Սեղանի շուրջը տեր ու ծառա չկա, զվարճանալ թույլատրվում է բոլորին[1]։
  • Մեծերը չեն մեռնում, մեծերը լույս են դառնում[1]։
  • Ազգավնաս ու չար գործի համար անպատիժ չի մնա ոչ-ոք, եթե անգամ նա արքան է կամ կաթողիկոսը հայոց[1]։
  • Ամեն ոք պիտի բարի հիշատակ թողնի եկողաց, - այնպիսի գործ մնայուն, որ հետնորդաց պատճառի հիացմունք[1]։
  • Ճանաչումը սահման չունի, քանզի անսահման է բնությունը[1]։
  • Անձին պիտի խոր հարգանք տածել, նվիրվել անսահման, և նա քեզ կտանի գիտության անհայտ ու հետաքրքրական ճամփաներով[1]։
  • Գիտությունը զենք է ու զորաբանակ։ Ուրիշ արքաներ կգան ու կանցնեն, գիտուն միտքը կմնա, գիտուն միտքը լույս կտա և ոչ թե թրի փայլը[1]։
  • Ճշմարիտ գիտությունը մարդուն վախ չի բերի, վնաս չի բերի[1]։
  • Կռիվը երբեք խոսքով չեն դադարեցնում, այլ՝ զենքով։ Կա և՛ խոսք, որ ուժեղ է նետից[1]։
  • Հողդ արցւնքներով չես պահի[1]։
  • Մարդուս միտքը հավասար չի կիսված չարի ու բարու միջև։ Չարի բաժինը շատ է[1]։
  • Արծաթի փայլն աչք է կուրացնում, միտքը՝ պղտորում[1]։
  • Միևնույն է՝ անցյալից չես փախչի, թեկուզ չար լինի անցյալն այդ։ Ե՛տ դարձիր դեպի օրերը հեռավոր[1]։
  • Օտարի օճառը մեր ձեռքը չի լվանա, օտարի դեղը մեր վերքին դարման չի անի[1]։
  • Սերը չեն շահում, սերը նվաճում են։ Եվ նվաճում են ուժով ու միասնությամբ[1]։
  • Միաբան լինենք. սա է մեր ուժը[1]։
  • Ազգը կա՛, ազգը կմնա՛: Ինչպես քարն է մնում դաժան հողմերի արշավելուց հետո[1]։
  • Օտար տիրողը միշտ էլ թշնամի է, նվաճողը օտար է միշտ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Վանիկ Սանթրյան, «Մաշտոցի որդիները», Սովետական գրող հրատարակչություն, Երևան, 1985


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վանիկ Սանթրյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: